Ինտրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Picto infobox auteur.png
Ինտրա
Տիրան Չրաքյան
Ծնվել է սեպտեմբերի 111875
Կ. Պոլիս
Մահացել է հունիսի 6, 1921 (45 տարեկանում)
Սլիվան (Աղձնիք նահանգ)
Գրական անուն Ինտրա
Ազգություն հայ
Ալմա մատեր Պերպերյան վարժարան

Ինտրա (Տիրան Չրաքյան, 1875, սեպտեմբերի 11, Կ. Պոլիս - 1921, հունիսի 6, Սլիվան (Աղձնիք նահանգ)), հայ բանաստեղծ, քննադատ, փիլիսոփա:

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է Կոստանդնուպոլսի Սկյուտար արվարձանում: 1881-1885 թվականներին սովորել է Կ. Պոլսի Սուրբ Խաչ նախակրթարանում, 1886-1891 թվականներին` Պերպերյան վարժարանում: Հաճախել է նաև Կ. Պոլսի Գեղարվեստական վարժարանը: 1897 թվականին մեկնել է Փարիզ՝ նկարչության մեջ կատարելագործվելու: 1895-1915 թվականներին (կարճ ընդմիջումով) դասավանդել է գավառական և Կ. Պոլսի հայկական վարժարաններում:

Զբաղվել է ուսուցչական աշխատանքով, գրել հոդվածներ, ուսումնասիրություններ, արձակ խոհեր, տպավորություններ, բանաստեղծություններ։ 1906 թվականին լույս է ընծայել «Ներաշխարհ» խորագրով խոհերի ու տպավորությունների գիրքը, որը մեծ հռչակ է բերել նրան, և որի մասին հայտնված իրարամերժ կարծիքներին նա անդրադարձել է «Ներաշխարհն իր հեղինակեն դիտուած» (1906), «Կարծիքներ եւ կարծողներ» (1908) հոդվածներում: 1908 թվականին՝ «Նոճաստան» բանաստեղծությունների (հնչյակների) ժողովածուն՝ այս երկու գրքերի համար ընտրելով Ինտրա անունը (Տիրանի շրջափոխությամբ կազմված)։

Գրել է նաև էսսեներ, ճամփորդ, ակնարկներ, հոդվածներ, պատկերներ, որոնք գեղարվեստական մեծ արժեք ունեն:

Չրաքյանի ստեղծագործություններին բնորոշ է ապրումների և մտածումների խոր ու համակողմանի վերլուծությունը: Իր իսկ բնորոշմամբ՝ «Ներաշխարհը» իմաստասիրական եւ գեղարվեստական հանգամանքների մեկ սկզբնատիպ միացումն է»: Ըստ Չրաքյանի՝ նյութական և հոգևոր աշխարհի հիմքում ընկած են լույսն ու եթերը: «Նոճաստան»-ում նույնպես լույսն այն հիմքն է, առանց որի չկա ո՛չ կյանք, ո՛չ գեղարվեստ: Չրաքյանի փիլիսոփայական խորհրդածություններն իդեալիստական բնույթ ունեն: Անչափելին՝ տիեզերքը, չափելու միջոցը, նրա համոզմունքով, բացարձակն է, որի դրսևորումները երևույթների հիմքում ընկած օրենքներն են: Նա քննադատել է Պրոտագորասի «Մարդն է չափն ամենայնի» սկզբունքը, զարգացրել տիեզերական ներդաշնակության գաղափարը՝ մարդու փոխարեն չափի հիմքում դնելով անհունը:

1895-1896 թվականների ջարդերը խաթարել են նրա հոգեկան աշխարհը, 1915 թվականից հետո կորցրել է հոգեկան հավասարակշռությունը, թափառում էր գավառներում և սեր ու միություն քարոզում մարդկանց։ 1914-1918 թվականներին ծառայել է թուրքական բանակում՝ որպես թարգման-քարտուղար: Այդ շրջանում ի հայտ են եկել նրա հոգևոր ճգնաժամի նշանները: 1921 թվականին ձերբակալվել է խռովություն սերմանելու մեղանդրանքով և արտաքսվել Դիարբեքիր: Տանջանքներին չդիմանալով՝ մահացել է աքսորի ճանապարհին[1]։

Երկեր[խմբագրել]

  • Ե . 1981:
  • Ներաշխարհ, Ե., 2007:

Գրկանություն[խմբագրել]

  • Թոփչյան Ս., ճշմարիտը և գեղեցիկը Տիրան Չրաքյանի էսթետիկայում. Հայ էսթետիկական մտքի պատմությունից, գիրք 2, Ե., 1976:
  • Դեմիրճյան Պ., Վարք Ինտրայի, Ե., 2003:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։ 

Աղբյուրներ[խմբագրել]