Իմ քնքուշ և նուրբ գազան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմ քնքուշ և նուրբ գազան
ռուս.՝ Мой ласковый и нежный зверь
Երկիր ԽՍՀՄ
 Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1] և մելոդրամա
ՀիմքThe Shooting Party?
Թվական1978
Լեզուռուսերեն
ՌեժիսորԷմիլ Լոտյանու[1]
Սցենարի հեղինակԷմիլ Լոտյանու
ԴերակատարներԳալինա Բելյաևա, Օլեգ Յանկովսկի[2], Կիրիլ Լավրով[2], Սվետլանա Տոմա[2] և Գրիգորե Գրիգորիու[2]
ԵրաժշտությունԵվգենի Դոգա
Պատմվածքի վայրՌուսական կայսրություն
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն109 րոպե

«Իմ քնքուշ և նուրբ գազան», խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 1978 թվականին՝ Էմիլ Լոտյանուի կողմից, Չեխովի «Դրամա որսի ժամանակ» պատմվածքի մոտիվենրով։

Նկարահանումների մեծ մասը տեղի է ունեցել Վալուևո քաղաքի XVIII դարի մի դաստակերտում, որը երբևէ պատկանելիս է եղել կոմս Մուսին-Պուշկինին։ Քաղաքային տեսարանները նկարահանվել են Սուզդալում։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1978 թվականի սեպտեմբերի 18-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջում, Կենտրոնական Ռուսաստանի անտառներում ապրում էր անտառապահի աղջիկը՝ Օլգա Սկորցովան (Գալինա Բելյաևա), ով գեղեցիկ  տասնինն տարեկան աղջիկ էր, առաջին տպավորությունից բնական և թեթև,  սակայն հետագայում պարզվում է, որ նա ապրում է զգուշավոր և սնափառ կյանքով։ Նրան սիրահարվում են երեք ծեր տղամարդիկ, որոնք ապրում են կալվածքի շրջակայքում։ Նրանցից մեկը հիսունամյա մռայլ այրի Ուրբենինն էր, (Լեոնիդ Մարկով), ավելի մեծ տարիքի, բայց երիտասարդ և ուրախ Կոմս Կարնեևը (Կիրիլ Լավրով) և ստատիկ գեղեցիկ քառասունամյա դատական քննիչ Կամիշևը (Օլեգ Յանկովսկին

Օլգան՝ ցանկանալով ազատվել ծայրահեղ աղքատությունից, անխոհեմ ամուսնանում է գույքի կառավարիչ ազնվական Ուրբենինի հետ։ Իր հարսանիքի օրը նա փախչում է տոնակատարությունից և սեր է խոստովանում Կամիշևին, սակայն հրաժարվում է նրա հետ գնալ։ Կամիշևի հոգում բռնկվում է ուժեղ կիրք և այրող խանդ։ Նա գաղտնի հույսեր է փայփայում, որ կկարողանա Օլգայի ընտրությունը իր օգտին դարձնել։ Օլգան  հույս ուներ, որ Կամիշևի հարուստ լինելը հնարավոր կդարձնի դուրս գալ աղքատությունից, սակայն շուտով իմանում է, թե ինչպիսի անբարենպաստ պայմաններում է ապրում իր սիրեցյալը։ Այդ հիասթափությունից հետո Օլգան դառնում է Կոմս Կարնեևի կենակցուհին, մինչդեռ նրա օրինական ամուսինը՝ Ուրբենինը, ապրելով քաղաքում, դառնում է հարբեցող և անկում է ապրում։

