Իռլանդա-հարավաֆրիկյան հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իռլանդա-հարավաֆրիկյան հարաբերություններ
Իռլանդիա և Հարավաֆրիկյան Հանրապետություն

Իռլանդիա

Հարավաֆրիկյան Հանրապետություն

Իռլանդա-հարավաֆրիկյան հարաբերություններ (անգլ.՝ Ireland–South Africa relations), երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Իռլանդիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1860 թվականից ՀԱՀ-ի տարածք սկսեցին գալ իռլանդացի միսիոներները։ Այդ տարիներին երկու երկրներն էլ Բրիտանական կայսրության կազմում էին։ 1930 թվականին Հարավաֆրիկյան Միության վարչապետ Ջեյմս Բարի Հերցոգը պաշտոնական այցով ժամանեց Դուբլին, որտեղ կողմերը որոշում կայացրին երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ[1]։ Այդ ժամանակ Բրիտանական կայսրության այդ երկու անհանգիստ դոմինիոն տարածքների միջև կապերը հատկապես ամուր էին, քանի որ իռլանդական ազգայնամոլները իրենց նույնացնում էին բուրերի հետ (Անգլո-բուրական պատերազմի մասնակիցներ), սակայն տարբեր պատճառներով գերագույն կոմիսարների փոխանակում չէր իրականացվել։ 1952 թվականին պաշտոնական այցով Հարավաֆրիկյան Միություն ժամանեց Իռլանդիայի վարչապետ Իմոն դե Վալերան։ Սկզբում դեսպանների փոխանակմանը խանգարում էին ֆինանսական դժվարությունները, բայց 1960- ական թվականներին իռլանդացիները սկզբունքային դիրքորոշում որդեգրեցին ապարտհեյդի ռեժիմի դեմ։ Արդյունքում Իռլանդիան Եվրամիության միակ երկիրն էր, որ մինչև 1993 թվականը ՀԱՀ-ի հետ չուներ լիարժեք դիվանագիտական հարաբերություններ։ Դեսպանների փոխանակումը կատարվեց ՀԱՀ նախագահ Ֆրեդերիկ Վիլլեմ Կլերկի կողմից ապարտհեյդի ռեժիմի վերացման ժամանակ, չնայած ապարտհեյդի դեմ Կադեր Ասմալի գլխավորությամբ իռլանդական բողոքի շարժման ընթացքում դիվանագիտական հարաբերությունների հաստատումը համարում էին վաղաժամ։ 1994 թվականին Պրետորիայում սկսեց գործել Իռլանդիայի դեսպանությունը[2]։

1960-ական թվականների սկզբից Իռլանդիան կտրականապես հանդես եկավ Հարավային Աֆրիկայում ապարտհեյդի ռեժիմի դեմ։ 1988 թվականին հարավաֆրիկյան քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Նելսոն Մանդելան կալանավայրում գտնվելով պարգևատրվեց «Դուբլին քաղաքի ազատության» մրցանակով, որը նա ստացավ 1990 թվականին ազատ արձակվելուց հետո[3][4]։ 2003 թվականի նոյեմբերին Իռլանդիայի արտգործնախարար Բրայան Կոուենը հանդիպեց ՀԱՀ նախագահ Տաբո Մբեկիի հետ և խոստացավ, որ Եվրամիությունում Իռլանդիայի նախագահության ժամանակ 2004 թվականի հունվարին ԵՄ-ի ուշադրությունը կհրավիրի Աֆրիկայի խնդիրներին[5]։

2006 թվականի նոյեմբերին ՀԱՀ փոխնախագահ Ֆումզիլե Մլամբո Նգկուկան պաշտոնական այցով ժամանեց Դուբլին, որտեղ հանդիպեց Իռլանդիայի նախագահ Մերի Մաքելիսի և վարչապետ Պատրիկ Ահերնի հետ[4]։ 2006 թվականի սեպտեմբերին Իռլանդիայի նախարար Միլալ Մարտինը այցելեց ՀԱՀ[6][7][8], որի ընթացքում պայմանագրեր կնքվեցին։ 2008 թվականի հունվարին ՀԱՀ այցելեցին Բերտի Ախերնը և Միշել Մարտինը, որի ընթացքում կնքվեց 4,5 միլիոն եվրոյի պայմանագիր[9][10]։

Առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին ստեղծվեց երրորդ աշխարհի երկրներին օժանդակություն ցուցաբերող Իռլանդական կառավարական գործակալությունը Irish Aid անվանումով[11]։ 2002 թվականից իռլանդական Niall Mellon Township Trust ընկերությունը մասնակցում է ՀԱՀ ենթակառուցվածքների զարգացմանը, որի միջոցով 2002 թվականից մինչև 2010 թվականը ընկած ժամանակահատվածում կառուցվել է 15000 տուն[12][13]։ 2010 թվականի նոյեմբերին Հարավային Աֆրիկայի նախագահ Ջեյկոբ Զուման հայտարարեց, որ Niall Mellon Township Trust ընկերությունը իրականացնում է յուրահատուկ և ծավալուն աշխատանքներ[12]։ 2006 թվականին Հարավային Աֆրիկան դարձավ Իռլանդիայի 33-րդ ամենախոշոր առևտրական գործընկերը։ 2008 թվականին Raidió Teilifís Éireann-ի տվյալներով երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմեց 500 միլիոն եվրո[4][8]։

Դիվանագիտական ներկայացուցչություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իռլանդիան ունի դեսպանություն Պրետորիայում
  • ՀԱՀ-ը ունի դեսպանություն Դուբլինում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cosgrave, William T. (1930 թ․ նոյեմբերի 2). «Speech by William T. Cosgrave on the occasion of the visit to Dublin by General J.M. Hertzog». Documents on Irish Foreign Policy. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 3-ին.
  2. «Ireland». Department of Foreign Affairs, Republic of South Africa. 2010. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 3-ին.
  3. «Freedom of the City of Dublin». Dublin City Council. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  4. 4,0 4,1 4,2 «High level South African delegation arrives». RTÉ News and Current Affairs. Raidió Teilifís Éireann. 2006 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  5. «Ireland to push EU Africa agenda: Cowen». RTÉ News and Current Affairs. Raidió Teilifís Éireann. 2003 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  6. «Martin leads trade mission to South Africa». RTÉ News and Current Affairs. Raidió Teilifís Éireann. 2006 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  7. «BMA signs €2m South Africa deal». RTÉ News and Current Affairs. Raidió Teilifís Éireann. 2006 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  8. 8,0 8,1 «Enterprise Ireland trade trip to South Africa». RTÉ News and Current Affairs. Raidió Teilifís Éireann. 2008 թ․ հունվարի 14. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  9. «ESB arm wins South Africa contract». RTÉ News and Current Affairs. Raidió Teilifís Éireann. 2008 թ․ հունվարի 16. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  10. «Dublin duo win South Africa deals». RTÉ News and Current Affairs. Raidió Teilifís Éireann. 2008 թ․ հունվարի 15. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  11. «Irish Ambassador's role in South Africa». RTÉ News and Current Affairs. Raidió Teilifís Éireann. 2010 թ․ հուլիսի 2. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  12. 12,0 12,1 Black, Fergus (2010 թ․ նոյեմբերի 20). «President Zuma lauds Irish for new homes drive in townships». Irish Independent. Independent News & Media. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 20-ին.
  13. «Taoiseach starts official Africa visit». RTÉ News and Current Affairs. Raidió Teilifís Éireann. 2008 թ․ հունվարի 14. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]