Իլյա Ուլյանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Ուլյանով
ռուս.՝ Илья
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 14, 1831(1831-07-14)
ԾննդավայրԱստրախան, Աստրախանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 12, 1886(1886-01-12) (54 տարեկան)
Մահվան վայրՈւլյանովսկ, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԿազանի Դաշնային համալսարան (1854)
Գիտական աստիճանCandidate of Mathematics?
Մասնագիտությունմանկավարժ, ուսուցիչ և քաղաքական գործիչ
ԱմուսինՄարիա Ալեքսանդրովնա Ուլյանովա
Ծնողներհայր՝ Q124355277?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան[1] Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան
ԵրեխաներՎլադիմիր Լենին, Մարիա Ուլյանովա, Ալեքսանդր Ուլյանով, Դմիտրի Ուլյանով, Օլգա Ուլյանովա և Աննա Ելիզարովա-Ուլյանովա
 Ilya Nikolaevich Ulyanov Վիքիպահեստում

Իլյա Նիկոլաևիչ Ուլյանով (հուլիսի 14, 1831(1831-07-14), Աստրախան, Աստրախանի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 12, 1886(1886-01-12), Ուլյանովսկ, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն), ժողովրդական կրթության գործիչ Ռուսաստանում, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Լենինի հայրը։ Ծնվել է քաղքենու ընտանիքում, 1854 թվականներին ավարտել է Կազանի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1854-1863 թվականներին մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ է եղել Պենզայի ազնվական ինսում, 1863-1869 թվականներին՝ Նիժնի Նովգորոդի նահանգային գիմնազիայում և իգական ուսումնարանում։

1869-1874-թվականներին Սիմբիրսկի նահանգի ժողովրդական ուսումնարանների տեսուչն էր, 1874-1885 թվականներին՝ տնօրենը։ Ուլյանովի մանկավարժական հայացքները ձևավորվել են հեղափոխական դեմոկրատներ Նիկոլայ Չեռնիշևսկու, Նիկոլայ Դոբրոլյուբովի գաղափարների ազդեցությամբ։ Ունեցել է կազմակերպչական մանկավարժական մեծ ընդունակություններ։ Կարևոր ներդրում ունի տարրական կրթության ասպարեզում։

Ուլյանովաի կողմնակից էր ուսումը բոլորի համար հավասար սկզբունքին՝ տղաների և աղջիկների, ռուսների և այլազգիների, հարուստների և աղքատների (1871-թվականներին Սիմբիրսկում բացել է չուվաշական առաջին դպրոցը, որը հետագայում վերափոխվել է Չուվաշական ուսուցչական սեմինարիայի, ստեղծել ազգային առաջին դպրոցները մորդվական բնակչության և աշխարհիկ դպրոցներ՝ թաթարների համար)։

Պենզայում աշխատելու տարիներին կատարել է օդերևութաբանական գիտական հետազոտություններ, որոնց հիման վրա գրել է «Օդերևութաբանական դիտարկումների օգտակարության մասին․․․» և «Ամպրոպի և շանթարգելների մասին» գիտական աշխատությունները։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Ուլյանով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։


  1. https://lenin.shm.ru/2434-2/