Աշնանային որսորդության և խնջույքի ժամանակ Օլգան սկսում է բացատրություն տալ կատաղած, խանդոտ Կամիշևին և որոշ ժամանակ անց, բարձր աղաղակ է լսվում։ Օլգա ստանում է մահացու վնասվածք իր սեփական դանակով։ Մեծ արյունահեղությունից երկու օր անց երիտասարդ կինը մահանում է՝ այդպես էլ չհայտնելով հետաքննությանը, թե ով է նրա դեմ մահափորձ կատարել։ Կասկածանքի տակ է ընկնում նրա ամուսինը՝ Ուրբենինը, նրան դատապարտում են և աքսորում են, որտեղ չորս տարի անց նա մահանում է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գալինա Բելյաևա — Օլգա Սկորցովա
  • Օլեգ Յանկովսկի — Սերգեյ Պետրովիչ Կամիշև
  • Կիրիլ Լավրով — կոմս Ալեքսեյ Կարնեև
  • Լեոնիդ Մարկով — Պյոտր Եվգորովիչ Ուրբենին
  • Սվետլանա Տոմա — գնչուհի Տինա
  • Գրիգորե Գրիգորի — Ա. Կալիդիս
  • Վասիլի Սիմչիչ — Նիկոլայ Սկորցով
  • Օլեգ Ֆյոդորով — հրատարակիչ
  • Վիկտոր Լազարև — հարսանիքի հյուր
  • Վադիմ Վիլսկի — դոկտոր
  • Եվգենի Մարկով — խնջույքի հյուր
  • Մարիա Զորինա — Սիչիխա
  • Վալերի Սոկոլովերով — Կամիշևի ծառա
  • Նիկոլայ Ժեմչուժնի — գնչու

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Էմիլ Լոտյանու
  • Ռեժիսոր՝ Էմիլ Լոտյանու
  • Օպերատոր՝ Անատոլի Պետրիցկի
  • Նկարիչ՝ Բորիս Բլանկ
  • Կոմպոզիտոր՝ Եվգենի Դոգա
  • Ռեժիսորի ընթերակա՝ Բախիտժան Կանապյանով
  • Ձայնաօպերատոր՝ Կուրգանսկի
  • Երաժշտության ձայնագրություն՝ Բաբուշկին
  • Երաժշտական խմբագիր՝ Լապիսով

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմից ամուսնական վալս[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի բուն ֆիլմից՝ արվեստի ինքնուրույն և լայնորեն հայտնի ստեղծագործություն է դարձել նրանում հնչող կոմպոզիտոր Եվգենի Դոգայի վալսը։ Հարսանեկան վալս ստեղծելու և տագնապալի ֆոնային երաժշտություն ստեղծելու համար ռեժիսոր Էմիլ Լոտյանուն հրավիրել է իր վաղեմի ընկերոջը և հայրենակցին, որի հետ նա ավելի վաղ արդյունավետ համագործակցել է մի քանի կինոնկարներում, որոնցից առավել հայտնի է «Թափառախումբը գնում է երկինք»։

Մելոդրամայի ռոմանտիկ վալսը կոմպոզիտորը գրել է Մերձմոսկովյան կալվածքում՝ Վալուեոյում, մեկ գիշերվա ընթացքում դաշնամուրով հորինելով։ Նրա առաջին դերակատար Գալինա Բելյաևան, ինչպես և բոլորը նկարահանման հրապարակում լսել և պարել է՝ մտածելով, որ հեռավոր անցյալից հնչում է անհայտ դասական ստեղծագործություն, սակայն ապշել է՝ իմանալով, որ ստեղծագործությունը յուրօրինակ է, հենց նոր հորինված[4][5]։

Հանդիսավոր, հուզիչ, տագնապալի կանխազգացումներով լի վալսը մեծապես ավելացրել է հուզական արտահայտչականության պատկերը և նպաստել է Լոտյանուի մելոդրամայի արտասովոր ժողովրդականությանը, որին շատ քննադատներ մեղադրում էին գրական նյութի հետ չափազանց ազատ վերաբերմունքի և վարկաբեկված գնչուական շարժառիթների համար։ Ռեժիսորի և կոմպոզիտորի դաշինքի արդյունքում ֆիլմը Չեխովի էկրանավորված ստեղծագործությունների շարքում դարձել է առավել դիտարժան և հաջողակ։

Վալսը դարձել է պաշտամունքային սիրային մեղեդի, շատ նորապսակներ ընտրում են այն իրենց առաջին հարսանեկան պարի համար։ Երաժշտությունը հաճախ հնչում է ռադիոյով և հեռուստատեսությամբ:

«Այդ փառքը ես էլ էի զգում, երբեք չեմ մոռանա այգու երաժշտական խանութում հերթի հսկայական պոչը, որտեղ վաճառում էին <<իմ քնքուշ ու նուրբ գազանը» ֆիլմի երաժշտությամբ ձայնագրություններ», հետագայում հիշում էր երգահանը

