Ի՞նչ կոչել այս սերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ի՞նչ կոչել այս սերը
Iss Pyaar Ko Kya Naam Doon?
Изображение логотипа
ԺանրՌոմանտիկ կատակերգություն
Դրամա
Ստեղծող4 Lions Films
IMRC Entertainment
Panglosean Entertainment
Երկիր Հնդկաստան
ՌեժիսորԷրշադ Կհան
Լալիթ Թիվարի
Գլխավոր
դերերում
Բարուն Սոբտի, Սանայա իրանի, Vishesh Bansal?, Դալջիետ Կաուր Բհանոտ և Akshay Dogra?
ՊրոդյուսերԳյուլ Խան
Նիսսար Փարվեզ
Ռաջեշ Չադհա
ԵրաժշտությունՌաջու Սինգխ
Եթերաշրջանների քանակ3[1]
Սերիաների քանակ406
Էկրաններին էհունիսի 6, 2011[2]-ից նոյեմբերի 30, 2012[3]
ՀեռուստաալիքStar Plus
ԸնկերությունSphere Origins
ՆախորդQ56392587?
ՀաջորդԻ՞նչ կոչել այս սերը 2
ԿարգավիճակԱվարտված
Պաշտոնական կայքէջ

Ի՞նչ կոչել այս սերը (դևանագարի՝ इस प्यार को क्या नाम दूं, անգլ.՝ What Name Should I Give to This Love?), հնդկական Star Plus հեռուստաալիքով հեռարձակվող հեռուստասերիալ։ Անվանումը վերցված է բոլիվուդյան «Սիրո հմայք» (2001) ֆիլմի «Rabba Mere Rabba» երգից[4][5]։ 2015 թվականի նոյեմբերի 24-ից 30-ը հեռուստասերիալը երկարաձգվեց հատուկ սերիաներով. որոնք ներառում են հակիրճ տեղեկատվություն անցյալից, ինչպես նաև դերասանների հետ ռեպորտաժներ։ Հեռուստասերիալը բոլոր սոցիալական դասերի մարդկանց կյանքի մասին է և արտացոլում է 2010-ական թվականների հնդկական սերիալներին բնորոշ միտումը՝ կենտրոնացնել ուշադրությունը զույգի անձնական հարաբերությունների և հարազատների հետ փոխհարաբերությունների վրա[6]։ 2012 թվականին նկարահանված բազմաթիվ այլ սոցիալական ուղղվածություն ունեցող հեռուստասերիալների նման շոշափվել է կրկնամուսնության խնդիրը[7]։ Հիմնական սյուժետային գիծը որոշակի նմանությունններ ունի «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթի և Ռադհա-Կրիշնայի սյուժեի հետ, ինչի մասին անմիջականորեն հիշատակվում է սերիաներում։ Սերիալի հիման վրա ադապտացվել են հետևյալ ռիմեյքները՝ «Նրանք չեն կարող հասկանալ իրար» (2012), «Արագինի» (2013), "Wassanaye Premaya"(2015): «Ի՞նչ կոչել այս սերը» հնդկական այն փոքրաթիվ հեռուստասերիալներից է, որ հանրաճանաչ է Հնդկաստանի սահմաններից դուրս[8][9]։

2015 թվականի նոյեմբերի 24-ին՝ եռամյա ընդմիջումից հետո, սերիալն ութ եզրափակիչ սերիաներով վերադարձավ «Hotstar» հեռուստաալիք։ Համացանցային սերիաները դուրս եկան «Hotstar Originals» ապրանքանիշի ներքո, որպես պրոդյուսեր հանդես եկավ «Entertainment Mafia»-ն[10][11]։

