Ինչու ենք մենք կռվում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինչու ենք մենք կռվում
Երկիր ԱՄՆ
Ժանրռազմական ֆիլմ, վավերագրական ֆիլմ և պրոպագանդիստական ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
 Why We Fight Վիքիպահեստում

«Ինչու ենք մենք կռվում» (անգլ.՝ Why We Fight), վավերագրական ֆիլմաշար, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկարահանվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության պատվերով։ Ֆիլմաշարն ունեցել է քարոզչական բնույթ և ցուցադրվել ամերիկյան բանակի զինծառայողներին՝ պատերազմին նրանց մասնակցության արդարացման նպատակով։ Ավելի ուշ, դրանք ցուցադրվել են նաև ամերիկյան հանրությանը՝ հասարակության շրջանում հակաֆաշիստական տրամադրությունները խորացնելու ու ԱՄՆ-ի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցությունն արդարացնելու համար։

Վավերագրական ֆիլմաշարի սերիաների մեծամասնության ռեժիսորը եղել է Ֆրենկ Կապրան։ Ռեժիսորի առաջ բարդ խնդիր է եղել։ Ազգին, որը նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտին աջակցում էր պատերազմին չմիջամտելու քաղաքականության համար, անհրաժեշտ էր համոզել եվրոպական պատերազմում, ընդդեմ Իտալիայի, Երրորդ Ռայխի ու նրա արբանյակների, ԱՄՆ ներգրավման կարևորությունը։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Մարշալը «Բացառիկ ծառայությունների համար» մեդալը հանձնում է Ֆրենկ Կապրային, 1945 թվական։

Ֆիլմաշարի սերիաները մոնտաժվել են 1942-1945 թվականներին։ Ընդհանուր առմամբ այն բաղկացած է 7 սերիայից, որից յուրաքանչյուրն ունի 40-76 րոպե տևողություն։

Ռեժիսոր Ֆրենկ Կապրան ֆիլմաշարի ստեղծման աշխատանքներին միացել է Փերլ Հարբորի վրա հարձակումից անմիջապես հետո։ Նա ուղարկվել էր աշխատելու անմիջապես Ջորջ Մարշալի ենթակայության ներքո, որն այդ պահին զբաղեցնում էր ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետի պաշտոնը։ Մարշալը կարծում էր, որ կապի կորպուսը (ԱՄՆ զորքերի կապի կորպուս) ի վիճակի չէր զինծառայողների համար արտադրել «զգայուն և օբյեկտիվ տեղեկատվական ֆիլմեր», այդ իսկ պատճառով որոշել է դիմել փորձառու ռեժիսորի, որը պատերազմի սկզբում արդեն իսկ դարձել էր Օսկարի եռակի մրցանակակիր՝ բոլորը «լավագույն ռեժիսոր» անվանակարգում։ Ֆիլմաշարի համառեժիսորը դարձել էր մեկ այլ հայտնի ռեժիսոր՝ Անատոլ Լիտվակը։ Նա ծնվել էր Ռուսական կայսրությունում, 1925 թվականին արտագաղթել սկզբում Գերմանիա, այնուհետ Ֆրանսիա, իսկ հետո էլ՝ Միացյալ Նահանգներ։ Ռուսերենի, գերմաներենի և ֆրանսերենի իմացությունը շատ է օգնել Լիտվակին ֆիլմաշարի ստեղծման գործընթացում։ Անիմացիոն հոլովակները, որոնք կիրառվել են սերիաներում, ստեղծվել էին Ուոլթ Դիսնեյի ստուդիայի կողմից։ Ֆիլմաշարի համար երաժշտությունը կատարում էր ԱՄՆ ռազմաօդային ուժերի նվագախումբը[1]։

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատերազմի նախերգանք (անգլ.՝ Prelude to War)
  • Նացիստների հարձակում (անգլ.՝ The Nazis Strike)
  • Բաժանիր և նվաճիր (անգլ.՝ Divide and Conquer )
  • Ճակատամարտ Բրիտանիայի համար (անգլ.՝ The Battle of Britain )
  • Ճակատամարտ Ռուսաստանի համար (անգլ.՝ The Battle of Russia)
  • Ճակատամարտ Չինաստանի համար (անգլ.՝ The Battle of China)
  • Պատերազմը գալիս է Ամերիկա (անգլ.՝ War Comes to America)

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Biskupski, Mieczysław B (January 2010), Hollywood's war with Poland, 1939–1945, University Press of Kentucky, ISBN 978-0-8131-2559-6, Վերցված է 4 March 2011-ին.
  • Capra, Frank (1971), The Name Above the Title: An Autobiography, New York: Macmillan, ISBN 0-306-80771-8.
  • Combs, James; Combs, Sara (1994), Film Propaganda and American Politics: An Analysis and Filmography, New York: Garland Publishing.
  • German, Kathleen (1990), «Frank Capra's Why We Fight Series and the American Audience», Western Journal of Speech Communication, 54: 237–48.
  • Koppes, Clayton; Black, Gregory (1987), Hollywood Goes to War: How Politics, Profits, and Propaganda Shaped World War II Movies, New York: The Free Press.
  • Rollins, Peter, «Frank Copra's Why We Fight Film Series and Our American Dream», Journal of American Culture, 19 (4): 81, 6.
  • Shindler, Colin (1979), Hollywood Goes to War: Films and American Society 1939–1952, Boston: Routledge and Kegan Paul.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինչու ենք մենք կռվում» հոդվածին։