Իմմանուել Վալլերշտայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմմանուել Վալլերշտայն
անգլ.՝ Immanuel Wallerstein
Ծնվել էսեպտեմբերի 28, 1930(1930-09-28)[1][2]
Նյու Յորք, Նյու Յորք
Մահացել էօգոստոսի 31, 2019(2019-08-31)[3] (88 տարեկան)
Բրենֆորդ
Քաղաքացիություն ԱՄՆ[4]
Մասնագիտությունտնտեսագետ, աշխարհաքաղաքագետ, տնտեսության պատմաբան, պատմաբան, քաղաքագետ, գրող, սոցիոլոգ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Բինգհեմթոնի համալսարան
Գործունեության ոլորտհասարակագիտություն[5], historical sociology?[5], Համաշխարհային տնտեսություն[5], Տնտեսագիտության պատմություն[5] և աֆրիկյան ուսումնասիրություններ[5]
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa
Ալմա մատերԿոլումբիայի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[6] և անգլերեն[6][5][7]
Գիտական ղեկավարRobert Staughton Lynd?
Եղել է գիտական ղեկավարԳեորգի Դերլուգյան[8], Beverly J. Silver?, Michael Hechter?[9] և John R. Logan?[10]
Պարգևներ
Կայքiwallerstein.com(անգլ.)
 Immanuel Wallerstein Վիքիպահեստում

Իմմանուել Վալլերշտայնը (սեպտեմբերի 28, 1930(1930-09-28)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք - օգոստոսի 31, 2019(2019-08-31)[3], Բրենֆորդ), ամերիկյան սոցիոլոգ է, աշխարհ-համակարգային տեսության հիմնադիրը։ Ծնվել է Նյու Յորքում, Լեհական հրեաների ընտանիքում[12]։

Կրթությունը ստացել է Կոլումբիայի Համալսարանում, մասնավորապես 1951 թվականին ստացել է բակալավրի, 1954 թվականին՝ մագիստրոսի, իսկ 1959 թվականին՝ դոկտորական կոչում[13]։ Մինչ 1971 թվականը դասավանդել է նույն՝ Կոլումբիայի Համալսարանում, իսկ 1971 թվականին դարձել է ՄաքԳիլի Համալսարանի սոցոիլոգիայի պորֆեսոր։ 1976-1999 թվականներին հանդիսացել է Բինգհամթոն Համալսարանի սոցիոլոգիայի պատվավոր պորֆեսոր։ 1990-ականներին Վալլերշտայնը գլխավորել է Սոցիալական Գիտությունների Վերակառուցման Գյուլբենկյան Հանձնաժողովը։ 2000 թվականին միացել է Եյլի համալսարանի սոցիոլոգիայի բաժնին որպես ավագ գիտահետազոտող[13][14]։

Վալլերշտայնը հատկապես նշանավորվում է իր աշխար-համակարգերի և կենտրոն-ծայրամաս տեսությունով, կապիտալիզմի իր քննադատությամբ։ Նրա աշխատությունները և տեսությունները նշանակալի դեր են ունեցել նորագույն ժամանակների պատմության, մասնավորապես՝ կապիտալիզմի և գաղութարարության (կոլոնիալիզմ) պատմության վերաիմաստավորման համար[13]։

Վալլերշտայնի աշխար-համակարգերը վերաբերվում է գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում աշխատանքի միջշրջանային և միջազգային բաժանմանը, ըստ որի աշխարհը բաժանված է այպես կոչված միջուկային երկրների, կիսածայրամասային երկրների և ծայրամասային երկրների։ Միջուկային երկրները, մասնավորապես Արևմուտքի զարգացած երկրները և Ավստրալիան կենտրանացած են կապիտալ-ինտենսիվ արտադրության վրա, իսկ մնացած աշխարհը կենտրոնացած է ցածր որակավորում պահանջող, էքստենսիվ արտադրության ճյուղերի և բնական ռեսուրսների շահագործման վրա[13]։

Վալլերշտայնի ամենակարևոր ներդրումներից մեկը իր վերլուծություններում՝ որպես վերլուծական միավոր ազգային պետությունների փոխարեն համաշխարհային համակարգի շեշտադրումն է, մոտեցում, որը կարևոր ուղեցույց հանդիսացավ մյուսների համար։ Հետևելով Ֆեռնան Բրոդելի գաղափարներին, Վալլերշտայնը համարում էր որ համաշխարհային համակարգում փոխկապակցվածությունների աստիճանական խորացումը համաշխարհային համակարգը վերածել է ավելի լուրջ վերլուծական միավորի քան առանձին հասարակությունները[15]։

Վալլերշտայնի գրչին է պատկանում Աբդուլլահ Օջալանի կողմից հեղինակած «Դեպի Բանակցություններ Ճանապարհային Քարտեզ» գրքի նախաբանը[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  4. LIBRIS — 2011.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. 6,0 6,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. CONOR.Sl
  8. (unspecified title) — P. iii.
  9. (unspecified title) — P. xxix.
  10. https://sociology.berkeley.edu/john-logan-1968
  11. https://www.asanet.org/about/awards/web-du-bois-career-distinguished-scholarship-award
  12. Minakowski, Marek Jerzy (2018 թ․ մայիսի 27). «Wallerstein to Polak, są dokumenty!». Minakowski.pl (լեհերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 www.telesurenglish.net https://www.telesurenglish.net/news/Immanuel-Wallerstein-Anti-Capitalist-Intellectual-Dies-at-88-20190901-0009.html. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  14. «About». Immanuel Wallerstein (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  15. Santos, Boaventura de Sousa. «Immanuel Wallerstein: an obituary». ROAR Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  16. «Social scientist Immanuel Wallerstein died». ANF News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմմանուել Վալլերշտայն» հոդվածին։