Սյուժե (դիպաշար)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը Լաքհնաուից աղքատ աղջկա՝ Քուշի Կումարի Գուպտայի մասին է և Արնավ Սինգհ Ռաիզադայի՝ հարուստ բիզնեսմենի, ով դարձել է սառը և անխիղճ իր ծնողների ինքնասպանությունից հետո։ Նրանք առաջին անգամ հանդիպում են Արնավի կազմակերպած նորաձևության շոուի ժամանակ։ Արնավը կասկածում է, որ Քուշիին ուղարկել է ինչ-որ ընկերություն՝ իր երեկոն փչացնելու համար, բայց իրականում Քուշիի հայտնվելն այդտեղ ընդամենը պատահականություն էր։ Փորձելով վրեժ լուծել՝ Արնավը սխալ լուրեր է տարածում իր և Քուշիի մասին, որը ստիպում է Գուպտա ընտանիքին ուղարկել Քուշիին ու իր քրոջը՝ Փայալին, իրենց հորաքրոջ մոտ՝ Դելի։ Դելիում Քուշին, ցանկանալով օգնել իր հորաքրոջը, փորձում է իր ծանոթի՝ Շիամի օգնությամբ, ում հանդիպել էր Լաքհնաուում, գտնել աշխատանք և հանգամանքների բերումով ընդունվում է աշխատանքի հենց Արնավի գրասենյակում։ Արնավը ևս մեկ անգամ վրեժ լուծելու համար պայմանագիր է կնքում Քուշիի հետ, ըստ որի 15 օրից շուտ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու դեպքում Քուշին պարտավոր է վճարել 5000 դոլլար:Քուշին համաձայնում է պայմանագրին, փորձելով Արնավին ապացուցել, որ ամեն ինչ փողի մեջ չէ։ Այն դժվարություններից հետո, երբ նույնիսկ աղջկա կյանքն էր վտանգի տակ, նա լքում է AR ընկերությունը։

Հետագայում Արնավի քույրը՝ Անջալին, խնդրում է Քուշիին աշխատել իրենց տանը Արնավի ընկերուհուն՝ Լավանիային, սովորեցնել ավանդույթները։ Մերժում ստանալով՝ Անջալին Քուշիին հիշեցնում է Արնավի հետ կնքած պայմանագրի մասին, և Քուշին ստիպված համաձայնում է:Անցկացնելով շատ ժամանակ Ռայզադաների տանը՝ Արնավի և Քուշիի միջև զգացմունքներ են առաջանում:Արնավը, ամեն կերպ փորձելով խուսափել դրանից, կարևոր հայտարարություն է անում իր և Լավանիայի ամուսնության մասին:Քուշին տխրում է, և մտածում՝ ինչու պետք է նրանց ամուսնությունը անհանգստացներ իրեն, մանավանդ այն դեպքում, երբ Քուշին ինքն է փորձել Լավանիային ու Արնավին միացնել, ի վերջո նա հասկանում է, որ զգացմունքներ ունի Արնավի նկատմամբ:Արնավի ու Լավանիայի ամուսնությունը չի կայանում։ Փոխարենը Արնավը ստիպում է Քուշիին ամուսնանալ իր հետ, երբ բացահայտում է, որ իր քույր Անջալիի ամուսինն ու Քուշին կապված են եղել։ Իրականում Անջալիի ամուսինն այն նույն Շիամն էր, որ նենգությամբ նշանվեց Քուշիի հետ:Երբ Քուշիի հայրը բացահայտեց Շիամի իրական դեմքը, ով այդ ժամանակ Քուշիի հորաքրոջ տան վարձակալն էր, սրտի կաթվածի պատճառով չկարողացավ պատմել իր ընտանիքին:Իսկ Շիամը, առիթից օգտվելով, հավատացրեց բոլորին, որ Սաշին՝ Քուշիի հայրը, շատ է ուզում իրենց ամուսնացած տեսնել։

