Ինգրիդ Բիսու
Ինգրիդ Բիսու ռումիներեն՝ Ingrid Bisu | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1987[1] (36 տարեկան) |
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Մասնագիտություն | դերասանուհի, գործադիր պրոդյուսեր և սցենարիստ |
Ամուսին(ներ) | Ջեյմս Վան |
Ինգրիդ Բիսու (ռումիներեն՝ Ingrid Bisu, սեպտեմբերի 15, 1987[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի դերասանուհի, մոդել և պրոդյուսեր։ Առավել հայտնի է Անկայի դերով Մարեն Ադեի «Թոնի Էրդման» ֆիլմում, որը հեղինակավոր մի շարք մրցանակներ է ստացել[2][3][4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինգրիդ Բիսուն ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 15-ին Բուխարեստում՝ ռումինագերմանական ընտանիքում։ Մեծացել է Ռումինիայի գերմանական համայքնում, սովորել Բուխարեստի գերմանական մանկապարտեզում, դպրոցում և քոլեջում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականին, տասնվեց տարեկան հասակում, Ինգրիդը «Cool Girl» պատանեկան ամսագրի ամանորի գլխավոր հերոսուհին է դառնում։ Դրանից հետո դառնում է Orange S.A.. հեռահաղորդակցման ընկերության գովազդային հերոսուհին։ Նրա դերը ցուցադրվեց Իսրայելում և Ռումինիայում[5]։
Կինոյում Բիսուի դեբյուտը կայացել է 2005 թվականին․ նա էպիզոդային դերով հանդես եկավ Ուվե Բոլլի «Բլադրեյն» ֆիլմում՝ խաղալով Բեն Քինգսլիի հետ[6]։ 2006 թվականին գլխավոր դեր է խաղում ռումինական «Ցավի աշխարհ» ֆիլմում, որտեղ նրան ուշադրություն է դարձնում Քրիստիան Մունջիուն՝ կանչելով Ինգրիդին խաղալու իր ալմանախում, որը կոչվում է«Ոսկեդարի հեքիաթներ»[7]։ Սա առիթ հանդիսացավ, որ Ինգրիդ Բիսուն համաշխարհային ճանաչում ստանա և խաղա հայտնի ռեժիսորներ Կլոդ Լելուշի[8], Թեո Փիրի, Մարեն Ադեի ֆիլմերում։
Այսօր դերասանուհին ապրում է Կալիֆոռնիայում։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բլադրեյն (2005) - երիտասարդ աղջիկ
- Ցավի աշխարհ (2006) - Ալիսա
- Սպանդանոց (2009) - աղջիկ դագաղում
- Ոսկեդարի հեքիաթներ - (2009)
- Հո, հո, հո (2009) - մկանուտ տղայի ընկերուհի
- Երիդասարդ ռազմիկի դիմանկարը (2010) - Մաթիլդա
- Եվա (2010) - Եվայի ընկերուհին
- Ծայրամաս (2010) - Սելենա
- Կինը և տղամարդիկ (2010) - ընկերուհի № 2
- Ռոքսանա (2013) - Վիկտորի ընկերուհին
- Չար արքայազնը (2013) - Միներվա
- Զրոյի թեորեմը (2013) - աշխատակցուհի (տիտրերում նշված չէ)
- Բոշ (2016) - ակումբի տնօրեն (տիտրերում նշված չէ)
- Թոնի Էրդման (2016) - Անկա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Cannes 2016 Toni Erdmann, American Honey and the Palme d'Or contenders». 2016 թ․ մայիսի 19.
- ↑ «Cannes 2016: Ken Loach's 'I, Daniel Blake' wins Palme d'Or; Xavier Dolan takes Grand Prix» – via LA Times.
- ↑ «Toni Erdmann».
- ↑ «Ingrid Bisu».
- ↑ «Ingrid Bisu».
- ↑ «Brief Encounter: Cristian Mungiu - Film Comment».
- ↑ Hammond, Pete (2014 թ․ ապրիլի 22). «Colcoa: Oscar Winner Claude LeLouch Opens Biggest French Film Festival Outside Of Cannes».
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ингрид Бису (անգլ.) Internet Movie Database կայքում
- Ингрид Бису Ինստագրամում
- 'Toni Erdmann': Cannes Review
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգրիդ Բիսու» հոդվածին։ |
|