Պատրիկ Ահերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրիկ Ահերն
անգլ.՝ Bartholomew Patrick Ahern և իռլանդերեն՝ Parthalán Pádraig Ó hEachthairn
 
Կուսակցություն՝ Ֆիանա Ֆայլ և Ֆիանա Ֆայլ
Կրթություն՝ Դուբլինի տեխնոլոգիական ինստիտուտ և St. Aidan's C.B.S.?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք լատինական եկեղեցի
Ծննդյան օր սեպտեմբերի 12, 1951(1951-09-12)[1][2][3][…] (72 տարեկան)
Ծննդավայր Drumcondra, Dublin City Council, Դուբլին, Լենստեր, Իռլանդիա[4]
Քաղաքացիություն  Իռլանդիա
Ի ծնե անուն անգլ.՝ Patrick Bartholemew Ahern
Ամուսին Miriam Ahern?
Զավակներ Սեսիլիա Ահերն և Georgina Byrne?
 
Կայք՝ bertieahernoffice.org
 
Պարգևներ

Պատրիկ Բարթոլոմյու Ահերն (իռլանդերեն՝ Pádraig Parthalán Ó hEachthairn, անգլ.՝ Patrick Bartholomew Ahern) (ավելի հայտնի է որպես Բերտի Ահերն, անգլ.՝ Bertie Ahern, սեպտեմբերի 12, 1951(1951-09-12)[1][2][3][…], Drumcondra, Dublin City Council, Դուբլին, Լենստեր, Իռլանդիա[4]), իռլանդացի քաղաքական գործիչ։ 1997 թվականի հունիսից 2008 թվականի մայիսը Իռլանդիայի վարչապետն էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 12-ին Դուբլինում՝ Իռլանդիայի անկախության շարժմանը մասնակցող ակտիվիստների ընտանիքում։ 17 տարեկանում միացել է «Ֆիաննա Ֆայլ» ազատական-քաղաքական կուսակցության շարքերին։ 1977 թվականին առաջին անգամ ընտրվել է խորհրդարանում[6]։ 1986-1987 թվականներին Դուբլինի քաղաքապետն էր։ 1987-1991 թվականներին աշխատանքի նախարարն էր, իսկ 1991-1994 թվականներին՝ Ֆինանսների նախարարը։ Այդ ընթացքում՝ տարբեր կառավարական կոալիցիաների ձևավորման ժամանակ, վաստակել է հմուտ բանակցողի համբավ[7]։

1994 թվականի վերջին՝ հանրապետական կառավարության հրաժարականից հետո, Ալբերտ Ռեյնոլդսը ընտրվել է Ֆիաննա Ֆայլի ղեկավար և դարձել ընդդիմության առաջնորդ։ 1997 թվականի ընտրություններում հաղթելուց հետո «Ֆիաննա Ֆայլը» առաջադեմ դեմոկրատների կուսակցության հետ ձևավորել է կոալիցիոն կառավարություն, և Ահերնը դարձել է Իռլանդիայի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը։

Չնայած մի շարք կոռուպցիոն սկանդալներին, որոնք մթագնել են կառավարության գործունեությունը, Ահերնը լավ արդյունքների է հասել տնտեսական ոլորտում։ Բացի այդ, նա Հյուսիսային Իռլանդիայի խաղաղ բանակցությունների ակտիվ մասնակից էր։

2002 թվականին կոալիցիան կրկին հաղթել է խորհրդարանական ընտրություններում, և Ահերնը պահպանել է իր պաշտոնը։ Իրաքի պատերազմում ամերիկյան զինված ուժերին տրամադրած կառավարության գաղտնի օգնությունը, ինչպես նաև տնտեսական ճգնաժամը մթագնում էին հաջորդ տարիները։ Միևնույն ժամանակ, Ահերնի համար հաջողություն է դարձել Իռլանդիայի նախագահությունը Եվրոպական միությունում[8] 2004 թվականի առաջին կեսին, որի ընթացքում համաձայնեցվել է ԵՄ սահմանադրության տեքստը, ինչպես նաև տեղի է ունեցել 10 նոր երկրների անդամակցությունը ԵՄ-ին[9]։

Կոալիցիան, որում ընդգրկված էր նաև Կանաչների կուսակցությունը, կառավարությունը կազմավորել է 2007 թվականին՝ խորհրդարանական ընտրություններից հետո․ Ահերնը դարձել է Իռլանդիայի առաջին վարչապետը, որն ընտրվել է երրորդ անընդմեջ ժամկետով[10]։

2008 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ահերնը հայտնել էր, որ մայիսի 6-ին հրաժարվելու է վարչապետի և «Ֆիաննա ֆայլ» կուսակցության ղեկավարի պաշտոններից։ Ապրիլի 9-ին Բրայան Քոուենն ընտրվել է Ֆիաննա Ֆայլի նոր առաջնորդ։ Մայիսի 6-ից սկսած և մայիսի 7-ին Բրայան Քոուենը խորհրդարանի կողմից հաստատվել է Իռլանդիայի վարչապետի պաշտոնում։

Ահերնի դուստրը գրող Սեսիլիա Ահերնն է։ Երկրորդ դուստրը՝ Ջորջինան, ամուսնացած է իռլանդացի փոփ երգիչ Նիկի Բիրնի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Marsh M. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Notable Names Database — 2002.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Favourite Dublin watering hole of Ulster GAA fans to close // BBC News Online — 2012.
  5. https://e-seimas.lrs.lt/portal/legalActPrint/lt?jfwid=p888e6qy5&actualEditionId=LRYHmiElIB&documentId=TAIS.232312&category=TAD
  6. «Список созывов Дойл Эрна в которые был избран Берти Ахерн». Сайт Парламента Ирландии.
  7. «Биография Берти Ахерн». Энциклопедия Кругосвет, универсальная научно-популярная онлайн-энциклопедия.
  8. «Радио Свобода обсуждает председательство Ирландии в ЕС». Радио Свобода. 1 июля 2007 года.
  9. «Исторический финал саммита Евросоюза». Первый канал, Россия. 19 июня 2004.
  10. «Берти Ахерн в третий раз подряд избран премьер-министром Ирландии». ИТАР-ТАСС. 14 июня 2007 года.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիկ Ահերն» հոդվածին։