Իլիա Բեշկով
Իլիա Բեշկով բուլղար․՝ Илия Бешков | |
---|---|
Ի ծնե | բուլղար․՝ Илия Бешков Дунов |
Ծնվել է | հուլիսի 24, 1901[1][2][3][…], հուլիսի 11, 1901[4] կամ 1901 |
Ծննդավայր | Dolni Dabnik, Բուլղարիայի իշխանություն[5][6] |
Վախճանվել է | հունվարի 23, 1958[1][2][7][…] |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա[8] |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա (1926) |
Մասնագիտություն | ծաղրանկարիչ, նկարազարդող, նկարիչ, գծանկարիչ, գծանկարիչ և ուսուցիչ |
Ժանր | գրաֆիկա, գեղանկարչություն և Ծաղրանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Նիկոլա Մարինով |
Աշակերտներ | Մանա Պարպուլովա |
Անդամակցություն | Հարազատ արվեստ |
Iliya Beshkov Վիքիպահեստում |
Իլիա Բեշկով (բուլղար․՝ Илия Бешков, հուլիսի 24, 1901[1][2][3][…], հուլիսի 11, 1901[4] կամ 1901, Dolni Dabnik, Բուլղարիայի իշխանություն[5][6] - հունվարի 23, 1958[1][2][7][…], Սոֆիա, Բուլղարիա[8]), բուլղարացի գրաֆիկ, փորագրող, ծաղրանկարիչ, նկարազարդող, հավանաբար Բուլղարիայի ամենահայտնի գրաֆիկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իլիա Բեշկովը ծնվել է 1901 թվականի հուլիսի 24-ին Պլևենսկի շրջանի Դոլնի-Դիբնիկ գյուղում։ 1921-1926 թվականներին սովորել է 1896 թվականին կազմակերպված Սոֆիայի գեղարվեստի ակադեմիայում (սկզբում սովորել է Սոֆիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (1918-1920)։
1920-1930-ական թվականներին հանդես է եկել այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են «Ժուպելը», «Եկ» («Արձագանք») և այլ հակամոնարխիկ և հակաֆաշիստական բնույթի երգիծական պարբերականներ։ Հրապարակել է նաև կենցաղային ծաղրանկարներ, որոնք տոգորված են սուր սոցիալական երգիծանքով։ Ֆաշիստական ռեժիմի տապալումից հետո (1944 թվականից) համագործակցել է Բուլղարիայի կենտրոնական հրատարակություններում, «Ստրշել» ամսագրում։ Ինչպես վկայում են բուլղարական ՊԱԿ-ի գաղտնազերծված արխիվները (ԴՍ, «държавна сигурност», լուծարվել է 1990 թվականին), Բեշկովը մշտական հսկողության տակ է եղել որպես կոմունիստական իշխանությունների «խորամանկ թշնամի»[9]։
Բեշկովի ներդրումը գրաֆիկական արվեստի մեջ նրա կողմից մշակված գեղատեսիլ լուսաստվերային նկարչության հատուկ ձևով է։ Իլիա Բեշկովն ապրել և աշխատել է Սոֆիայում։ Եղել է Սոֆիայի ԳԱ-ի պրոֆեսոր։ 1950 թվականին նկարիչն արժանացել է Դիմիտրովյան մրցանակի[10]։
Իլիա Բեշկովը մահացել է 1958 թվականի հունվարի 23-ին Սոֆիայում։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռ նկարչի կենդանության օրոք նրա մասին հոդված է տպագրվել 300 հազար տպաքանակով լույս տեսնող 50 հատորանոց «Սովետական մեծ հանրագիտարանում»։
Պլևենում կա պատկերասրահ, որը նկարչի անունով կոչվում է «Իլիա Բեշկով»[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Iliya Beshkov (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.lambiek.net/artists/b/beshkov_ilia.htm
- ↑ 6,0 6,1 6,2 http://pictify.com/146568/ilia-beshkov
- ↑ 7,0 7,1 7,2 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- ↑ 8,0 8,1 8,2 Union List of Artist Names — 2010.
- ↑ «Человек, который сам стал рисунком» ՅուԹյուբում. Документальный фильм режиссёра Костадина Бонева, БНТ
- ↑ Димитровская премия — ежегодно присуждавшаяся отдельным лицам или коллективам Болгарии за выдающиеся достижения в области литературы, искусства, науки, изобретательства. Учреждена в 1949 году. Награждённым присваивалось звание лауреата премии Димитрова, вручался почётный знак и грамота. Большая Советская Энциклопедия. — Второе издание. — М.: «Большая Советская Энциклопедия», 1951. — Т. 6.
- ↑ Посещение Художественной галереи «Илия Бешков» в Плевене ՅուԹյուբում. Коллекция болгарского искусства с конца XIX века до 1970-х с богатым собранием работ самого патрона галереи, И. Бешкова.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Бешков, Илия (1901-1958). Слово и образ / Сост: Бешков, Александър Илиев. — София: Захарий Стоянов, 2008. — 671 с.
- Райнов, Богомил Николаев. Илия Бешков [Моногр.]. — София: Бълг. художник, 1983. — 905 с.
- Бешков, Илия. Илия Бешков и паметната 1923 година : Албум. — София: Бълг. художник, 1973.
- Сивриев, Станислав Стефанов. Илия Бешков : [Творческий портрет]. — София: ГПП Балкан, 1969. — 23 с.
- Божков, Ат. (введение). Илия Бешков. Рисунки и карикатуры. — София, 1958.(բուլղ.)(ռուս.)(անգլ.)(ֆր.)(գերմ.)
- Бешков, Илия // Большая Советская Энциклопедия. — Второе. — М.: «БСЭ», 1950. — Т. 5.
- Бешков, Илия. 60 рисунки / Мавродинов, Никола Петров; Дунов, Илия. — София: Книгоиздателство Т. Ф. Чипев, 1938. — 57 л. с.
- Габе, Дора Петрова. Калинка-малинка Дора Габе-Пенева (Илюстр. Илия Бешков). — София: Ал. Паскалев, 1924. — 48 с.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Выставка И. Бешкова в галерее г. Казанлык 2014 ՅուԹյուբում
- [www.pinterest.com/search/pins/?q=Ilia%20Beshkov Իլիա Բեշկովի գործերը Pinterest.com կայքում]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլիա Բեշկով» հոդվածին։ |
|