Արնավի ու Քուշիի ամուսնությունը պետք է տևեր 6 ամիս, իսկ մերժելու դեպքում Քուշիի քույր Փայալն ու Արնավի եղբայր Ակաշը չէին ամուսնանա։ Արնավն ու Քուշին միասին էին փորձել միացնել նրանց, որն իրենց ավելի հարազատ դարձրեց:Այսպիսով Քուշին իր քրոջ, իսկ Արնավն իր քրոջ համար ամուսնանում են հենց Փայալի ու Ակաշի ամուսնության օրը:Քուշին վերջապես փոխում է Արնավի պատկերացումները Աստծո, կրոնի, մահվան և ամուսնության մասին։ Ամուսնանում են երկրորդ անգամ, երբ երկուսն էլ ընդունում են, որ ստեղծված են իրար համար։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանում ցուցադրության ժամանակ հեռուստասերիալի վարկանիշը ըստ TRP-ի տատանվում էր 3,24-ից 4,59-ի սահմաններում[12]։ Սերիալը ցուցադրվել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Վրաստանում, ՀԱՀ-ում և այլուր։ 2016 թվականի դեկտեմբերի 5-ից հեռարձակվում է Հայաստանում՝ Արմենիա հեռուստաընկերությամբ։ Առաջին հնդկական հեռուստասերիալն է, որ ցուցադրվել է Թուրքիայում և ունեցել մեծ հաջողություն։ Սերիալի հաջողությամբ պայմանավորված՝ Թուրքիայում և Եգիպտոսում ձեռք բերվեց «Կրքի գույները» սերիալը՝ Սանայա Իրանիի գլխավոր դերակատարմամբ։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի հիմնական երգ դարձած «Rabba Ve» երգը գրվել և կատարվել է կոմպոզիտոր Ռաջու Սինգհի կողմից[13], իսկ «Iss Pyaar Ko Kya Naam Doon» երգը կատարել են Ջավեդ Ալին և Մահալակշմի Այերը։ Որոշ սերիաներում հնչում է Ռիչարդ Մարքսի հանրահայտ «Right Here Waiting» երգից մի հատված (օրինակ՝ 311 սերիայում, 3:30-3:45)։ Հեռուստասերիալում օգտագործվել են նաև Բոլիվուդի ֆիլմերի երգերից։

Երգի իրական անվանումը Ֆիլմ (տարեթիվ) Հատվածի նկարագրություն
Iss Pyaar Ko Kya Naam Doon Title Song բնօրինակ ստեղծագործություն հեռուստասերիալի երաժշտական թեման
Rabba Ve (Original) բնօրինակ ստեղծագործություն հեռուստասերիալի երաժշտական թեման
Rabba Ve (Sad) բնօրինակ ստեղծագործություն հեռուստասերիալի երաժշտական թեման
Rabba Ve (Kyun Dard Hai Itna — Duet) բնօրինակ ստեղծագործություն հեռուստասերիալի երաժշտական թեման
Kyun Dard Hai Itna (Male) բնօրինակ ստեղծագործություն հեռուստասերիալի երաժշտական թեման
Kyun Dard Hai Itna (Female) բնօրինակ ստեղծագործություն հեռուստասերիալի երաժշտական թեման
Tu Hi Bata Mere Maula բնօրինակ ստեղծագործություն Արնավն ու Քուշին բաժանված
Meri Aankhon Mein Tu Muskuraye - Անջալին ռակհի է կապում Արնավին Ռակշաբանդհան տոնին
Hud Hud Dabangg Dabangg / Անվախը (2010) Քուշիի հեռախոսի զանգը
Jalebi Bai Կրկնակի զվարճություն (2011) Արնավի հեռախոսի համար Քուշիի ընտրած զանգը
Character Dheela Hai Միշտ պատրաստ (2011) Լավանիայի հրավիրած արտիստների պարն Արնավի համար
Ladki Badi Hai Kamal Ki Taqdeerwala (1995) Քուշիի և Լավանիայի պարը մահճակալին
Ooh la la Անվայելուչ լուսանկար / Կեղտոտ կինո (2011) Ռայզադա կանանց պարը
Jaado Hai Nasha Hai Ցանկության մութ կողմը (2003) լողավազանի մոտ Արնավի և Քուշիի ձգտումները
Salaam-E-Ishq Բարև, սեր (2007) Քուշիի և Լավանիայի պարը
