Ժերար Կրավչիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժերար Կրավչիկ
Ծննդյան թիվ՝մայիսի 17, 1953(1953-05-17)[1] (70 տարեկան)
Ծննդավայր՝Փարիզ
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
Մասնագիտություն՝կինոդերասան, կինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ՝
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ
IMDb։ID 0470443

Ժերար Կրավչիկ ( ֆր.՝ Gérard Krawczyk. մայիսի 17, 1953(1953-05-17)[1], Փարիզ), լեհական ծագումով ֆրանսիացի կինոռեժիսոր։ 2016 թվականին ֆրանսիական կառավարության կողմից պարգևատրվել է Արվեստների և գրականության շքանշանով[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1953 թվականի մայիսի 17-ին Ֆրանսիայում։ Փարիզ - 9 համալսարանում սովորել է տնտեսագիտություն և առևտրի հիմունքներ, ստացել մագիստրոսի աստիճան, այնուհետև ավարտել է Փարիզի հայտնի կինոդպրոցը՝ IDHEC-ը, որտեղ մասնագիտացել է ռեժիսուրայի և լուսանկարչության մեջ[3]։ Ժերար Կրավչիկի դեբյուտը կինոյում եղել է «Le Concept subtil» կարճամետրաժ ֆիլմը, որն արժանացել է 8 տարբեր մրցանակների, այդ թվում՝ Մոնրեալի կինոփառատոնի գլխավոր մրցանակին, ինչպես նաև առաջադրվել է հեղինակավոր Սեզար մրցանակի։ Դրան հաջորդել են «Մորենո ցուլը» ( 1983 ) և «Գիշերային սպանություն» (1984) կարճամետրաժ ֆիլմերը, որոնք նույնպես ջերմ ընդունելության են արժանացել, մրցանակների առաջադրվել[4]։ 1986 թվականին նա նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Ես ատում եմ դերասաններին», որի համար առաջադրվել է «Սեզար»-ի և Միշել Օդիարի անվան մրցանակի։

Այնուհետև համագործակցել է հեռուստատեսության հետ։ 1997 թվականին նրա «Հերոսուհիները» ֆիլմը ցուցադրվել է Վենետիկի կինոփառատոնում, 1998 թվականին Կրավչիկը մասնակցել է «Տաքսի» ֆիլմի ստեղծմանը, միաժամանակ գովազդային տեսահոլովակներ նկարահանել Danone, Mobil, France Telecom և այլ հայտնի ընկերությունների համար։ «Ժաննա դ՛Արկ» (1999) ֆիլմի նկարահանման ընթացքում Ժերար Կրավչիկը Լյուկ Բեսոնի երկրորդ ռեժիսորն էր։ Հետագայում վերջինս, որպես պրոդյուսեր, նրան հրավիրեց բեմադրելու «Տաքսի 2» (2000), «Վասաբի» (2001), « Տաքսի 3» (2003) և «Տաքսի-4» (2007 թ.) ֆիլմերը։ 2003 թվականին նույն զույգը՝ պրոդյուսեր Լյուկ Բեսոնը և բեմադրող ռեժիսոր Ժերար Կրավչիկը, թողարկեց Ֆանֆան Տյուլպան /« Fanfan Tulip » ֆիլմի ռիմեյքը։ Այս տարբերակում գլխավոր դերերը կատարել են Վենսան Պերեսը և Պենելոպա Կրուսը։

Քաղաքացիական դիրքորոշումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժերար Կրավչիկը 2018 թվականին միացել է Ֆրանսիայի ռեժիսորների կոչին՝ հաջակցություն Ռուսաստանում բանտարկված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի[5]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1981 կֆ Նուրբ գաղափարը Le concept subtil ռեժիսոր
1982 կֆ Մորենո ցուլը Toro Moreno ռեժիսոր
1984 կֆ Սպանություն գիշերով Homicide by Night ռեժիսոր
1986 ֆ Ատում եմ դերասաններին Je hais les acteurs ռեժիսոր
1987 ֆ Ամառնավերջը L'été en pente douce ռեժիսոր
1988 կֆ Méliès 88: La providence de Notre-Dame des flots (TV) Méliès 88: La providence de Notre-Dame des flots (TV) ռեժիսոր
1993 ֆ Մի կնոջ մրցանակը Le prix d'une femme (TV) ռեժիսոր
1997 ֆ Հերոսուհիներ[en] Héroïnes ռեժիսոր
2000 ֆ Տաքսի 2 Taxi 2 ռեժիսոր
2001 ֆ Վասաբի Wasabi ռեժիսոր
2003 ֆ Տաքսի 3 Taxi 3 ռեժիսոր
2003 ֆ Ֆանֆան-Տյուլպան Fanfan la tulipe ռեժիսոր
2005 ֆ Մեր խելահեղ կյանքը La vie est à nous! ռեժիսոր
2007 ֆ Տաքսի 4 Taxi 4 ռեժիսոր
2007 ֆ Կարմիր հյուրանոցը L'auberge rouge ռեժիսոր

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 Մեր խենթ կյանքը / La vie est a nous!
  • 1997 Հերոսուհիներ / Heroines
  • 1993 Մի կնոջ մրցանակը /Le prix d'une femme (հեռուստատեսային)
  • 1991 Գիշերային սպանություն (հեռուստատեսային)
  • 1988 Melies 88. La providence de Notre-Dame des flots (հեռուստատեսային)
  • 1987 Ամառվա վերջը / L'ete en pente douce
  • 1986 Ես ատում եմ դերասաններին / Je hais les acteurs
  • 1982 Տորո Մորենո

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեզար, 1982 (7-րդ արարողություն)։ Անվանակարգեր. Լավագույն կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ («Concept subtil, Le»/ Նուրբ գաղափար)
  • Սեզար, 1984 (9-րդ արարողություն)։ Անվանակարգեր. Լավագույն կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ («Տորո Մորենո»)
  • Սեզար, 1985 (10-րդ արարողություն) . Անվանակարգեր. Լավագույն կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ («Գիշերային սպանություն»)
  • Սեզար, 1987 (12-րդ արարողություն) . Անվանակարգեր. Լավագույն դեբյուտային լիամետրաժ ֆիլմ («Ես ատում եմ դերասաններին»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Nomination dans l'ordre des Arts et des Lettres janvier 2016». Արխիվացված է օրիգինալից 5 червня 2016-ին. Վերցված է 12 березня 2017-ին.
  3. Gérard Krawczyk, fiche sur cinefil.com
  4. The Subtle Concept en 1982, Toro Moreno en 1984, Homicide by Night en 1985 : «Palmarès des Césars». Վերցված է 17 juillet 2011-ին.
  5. «Appel pour la libération d'Oleg Sentsov». Արխիվացված է օրիգինալից 13 червня 2018-ին. Վերցված է 13 червня 2018-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերար Կրավչիկ» հոդվածին։