Իվան Կուրատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Կուրատով
ռուս.՝ Иван Куратов
կոմի՝ Вань Куратов
Ծնվել էհուլիսի 6 (18), 1839
Կուրատովո (գյուղ, Սիսոլսկի շրջան), Ust-Sysolsk Uyezd, Վոլոգդայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 17 (29), 1875 (36 տարեկան)
Ալմաթի, Սեմիրեչյեի մարզ, Ռուսական կայսրություն
բնական մահով
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ և լեզվաբան
Տիրապետում է լեզուներինKomi?, ֆիններեն[1] և ռուսերեն

Իվան Ալեքսեևիչ Կուրատով (ռուս.՝ Иван Алексеевич Куратов, կոմի՝ Куратов Ӧльӧш Вань, հուլիսի 6 (18), 1839, Կուրատովո (գյուղ, Սիսոլսկի շրջան), Ust-Sysolsk Uyezd, Վոլոգդայի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 17 (29), 1875, Ալմաթի, Սեմիրեչյեի մարզ, Ռուսական կայսրություն), կոմի բանաստեղծ, լեզվաբան, կոմի գրականության հիմնադիրը։

Եղել է Ուստ-Սիսոլի հոգևոր ծխական ուսումնարանի ուսուցիչ։ Կենդանության օրոք տպագրել է 5 բանաստեղծություն։ 1939 թվականին Կուրատովի 100-ամյա հոբելյանի առթիվ, հրատարակվել է բանաստեղծությունների ժողովածուն։ Առաջին անգամ կոմի լեզվով թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Ֆրիդրիխ Շիլլերի, Բերանժեի և ուրիշների ստեղծագործություններից։ Կազմել է կոմի լեզվի քերականությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 26