Desi Girl Մտերիմ ընկերները (2008) Քուշիի և Էն Քեյի պարը
Desi Boys Հնդկական տղաներ / Իսկական հնդկական տղաներ (2011) Պայալի սանգիտ, Էն Քեյի պարը
Bichoo o Bichoo Чары колдовские (1992) Պայալի սանգիտ, տատիկի, Էն Քեյի և Մանորամայի պարը
Hawa Hawai Պարոն Հնդկաստան (1987) Պայալի սանգիտ, Քուշիի պարը
Ek Do Teen Այրող կիրք (1988) Պայալի սանգիտ, Քուշիի պարը
Jiji Tere Jeth ji Dewana (Didi Tera Devar Deewana) Ո՞վ եմ ես քեզ համար (1994) Պայալի սանգիտ, Արնավի նմանակումը
Teri Meri Prem Kahani Hai Mushkil Թիկնապահ (2011) Պայալի սանգիտ, Արնավի և Քուշիի պարը
Aaoge Jab Tum O Sajna Երբ մենք հանդիպեցինք (2007) Քուշիի երազանքներն Արնավի մասին
Aye Meri Zohra Jabeen Ժամանակով փորձություն (1965) Քուշիի երգը Հոլիի ժամանակ
Tu Hi Mera Երկինք 2 / Դրախտ 2 (2012) սկեսուրի և հարսի մրցույթը բացող երկրորդ երգը
Chikni Chameli Կրակե ճանապարհ (2012) սկեսուրի և հարսի մրցույթը բացող առաջին երգը
Ishq Mein Tere Bina Շիրինն ու Ֆարհադը. ճակատագրի չարաճճիություններ (2012) Արնավն ու Քուշին բաժանված
Pehla Pehla Pyar Hai Ո՞վ եմ ես քեզ համար (1994) Քուշիի սանգիտ, Էն Քեյ-ի և Մանորամայի պարը
Mujhse Shaadi Karogi Ամուսնացիր ինձ հետ (2004) Քուշիի սանգիտ, Արնավի պարը
Mehndi Laga Ke Rakhna Չառևանգված հարսնացու (1995) մեհենդի, Արնավի և Քուշիի բարեկամների պարը
Namak Օմկարա (2006) Քուշիի պարը Արնավի տղայական հավաքույթին
Rasiya Զոհ (2009) Արնավն ու Քուշին հավաքույթից հետո
Ab Na Jaa հնդկական Euphoria ռոք-խմբի Gully (2003) ալբոմը կարվաչաուկհ, Արնավի և Քուշիի պարը
Falak Dekhoon Սիրո համեմունքներ (2005) Քուշին բեմելից առաջ

Դերասաններ և դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր Կերպարի բնութագիրը
Բարուն Սոբտի Արնավ Սինգհ Ռայզադա Ամբարտավան գործարար, որբ, որի ծնողները մահացել են ինքնասպանության արդյունքում։ Իր գրասենյակում հայտնի է որպես ԱՍՌ, իսկ տանը՝ որպես Չոտե (կրտսեր)։ Հիվանդ է դիաբետով։ Չի հավատում կրոնին և ամուսնությանը։ Սիրում է քրոջը՝ Անջալիին, կնոջը՝ Քուշիին, և բույսեր։ Երկու անգամ տնից վռնդում է Շիամին։
Սանայա Իրանի Քուշի Կումարի Գուպտա Սինգհ Ռայզադա Որբ, որի ծնողները մահացել են ավտովթարից, որդեգրվել է մորաքրոջ և նրա ամուսնու կողմից։ Նախաձեռնող, ուրախ և շատ զրուցասեր։ Հավատում է, որ սրտակցային կապն ավելի ուժեղ է, քան արյունակցականը։ Իր լավագույն ընկերուհի է համարում Աստվածուհուն։ Ծանր ապրումների ժամանակ սովորություն ունի պատրաստել քաղցրավենիք (ջալեբի)։ Հանուն քրոջ՝ Փայալի, Ակաշի հետ ամուսնության՝ միանում է Արնավ Սինգհ Ռայզադայի հետ։ Հանուն Արնավի փրկության՝ խաբում է Շիամին։ Հանուն Անջալիի առողջության՝ վերադարձնում է Շիամին։ Արնավի հետ որդեգրում է որբ տղային։ Սկզբում վախենում է Արնավից, այնուհետև հասկանում է, որ սիրում է նրան։