[6][7][8]:

Մեղեդին կատարվում է փողոցային երաժիշտների կողմից, հաճախ օգտագործվում է պարուսույցների և մարզիկների կողմից՝ բալետի և պարային համարների համար, ինչպես մանրահատակի, այնպես էլ սառույցի վրա[9][10][11]։ Այս աշխատանքը աշխարհի ամենահայտնի կինովալսերից մեկն է[12][13]։

Առանց պաշտոնական աղբյուրների նշման՝ 2014 թվականին, ՅՈՒՆԵՍԿՕի հատուկ որոշման համաձայն, Դոգա վալսը ճանաչվել է 20-րդ դարի 4 երաժշտական գլուխգործոցներից մեկը[14]։ Սակայն, իրականում ՅՈՒՆԵՍԿՕի կայքում բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցների ցանկում տվյալ վալսի ոչ մի հիշատակում չկա[15]։

ԶԼՄ-ներում հիշատակվել է նաև, որ ԱՄՆի նախագահ Ռոնալդ Ռեյգանը, որը քաղաքականություն է եկել Հոլիվուդում հաջող դերասանական կարիերայից հետո, այդ երաժշտական ստեղծագործությունն անվանել է «դարի վալս»[16][17][18]։

Հրապարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում 2005 թվականից ի վեր ֆիլմը լիովին վերականգնվել է և վերաթողարկվել տնային վիդեո համակարգի և DVD-ի «խոշոր պլան» միավորման կողմից՝ պատկերի և ձայնի լավ որակով։ DVD-ում այն թողարկվել է Dolby Digital 5.1 և Dolby Digital 2.0 ձայնային համակարգում։

2013 թվականին լույս է տեսել Blu-ray Disc ձևաչափով Full HD տարբերակը, որը նույնպես վերականգնվել է «խոշոր պլան» ընկերության կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0172812/
  2. 2,0 2,1 2,2 2,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Festival de Cannes (Official Selection 1978: In Competition)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  4. Мой ласковый и нежный зверь// КиноПоиск Արխիվացված 2014-12-03 Wayback Machine
  5. Евгений Дога принимает поздравления. Запись с эфира телеканала «Культура», 1.03.2007
  6. Олимпиада - 80. Церемония открытия (Фильм.). Ясное ТВ. {{cite AV media}}: Unknown parameter |date2= ignored (օգնություն)1-46-50
  7. The Complete Sochi 2014 Opening Ceremony (Motion picture). Olympics. {{cite AV media}}: Text "Sochi 2014 Winter Olympics" ignored (օգնություն)1-46-50
  8. Бульвар Гордона. Արխիվացված 2014-08-14 Wayback Machine 1.11.2011
  9. Eugen Doga in Portugalia. {{cite AV media}}: Unknown parameter |date2= ignored (օգնություն)
  10. Sasha Cohen - 2002 Worlds (SP). iheartskating2. {{cite AV media}}: Unknown parameter |date2= ignored (օգնություն)
  11. Anissina & Peizerat 1999 Worlds OD Waltz. lingc999. {{cite AV media}}: Unknown parameter |date2= ignored (օգնություն)
  12. Автор самого известного киновальса принимает поздравления. Сегодня Евгению Доге исполняется 75 лет // НТВ, 1.03.2012
  13. Концерт в честь 20-летия программы Андрея Караулова "Момент истины". Pravda. {{cite AV media}}: Unknown parameter |date2= ignored (օգնություն)
  14. «ЮНЕСКО признала вальс Доги одним из 4-м музыкальных шедевров XX Века» (ռուսերեն). Locals. 2014 թ․ հուլիսի 10. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
  15. Список объектов нематериального культурного наследия на сайте ЮНЕСКО
  16. «Мой ласковый и нежный зверь: 5 знаменитых композиций Евгения Дога». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
  17. Евгений Дога был любимым композитором президента США Рональда Рейгана
  18. UNESCO ruled: Eugen Doga’s Waltz, the 4th music masterpiece of the XX-th century

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]