Իեն Ստյուարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իեն Ստյուարտ
Բնօրինակ անունանգլ.՝ Ian Andrew Robert Stewart
Ծնվել էհուլիսի 18, 1938(1938-07-18)[1]
Pittenweem, Ֆայֆ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 12, 1985(1985-12-12)[2][1] (47 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3]
Ժանրերռոք, boogie-woogie? և սվինգ երաժշտություն[4]
Մասնագիտություներաժիշտ, ստեղնահար, road manager, դաշնակահար և երգերի հեղինակ
Գործիքներդաշնամուր[4], ստեղնաշարային գործիքներ, երգեհոն և մարիմբա
ԱշխատավայրՌոլինգ Սթոունզ
ԿրթությունGlaisdale School?
ԱնդամակցությունՌոլինգ Սթոունզ և Rocket 88?
Ամուսինանհայտ
 Ian Stewart (musician) Վիքիպահեստում

Իէն Էնդրյու Ռոբերտ Ստյուարտ (անգլ. Ian Andrew Robert Stewart,հուլիսի 18, 1938(1938-07-18)[1], Pittenweem, Ֆայֆ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն - դեկտեմբերի 12, 1985(1985-12-12)[2][1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3]), շոտլանդացի ստեղնահար, The Rolling Stones հիմնադիրներից մեկը։ 1963 թվականի մայիսին լքելով հիմնական կազմը՝ նա, այնուամենայնիվ, համագործակցել է խմբի հետ՝ որպես հյուրախաղերի մենեջեր և ստեղնահար։

Ստյուարտը նաև մասնակցել է Led Zeppelin խմբի «Rock and Roll» երգի ձայնագրությանը Led Zeppelin IV և Physical Graffiti «Boogie With Stu» ալբոմի համար։

1971 թվականին նա մասնակցել է Հաուլին Վուլֆի «London Sessions» ալբոմի ձայնագրությանը։ Բացի այդ, ձայնագրությանը մասնակցել են Էրիկ Քլեփթոնը, Ռինգո Սթարը, Կլաուս Վուրմանը, Սթիվ Վինվուդը, ինչպես նաև Բիլ Ուայմենը և Չարլի Ուոթսը։

70-ականների վերջին 80-ականների սկզբին Ստյուարտը խաղում էր Rocket 88 խմբում, որի կազմում էին Ալեքսիս Քորները, Ջեք Բրյուսը, Բոբ Հոլը, Քոլին Սմիթը, Ջոն Պիկարը, Դիկ Մորիսին և Դոն Վելլերը։

Նա նաև մասնակցել է Ջորջ Թորոգուդի «Bad To the Bone» ալբոմի ձայնագրությանը։

1985 թվականի դեկտեմբերի սկզբին Իէն Ստյուարտն իրեն վատ է զգացել։ Դեկտեմբերի 12-ին գնաց կլինիկա։ Անսպասելի սրտի կաթված է տեղի ունեցել, և նա մահացել է՝ չսպասելով բժշկի դիմելու իր հերթին[5]։

Նա մահացել է սրտի կաթվածից քառասունյոթ տարեկանում։ Ես նրան սպասում էի Ֆուլհեմ Ռոուդ թաղամասում գտնվող Blakes հյուրանոցում ճաշից հետո։ Մենք պատրաստվում էինք հանդիպել բժշկի մոտ գնալուց հետո։ Եվ գիշերը ժամը երեքին Չարլին զանգում է։ «Պատրաստվու՞մ ես հանդիպել Սթյուին»։ Ես պատասխանում եմ՝ այո։ «Կարճ ասած, նա չի գա», այդպես Չարլին որոշեց հայտնել ինձ նորությունը

— (Քիտ Ռիչարդս, «Կյանք»)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #134531019 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 Montreux Jazz Festival Database
  5. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 16-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն) Accessed: 6 February 2007
  6. Кит Ричардс Жизнь. — 2010. — ISBN 9785170800377
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իեն Ստյուարտ» հոդվածին։