Ակշայ Դոգրա Ակաշ Սինգհ Ռայզադա Մանորամայի որդին՝ Արնավի, Անջալիի, Նանկիի զարմիկը։ Սիրահարվում է Փայալ Գուպտային և Արնավի և Քուշիի աջակցությամբ ամուսնանում նրա հետ։
Դիպալի Պանսարե Փայալ Գուպտա Սինգհ Ռայզադա Սաշի Գուպտայի հարազատ աղջիկն առաջին ամուսնությունից։ Ունի համեստ և հեզ բնավորություն։ Ամաչկոտ է։ Սիրահարվում է Ակաշ Սինգհ Ռայզադային և դառնում նրա կինը։ Շատ է սիրում իր քույր Քուշիին։
Աբհաաս Մեհտա Շիամ Մանոհար Ջա Հիմնական բացասական կերպարը։ Անջալիի ամուսինը, փաստաբան։ Կրկնակի կյանք է վարում. լինելով ամուսնացած՝ բնակություն է հաստատում Մադհումատիի տանը՝ փորձում է ամուսնանալ Քուշիի հետ, քանի որ սիրում է նրան՝ չցանկանալով ամուսնալուծվել առաջին կնոջից։ Հարսանիքից հետո առևանգում է Արնավին և փորձում սպանել նրան։ Բազմիցս ոտնձգում է Անջալիի կյանքի դեմ։ Գործնական է, ճարպիկ և նենգ։
Դալջիտ Կաուր Բհանոտ Անջալի Շիամ Ջա Արնավ Սինգհ Ռայզադայի ավագ քույրը, Շիամ Ջայի կինը։ Բարի և աստվածավախ։ Շիամի ոտնձգության արդյունքում կորցնում է երեխային։
Սանջայ Բատրա Սաշի Գուպտա Քուշիի որդեգիր հայրը, Փայալի հարազատ հայրը, Գարիմայի ամուսինը։ Խանութպան։ Խելացի, բարի և խորաթափանց մարդ է։ Բացահայտում է Շիամի իրական կերպարը, բայց սրտի կաթվածի հետևանքով չի կարողանում պատմել իր ընտանիքին։
Տուխինա Վոխրա / Պյումորւ Մեհտա Գարիմա Սաշի Գուպտա Սաշի Գուպտայի երկրորդ կինը։ Երիտասարդ տարիքում սիրային հարաբերությունների մեջ է եղել Արնավ Սինգհ Ռայզադայի հոր հետ։ Հանգիստ, բարի, բայց խիստ կին։
Աբհա Պարմար Մադհումատի Գուպտա Սաշի Գուպտայի քույրը, այրի։ Ապրում է կենսաթոշակով ու կարուձևով։ Շիամին որպես կենվոր հրավիրում է իր տուն։
Ջայշրի Տալպադե Դևիանի Սինգհ Ռայզադա Արնավի և Անջալիի մորական տատը, Մանորամայի սկեսուրը, տան ավագ կինը։ Ծնունդով Լակնաուից է, միշտ ուրախ է տեսնել համերկրացիներին։ Սիրում է իր Լաքշմի այծին։ Պնդում էր Արնավի և Լավանիա Կաշիապի օրինական ամուսնությանը։
Ուտկարշա Նաիկ Մանորամա Սինգհ Ռայզադա Ակաշի մայրը, Արնավի և Անջալիի քեռակինը։ Սիրում է արդուզարդ ու դիմահարդարում։ Փչացնում էր Քուշիի բոլոր բիզնես նախագծերը և մշտապես նրան անվանում «պատռված սարի»։ Փայալի սկեսուրը, որը փորձում է փչացնել նրա կյանքը։ Իրեն համարում է մեծ խուզարկու և օգնում է Քուշիին գտնել Արնավին առևանգողներին։
Սվատի Չիտնիս Սուբհատրա Դևի Բացասական կին կերպար։ Արնավի և Անջալիի հորական տատը։ Շատ տարիներ անցկացրել է վանքում։ Պնդում է, որպեսզի Շիամը վերադառնա Ռայզադա ընտանիք և փորձում խոչընդոտել Արնավի և Քուշիի կրկնակի ամուսնությանը։ Քուշիի որդեգիր մորը մեղադրում է իր որդու և հարսի մահվան մեջ։
