Իշ Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իշ Սմիթ
Ish Smith

Ակումբ Դետրոյթ Փիստոնս
Դիրքը Խաղարկող
Համար № 14
Ի ծնե տրված անունը Իշմաել Լարի «Իշ» Սմիթ
Ishmael Larry "Ish" Smith
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 5, 1988 (35 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,83 մ
Քաշ 79 կգ
Դպրոց Ցենտրալ Կաբարուս (Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա)
համալսարան Ուեյք Ֆորեստ (2006—2010)
Դրաֆթի տարի 2010 / Չի ընտրվել
Կարիերա սկիզբ 2010 թվական
Կարիերայի պատմություն

Իշմաել Լարի «Իշ» Սմիթ (անգլ.՝ Ishmael Larry "Ish" Smith; հուլիսի 5, 1988(1988-07-05), Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Դետրոյթ Փիստոնս» ակումբի կազմում։ Խաղում է խաղարկողի դիրքում։ NBA-ում անցկացրած 6 մրցաշրջանների ընթացքում հասցրել է խաղալ 9 տարբեր ակումբների կազմում։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուստոն Ռոքեթս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմիթը 2010 թվականի NBA դրաֆթի ժամանակ չի ընտրվել, բայց 2010 թվականի օգոստոսի 23-ին պայմանագիր է կնքել «Հյուստոն Ռոքեթս» ակումբի հետ։

2011 թվականի հունվարի 17-ին ուղարկվել է NBA զարգացման լիգայի «Ռիո Գրանդե Վելի Վայպերս» ակումբ[1]։ Հունվարի 24-ին նրան ետ են կանչել, բայց արդեն փետրվարի 1-ին նորից ուղարկվել է NBA զարգացման լիգա[2]։

Մեմֆիս Գրիզլիս[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի փետրվարի 24-ին Սմիթը Շեյն Բատիեի հետ միասին վաճառվել է «Մեմֆիս Գրիզլիս»՝ Հաշիմ Տաբիտի, Դեմարե Կերոլի և հետագա դրաֆթի առաջին ռաունդի ժամանակ ընտրության[3]։ Սմիթը հարթակի վրա հայտնվել է 15 անգամ, մինչ 2014 թվականի դեկտեմբերի 21-ին «Մեմֆիս Գրիզլիս»-ը իրեն հեռացրել է թիմից[4]։

Գոլդեն Սթեյթ Ուորիորս[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի դեկտեմբերի 16-ին Սմիթը հայտարարվել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորս»-ում[5]։ Դեկտեմբերի 28-ին նա «Նյու Յորք Նիքս»-ի դեմ հաղթած խաղում հանդես է եկել մեկնարկային կազմում՝ վնասված Ստեֆեն Քարիի փոխարեն և հավաքել է 11 միավոր, 6 անդրադարձ և 4 արդյունավոր փոխանցում[6]։ 2012 թվականի հունվարի 13-ին նա հեռացվել է ակումբից[7]։

Օռլանդո Մեջիք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի փետրվարի 2-ին Իշ Սմիթը պայմանագիր է կնքել «Օռլանդո Մեջիք»-ի հետ[8]։

Միլոուքի Բաքս[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարի 23-ին Սմիթը պաշտպան Ջեյ Ջեյ Ռեդիկի և հարձակվող Գուստավո Այոնի հետ միասին փոխարինվել է «Միլոուքի Բաքս»՝ պաշտպաններ Բենո Ուդրիհի և Դորոն Լեմբի ու հարձակվող Տոբիաս Հերիսի[9]։

Ֆինիքս Սանս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմիթը 2013 թվականի օգոստոսի 29-ին Սմիթը և Վյաչեսլավ Կրավցովը փոխարինվել է «Ֆինիքս Սանս»՝ Կարոն Բատլերի[10]։ 2014 թվականի հուլիսի 15-ին նա հեռացվել է «Սանս»-ից[11]։

Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի փետրվարի 22-ին Սմիթը պայմանագիր է կնքել «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» ակումբի հետ[12]։ 2015 թվականի մարտի 2-ին «Տորոնտո Ռեպտորս»-ի դեմ պարտված խաղում նա իր համար հավաքել է ռեկորդային 19 միավոր և կատարել 9 արդյունավետ փոխանցում[13]։ Երբ որ Սմիթը սկսեց խաղալ մեկնարկային հավաքականի խաղարկողի դիրքում, Ֆիլադելֆիայի հարձակումը զգալիորեն լավացավ[14]։ Նեռլենս Նոելը Սմիթին բնութագրել է, որպես «լավագույն խաղարկող, որի հետ նա երբևէ խաղացել էր»[15]։ Մարտի 11-ին և ապրիլի 1-ին Իշ Սմիթը հավաքել է 23 միավոր, որը համարվում է նրա անձնական ռեկորդը[16]։

Վաշինգտոն Վիզարդս և Նյու Օռլեան Պելիկանս[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սեպտեմբերի 25-ին Սմիթը պայմանագիր է կնքել «Վաշինգտոն Վիզարդս» ակումբի հետ[17]։ Սակայն նա մայրաքաղաքային ակումբի կազմում անցկացրել է միայն 5 մինչմրցաշրջանային խաղ և չի կարողացել հաստատվել խմբում, որը «Վաշինգտոն»-ին արդեն հոկտեմբերի 24-ին ստիպեց հրաժարվել նրանից[18]։ Հոկտեմբերի 26-ին նա միացել է «Նյու Օռլեանս Պելիկանս»-ին[19][20]։ Նոր ակումբի կազմում նրա առաջնախաղը տեղի է ունեցել հաջորդ օրը՝ նախկին մրցաշրջանի չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորս»-ի դեմ, որտեղ նա հավաքել է 17 միավոր և կատարել է 9 արդյունավոր փոխանցում, որը սակայն ակումբին չի օգնել հաղթել[21]։ Նոյեմբերի 20-ին նա մրցաշրջանի ընթացքում հաղթահարել է արդյունավոր փոխանցումների իր ռեկորդը՝ կատարելով 13 անգամ, ինչպես նաև հավաքելով 17 միավոր «Սան Անտոնիո Սփըրս»-ի դեմ խաղում[22]։

Կարիերայի ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

NBA[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենամյա մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2010 Հյուստոն 28 3 11.8 .386 .375 .700 1.5 2.3 .5 .1 2.6
2010 Մեմֆիս 15 0 7.5 .344 .000 .455 .3 1.0 .3 .0 1.8
2011 Գոլդեն Սթեյթ 6 1 10.5 .400 .400 .500 1.5 1.5 .7 .0 4.5
2011 Օռլանդո 20 0 8.6 .373 .250 .750 1.3 1.6 .6 .1 2.3
2012 Օռլանդո 36 3 10.5 .336 .235 .429 1.3 1.6 .4 .2 2.4
2012 Միլոուքի 16 0 8.6 .395 .400 .9 1.9 .5 .2 2.4
2013 Ֆինիքս 70 1 14.4 .423 .043 .564 1.8 2.6 .7 .2 3.7
2014 Օկլահոմա Սիթի 30 0 5.2 .333 .200 .667 .9 .9 .1 .0 1.2
2014 Ֆիլադելֆիա 25 14 27.1 .398 .309 .583 2.9 6.1 1.3 .2 12.0
2015 Նյու Օռլեանս 27 3 22.9 .430 .303 .767 3.4 5.7 .9 .2 8.9
2015 Ֆիլադելֆիա 50 50 32.4 .405 .336 .669 4.3 7.0 1.3 .4 14.7
2016 Դետրոյթ 81 32 24.1 .439 .267 .706 2.9 5.2 .8 .4 9.4
2017 Դետրոյթ 82 35 24.9 .486 .347 .698 2.7 4.4 .8 .2 10.9
Կարիերա 486 142 19.1 .428 .301 .669 2.3 3.8 .7 .2 7.2

