Տաքսի 4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաքսի 4
ֆր.՝ Taxi 4
Երկիր Ֆրանսիա
Ժանրքրեական ֆիլմ, մարտաֆիլմ և կինոկատակերգություն
Թեմակազմակերպված հանցագործություն
Թվական2007
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԺերար Կրավչիկ[1][2][3]
ՊրոդյուսերԼյուկ Բեսոն
Սցենարի հեղինակԼյուկ Բեսոն[3]
ԴերակատարներՍամի Նասերի[4][5][6][…], Էմմա Վիկլունդ[5][6][2][…], Ֆրեդերիկ Դիֆենտալ[5][2][7], Բերնար Ֆարսի[4][5][6][…], Կատալինա Դենիս[5][7], Ջիբրիլ Սիսե[5], Էդուար Մոնտուտ[7], Ֆրանսուա Դամյեն[5][3][7], Frédérique Tirmont?[5][7], Henry Cohen?, Ժան-Քրիստոֆ Բովե[5][6][3][…], Ժան Ֆրանսուա Մալե[5][7], Ժան Լյուկ Կուշար[5][6][3][…], Մարկ Անդրեոնի[5][7], Mourade Zeguendi?[5][6][3], Պատրիկ Պուավր դ'Արբոր[5], Ժան-Լուի Բարսելոնա[7], Jean-François Fagour?[7] և Hugues Hausman?[7]
ՕպերատորՊիեռ Մորել
ԵրաժշտությունHugues Tissandier?
Պատմվածքի վայրՄարսել
Նկարահանման վայրՄարսել
ԿինոընկերությունEuropaCorp
Տևողություն93 րոպե
Պաշտոնական կայքէջ

Տաքսի 4 (ֆր.՝ Taxi 4), 2007 թվականին Լյուկ Բեսոնի սցենարով նկարահանված ֆրանսիական կատակերգություն։ «Տաքսի 4»-ը հանդիսանում է «Տաքսի» (1998), «Տաքսի 2» (2000) և «Տաքսի 3» (2003) ֆիլմերի շարունակությունը։ Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Սամի Նասերին, Ֆրեդերիկ Դիֆենտալը, Բերնար Ֆարսին, Էմմա Վիկլունդը[8]։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Բելգիայում ու Ֆրանսիայում 2007 թվականի փետրվարի 14-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսելի ոստիկանության բաժանմունք են բերում աշխարհի ամենավտանգավոր հանցագործին՝ բելգիացի Ալբեր վան դեն Բոշին, որին ոստիկանները պիտի հսկեն ընդամենը 13 ժամ։ Հանրահայտ ահաբեկիչը տեղավորված էր հատուկ վանդակում և կրում էր հատուկ համազգեստ։

Ժիբերի բացակայության ընթացքում բելգիացուն հաջողվում է խաբել Էմիլյենին ու Ալենին. բելգիացին պնդում է, որ ինքը Բելգիայի դեսպանատան աշխատակից է, վան դեն Բոշի հանցակիցներն իրեն բռնել են ու ներկայացրել որպես ահաբեկիչ։ Ոստիկանության տեսուչները ազատում են բելգիացուն, իսկ Դանիիլը նրան տաքսով տեղ է հասցնում։ Էմիլյենին ազատում են աշխատանքից, սակայն նա Դանիիլի հետ շարունակում է հետևել փախած հանցագործին։ Միևնույն ժամանակ Էմիլյենի կինը՝ Պետրան, միանում է վան դեն Բոշի հանցախմբին ու նրանց օգնում բանկի թալանման ժամանակ։ Դանիելը ոստիկաններին հայտնում է բելգիացու գտնվելու վայրը, սակայն Ժիբերի գլխավորությամբ նրանք ձերբակալում են Ալբեր վան դեն Բոշի եղբորը, որն աշխատում էր այդ նույն բանկում։ Պետրան պատրաստվում է ձերբակալել բելգիացուն, սակայն Էմիլյենը խանգարում է նրան։ Սկսված կռվի ընթացքում բելգիացին հայտնվում է Դանիիլի մեքենայի բեռնախցիկում։ Արթնանալուց հետո բելգիացուն, Ժիբերի խոսքերով, ձերբակալում են «շուրջ հինգ հարյուր տարով»։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սամի Նասերի - Դանիել Մորալես (տաքսում վարորդ)
  • Ֆրեդերիկ Դիֆենտալ - Էմիլյեն Կուտան-Կորբադեկ (ոստիկանության տեսուչ)
  • Բեռնար Ֆարսի - կոմիսար Ժիբեր
  • Էմմա Վիկլունդ - Պետրա (Էմիլյենի կինը, ոստիկանության կոմիսար)
  • Ժան-Քրիստոֆ Բովե - գեներալ Էդմոնդ Բերտինո (հարավային ռազմական շրջանի հրամանատար, Դանիելի աները)
  • Էդուար Մոնտուտ - Ալեն (ոստիկանության տեսուչ, Էմիլյենի ընկերը)
  • Ժան-Լյուկ Կուշար - Ալբեր վան դեն Բոշ, Ֆենիմոր Էժեն Տրեբուլե
  • Ֆրանսուա Դամիեն - Սերժ (Ալբեր վան դեն Բոշի օգնականը)
  • Մորադ Զեգվենդի - Ալբեր վան դեն Բոշի օգնականը
  • Դրիս Սպինոզա - Լեո (Դանիելի ու Լիլիի տղան)
  • Մերմոզ Մելխիոր - Մաքսիմ (Էմիլյենի ու Պետրայի տղան)
  • Ջիբրիլ Սիսե - հանդես է գալիս ինքն իր դերում
  • Պատրիկ Պուավր դ'Արվոր - հանդես է գալիս ինքն իր դերում

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Black Eyed Peas - Pump It
  • Sniper - Quoi Qu’il Arrive
  • Kery James feat. Anissa Stili - Symphonie d’Amour
  • Melissa feat. Akhenaton - Avec Tout Mon Amour
  • J-Mi Sissoko feat. Lino - Ghetto
  • Bakar - Etre un Homme
  • Shym - Victoire (remix)
  • El Matador - Génération Taxi
  • Tunisiano - Rien à Foutre
  • Saïan Supa Crew - Mets les Gaz
  • K-Reen feat. Ol Kainry - Anticonformiste
  • Medine - Les Contraires
  • Mafia K’1 Fry - On Vous Gêne…
  • Melissa et Khaled - Benthi
  • Taïro et Diams - Qui on Appelle??
  • Sir Samuel - Frérot
  • Akil - Nahreg Alik
  • Sinik - Ennemi d'État
  • Nessbeal feat. K-Reen - Légende d’Hiver
  • Rimk feat. Gimenez.E - Hommage
  • L.I.M, Larsen et Boulox - Taximan
  • Grodash - Ennemi public
  • Kalash L’Afro (Berreta) - Retour à La Base

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]