Կարան Գոդդվանի Նանդ Կիշոր (Նանկի, ՆԿ (Էն-Քեյ) Ավստրալիայից ժամանած Արնավի, Անջալիի և Ակաշի զարմիկը։ Օգնում է Քուշիին ու Արնավին բացահայտել Շիամի դավերը։
Սանա Կհան Լավանիա Կաշյափ Արնավի ընկերուհին, որը համաձայնել է ապրել նրա հետ առանց ամուսնության։ Արնավի հարազատների պնդմամբ Քուշին նրան սովորեցնում է ավանդույթները։ Քուշիի ազդեցությամբ Լավանիան գիտակցում է ամուսնության կարևորությունը, բայց բաժանվում է Արնավից, երբ հասկանում է, որ վերջինս չի սիրում իրեն։

Մադհուրա Նաիկ Շետել Կապուր Բացասական կին կերպար,որդեգրում է փոքրիկ տղաի Աարավին և ստելով ասում է որ երեխան Արնավինն է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակաբաշխություն Անվանակարգ Հաղթող
2012 The Global Indian Film and TV Honours Լավագույն դերասան (հրապարակային քվեարկություն) Բարուն Սոբտի[14]
2012 Indian Television Academy Awards Լավագույն դերասան (հանրաճանաչ) Բարուն Սոբտի (Iss Pyaar Ko Kya Naam Doon?) & Սամիր Սոնի (Parichay — Nayee Zindagi Kay Sapno Ka)[15]
2012 People`s Choice Awards India Ամենադիտարժան էկրանային զույգ՝ ներկայացված «HEAD & SHOULDERS»-ի կողմից Բարուն Սոբտի և Սանայա Իրանի[16]
2012 People`s Choice Awards India Հեռուստադրամայի սիրելի դերասան Բարուն Սոբտի[16]
2012 Star Parivaar Awards Սիրելի ծիծաղելի մասնակից Ուտկարշա Նաիկ[17]
2012 Star Parivaar Awards Սիրելի թշնամի Աբհաաս Մեհտա[17]
2012 Star Parivaar Awards Նոր սիրելի մասնակից (տղամարդ) Բարուն Սոբտի[17]
2012 Star Parivaar Awards Սիրելի զույգ Բարուն Սոբտի և Սանայա Իրանի[17]
2012 Star Parivaar Awards Միջազգային սիրելի զույգ Բարուն Սոբտի և Սանայա Իրանի[17]
2012 Star Parivaar Awards Ամենաոճային մասնակից (տղամարդ) Բարուն Սոբտի[18]
2012 Zee Gold Awards (The 5th Boroplus Gold Awards) Boroplus տարվա դեմք Սանայա Իրանի[19]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի սկզբանե տանը պետք է լիներ շուն, բայց ֆիլմի ստեղծողները դա համարեցին տխուր, և տնային կենդանի դարձավ այծը։
  • Ի սկզբանե սերիալը պետք է լիներ Արնավի և Անջալիի հարաբերությունների մասին, բայց սիրային սյուժեն տարածվեց, և հետագայում դրա վրա էլ շեշտը դրվեց։
  • Այն սերիաներում, որտեղ Քուշին ու Արնավն ամուսնանում են, Սանայա Իրանիին կրկնօրինակել են, քանի որ դերասանուհին խիստ մրսած էր։
  • Այն սերիաներում, որտեղ Շիամի ոտքը գիպսի մեջ է, գիպսն իսկական է, քանի որ դերասանի ոտքն իրականում կոտրվել էր։
  • Այն սերիաների նկարահանումները, որտեղ Քուշին պատահաբար ընկնում է բեռնախցիկի մեջ, այնքան երկարեցին, որ Սանայա Իրանին քնեց բեռնախցիկում։
  • Սանա Կհանը (Լավանիա) պետք է երևար միայն սկզբնական սերիաներում, բայց հանրաճանաչության հետևանքով հերոսուհուն որոշ ժամանակ թողեցին[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Iss Pyar Ko Kya Naam Doon
