Ինգեգերդա
| Ինգեգերդա | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Ինգեգերդա |
| Ծննդյան օր՝ | 1001 |
| Ծննդավայր՝ | Սիգտունա Շվեդիա |
| Վախճանի օր՝ | 1050 փետրվարի 10 |
| Վախճանի վայր՝ | Կիև, Կիևյան Ռուսիա |
| Հպատակություն՝ | Շվեդիա, Կիևյան Ռուսիա |
| Ազգություն | Շվեդ |
| Կրոն | քրիստոնեություն |
| Երեխաներ՝ | Որդիներ` Վլադիմիր Յարոսլավիչ, |
Ինգեգերդա (շվեդ.՝ Ingegerd Olofsdotter, 1001 թ. – 1050 թ. փետրվարի 10), իշխանուհի, Շվեդիայի թագավոր Օլաֆի և Էստրիդի (Աստրիդ) դուստրը:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Ծնվել է Սիգտունայում (Շվեդիա), պետք է ամուսնանար Նորվեգիայի թագավոր Օլաֆ II-ի հետ, սակայն շվեդական թագավոր Օլաֆը իր դստերը կնության է տվել Կիևյան Ռուսիայի ապագա իշխան Յարոսլավ Իմաստունին, իսկ Օլաֆ II-ը ամուսնացել է նրա խորթ քույր Էստրիդի հետ: Ինգեգերդան Կիև ժամանեց 1019 թ. (կամ 1016-ին): Ըստ ամուսնական պայմանագրի Ինգեգերդայի օժիտի մեջ էր մտնում Ալդեյգաբորգ քաղաքը (այժմ` Հին Լադոգա գյուղ), որը ստացել է Ինգերմանլանդիա անվանումը: Նովգորոդում Ինգեգերդան մկրտվել է Իրինա անվամբ: Կարծիք կա, որ նա մանկուց իմացել է սլավոնական լեզուն, քանի որ նրա մայր Էստրիդը օբոդրիդների ցեղի իշխանի դուստրն էր:
Զավակները [խմբագրել]
Որդիները [խմբագրել]
- Վլադիմիր Յարոսլավիչ- նովգորոդյան իշխան:
- Իզյասլավ I Յարոսլավիչ- ամուսնացել է լեհական թագավոր Մեշկո I-ի դստեր հետ:
- Վսեվոլոդ Յարոսլավիչ- ամուսնացել է հունահան արքայադուստր Անաստասիայի հետ. այս ամուսնությունից ծնվել է
- Վյաչեսլավ Յարոսլավիչ- ամուսնացել է գերմանական արքայադուստր Օդայի հետ:
- Իգոր Յարոսլավիչ- ամուսնացել է գերմանական Կունիգունդա արքայադստեր հետ:
Աղջիկները [խմբագրել]
- Եղիսաբեթ(Ելիզավետա),
- Աննա,
- Անաստասիա,
- Ագաթա Կիևցի,