Փլեյ Օֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2011 Մեմֆիս 5 0 2.0 .667 .4 .4 .2 .0 .8
2012 Օռլանդո 1 0 5.0 1.0 .0 .0 1.0 .0
2013 Միլոուքի 4 0 2.8 .000 .3 .8 .0 .0 .0
Կարիերա 10 0 2.6 .500 .4 .5 .1 .1 .4

Քոլեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2006–07 Wake Forest 31 30 29.9 .429 .354 .462 3.8 6.0 1.2 .0 8.7
2007–08 Wake Forest 30 30 32.1 .426 .338 .291 3.4 4.7 1.3 .1 8.6
2008–09 Wake Forest 29 0 22.0 .430 .241 .789 2.7 3.4 .9 .0 6.2
2009–10 Wake Forest 31 31 36.8 .420 .222 .494 4.9 6.0 1.7 .6 13.2
Կարիերա 121 91 30.3 .425 .301 .484 3.7 5.1 1.3 .2 9.2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Rockets assign Ishmael Smith to D-League». InsideHoops.com. 2011 թ․ հունվարի 17. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.(անգլ.)
  2. «Rockets re-assign Ishmael Smith to D-League». InsideHoops.com. 2011 թ․ փետրվարի 1. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.(անգլ.)
  3. «Rockets trade Shane Battier to Grizzlies; Hasheem Thabeet to Rockets». InsideHoops.com. 2011 թ․ փետրվարի 24. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.(անգլ.)
  4. «Grizzlies waive Ish Smith». NBA.com. 2011 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.(անգլ.)
  5. «Warriors Awarded Guard Ish Smith Off Waivers». NBA.com. 2011 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.(անգլ.)
  6. «Monta Ellis, Warriors cruise by Knicks minus Stephen Curry». ESPN.com. 2011 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.(անգլ.)
  7. «Warriors Waive Guard Ish Smith». NBA.com. 2012 թ․ հունվարի 13. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.(անգլ.)
  8. «Magic Sign Ish Smith». NBA.com. 2012 թ․ փետրվարի 2. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.(անգլ.)
  9. «Bucks Acquire J.J. Redick, Gustavo Ayon and Ish Smith from Magic». NBA.com. 2013 թ․ փետրվարի 21. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.(անգլ.)
  10. «Suns Trade for Kravtsov, Smith From Bucks». NBA.com. 2013 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.(անգլ.)
  11. «Suns Release Ish Smith». NBA.com. 2014 թ․ հուլիսի 15. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.(անգլ.)
  12. «Sixers Sign Ishmael Smith». NBA.com. 2015 թ․ փետրվարի 22. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.(անգլ.)
  13. «Raptors top 76ers 114-103, snap 5-game losing streak». NBA.com. 2015 թ․ մարտի 2. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.(անգլ.)
  14. «Analyzing The Sixers' Offensive Improvement Since The Trade Deadline». LibertyBallers.com. 2015 թ․ մարտի 25. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.(անգլ.)
  15. «Sixers' Noel has gotten a big assist from Smith's presence». Philly.com. 2015 թ․ ապրիլի 2. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.(անգլ.)
  16. «Ish Smith 2014-15 Game Log». Basketball-Reference.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.(անգլ.)
  17. «Wizards Sign Five for Training Camp». MonumentalNetwork.com. 2015 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.(անգլ.)
  18. «WIZARDS WAIVE FIVE». MonumentalNetwork.com. 2015 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.(անգլ.)
  19. «Pelicans Sign Ish Smith». NBA.com. 2015 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.(անգլ.)
  20. Charania, Shams (2015 թ․ հոկտեմբերի 26). «Ish Smith Claimed Off Waivers By Pelicans». RealGM.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.(անգլ.)
  21. «NBA MVP Curry scores 40 points, Warriors win opener». NBA.com. 2015 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.(անգլ.)
  22. «Davis' big game in return lifts Pelicans over Spurs, 104-90». NBA.com. 2015 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշ Սմիթ» հոդվածին։