  2. 2,0 2,1 http://live.dbpedia.org/resource/Iss_Pyaar_Ko_Kya_Naam_Doon%3F
  3. 3,0 3,1 http://dbpedia.org/resource/Iss_Pyaar_Ko_Kya_Naam_Doon%3F
  4. Tracking titles. Արխիվացված 2013-04-26 archive.today // Hindustan Times. New Delhi, June 23, 2011.
  5. Bharati Dubey. TV serials take on hit Bollywood songs as titles.(չաշխատող հղում) // The Times of India. May 23, 2011.
  6. Seema Chowdhry. The pecking order. // Livemint. First Published: Fri, Feb 10 2012.
  7. Kavita Awaasthi. Top 10 moments of Indian TV in 2012. Արխիվացված 2013-02-09 Wayback Machine // Hindustan Times. Mumbai, December 27, 2012.
  8. Purva Desai. TV shows that have created hysteria in 2012. Արխիվացված 2013-10-09 Wayback Machine // The Times of India. TNN Dec 11, 2012.
  9. In future I might comeback to TV: Barun Sobti. // The Times of India. TNN | Nov 24, 2012.
  10. «Popular TV actors making a comeback - The Times of India». The Times of India. https://plus.google.com/117150671992820587865. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  11. «Iss Pyaar Ko Kya Naam Doon comes back on Hotstar». Indian Television Dot Com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
  12. Rangmunch Trends: Is IPKKND really dipping?(չաշխատող հղում) Rangmunch.TV.
  13. Iss Pyaar ko kya naam doon. Rajusingh.com (Официальный сайт Раджу Сингха).
  14. The Global Indian Film and TV Honours 2012. Արխիվացված 2013-05-17 Wayback Machine. Globalhonours.in (պաշտոնական կայք «The Global Indian Film and TV Honours»).
  15. The Indian Television Academy Awards, 2012. Արխիվացված 2013-10-21 Wayback Machine. Indiantelevisionacademy.com (պաշտոնական կայք «Indian Television Academy Awards»).
  16. 16,0 16,1 People`s Choice Awards India. Արխիվացված 2013-08-31 Wayback Machine. Peopleschoiceindia.com (պաշտոնական կայք «People`s Choice Awards India»).
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 Star Parivaar Awards 2012 — Nominations & Winners.. Bollygraph.com. Posted by Nikita Mahipal on March 25, 2012.
  18. Star Parivaar 2012: complete Nominees and Winners list. Արխիվացված 2012-10-23 Wayback Machine. Indiascanner.com. Posted by Jyoti Sharma on March 22, 2012.
  19. The 5th Boroplus Gold Awards: Extra Category Awards 2012.. Thegoldawards.com (պաշտոնական կայք «Gold Awards»).
  20. «Знаете ли вы, что...». КиноПоиск. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]