Ժան Տատլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Տատլյան
Ծնվել էօգոստոսի 1, 1943(1943-08-01) (80 տարեկան)
Սալոնիկ, Հունաստան
Երկիր Հունաստան,  ԽՍՀՄ,  Ֆրանսիա,  Ռուսաստան և  Հունաստանի թագավորություն
Ժանրերէստրադա և շանսոն
Մասնագիտությունկոմպոզիտոր և երգիչ
Գործիքներվոկալ
Կայքtatlian.ru
 Jean Tatlian Վիքիպահեստում

Ժան Հարությունի Տատլյան (օգոստոսի 1, 1943(1943-08-01), Սալոնիկ, Հունաստան), հայ խորհրդային և ֆրանսիացի երգիչ։ Ըստ իր կարծիքի՝ Տատլյանը Խորհրդային Միության առաջին շանսոն երգիչն է[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Տատլյանը ծնվել է 1943 թվականի օգոստոսի 17-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում[2]։ Ընտանիքի երեք զավակներից կրտսերն է եղել։ 1947 թվականին ընտանիքը ներքաղթել է Խորհրդային Հայաստան։

Երաժշտությամբ սկսել է զբաղվել մինչև չափահաս դառնալը։ Ավարտել է Կիևի էստրադային-կրկեսային ուսումնարանը[3][4][5]։ 1956 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Սուխում, որտեղ աշխատել է տեղի ֆիլհարմոնիայում։ 1961 թվականին դարձել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի մենակատար։ Հետագայում տեղափոխվել է Լենինգրադ և աշխատել Լենհամերգում (ռուս.՝ Ленконцерт), ստեղծել է իր նվագախումբը, որի երաժշտական ղեկավար է հրավիրել Գրգորի Կլեյմիցին։

Նրա հիթերից են «Փողոցային լապտերներ», «Աշնանային լույս», «Երկ կաթիլի մասին», «Հին աշտարակ» երգերը։ Ձայնասկավառակների տիրաժը անցել է 50 միլիոնից։

1971 թվականին ֆրանսուհու հետ կեղծ ամուսնություն ձևակերպելով արտագաղթել է Ֆրանսիա[6][7][8]։ Երգել է Փարիզի «Ռասպուտին»կաբարեում, «Մոսկովյան աստղ» ռեստորանում։ Ավելի ուշ, Փարիզի կենտրոնում՝ Հաղթական կամարի հարևանությամբ իր սեփական՝ «Երկու կիթառ», ռեստորանն է բացել, որի երգացանկում սեփական երգերից բացի, կատարել է նաև հայկական, գնչուական և ռուսական ժողովրդական երգեր։ Արագ է տիրապետել ֆրանսերենին և ծանոթություն է հաստատել հայտնի անձանց հետ, որոնց թվում էին՝ Միշել Մերսյեն, Շառլ Ազնավուրը, Լայզա Մինելլին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Летопись газетных статей, Выпуски 1-13. Всесоюзная книжная палата. 1994.
  2. Жан Татлян выступил в Москве
  3. «20 ноября в Абхазской государственной филармонии состоится концерт эстрадного певца Жана Татляна». Государственное информационное агентство Апсныпресс. 2012 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  4. «Сегодня в Абхазской государственной филармонии состоится концерт эстрадного певца Жана Татляна». Государственное информационное агентство Апсныпресс. 2012 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  5. «Жан Татлян: "Я еще молод, мне остался 31 год до ста лет!"». Государственное информационное агентство Апсныпресс. 2012 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  6. Федор Раззаков (2004). Жизнь замечательных времен, 1970-1974 гг: время, события, люди. Eksmo.
  7. «New York Magazine, 19 October 1987». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. «В Москве состоится концерт звезды 60-х Жана Татляна». PanArmenian Network. 2009 թ․ հունվարի 22.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Տատլյան» հոդվածին։