Թունիսյան արաբերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը արաբերեն լեզվի թունիսյան բարբառի մասին է։ Ընդհանրական լեզվի մասին տեղեկությունների համար այցելեք այստեղ
Թունիսյան արաբերեն
تونسي
Տեսակբարբառ, լեզու և կենդանի լեզու
ԵնթադասՄաղրեբիի արաբերեն
ԵրկրներԹունիս Թունիս
Ալժիր Ալժիր
ՇրջաններՄաղրիբ
Խոսողների քանակ11 600 000 մարդ (2019)[1]
Լեզվակիրների թիվը11,2 միլիոն մարդ
ԴասակարգումԱֆրո-ասիական
Գրերի համակարգարաբերենի այբուբեն
լատիներենի այբուբեն
IETFaeb
ISO 639-1aeb
ISO 639-3aeb
 Tunisian Arabic dialects Վիքիպահեստում

Թունիսյան արաբերեն կամ արաբերեն լեզվի թունիսյան բարբառ (արաբ․՝ تونسي‎‎‎, արտասանությունը՝ [ˈtuːnsi]), մաղրիբյան արաբերենի բարբառներից մեկը, որով խոսում են Հյուսիսային Աֆրիկայի երկու երկրներում՝ Թունիսում և Ալժիրի հյուսիսարևելյան փոքրիկ հատվածում։

Պաշտոնական կարգավիճակ ունի միայն Թունիսի Հանրապետությունում։ Ամբողջ աշխարհում կան 11 206 900 թունիսյան արաբերենի լեզվակիրներ, որոնցից 10,8 միլիոնը ապրում է Թունիսում[2]։

Թունիսյան արաբերենը համարվում է Թունիսի բնակչության ճնշող մեծամասնության մայրենի լեզուն։ Ըստ լեզվակիրների քանակի՝ Թունիսում այս լեզվին հաջորդում է ֆրանսերենը (Ֆրանսերենով խոսում են հիմնականում Թունիսի հարավային հատվածում)։

Մարոկկոյի, Ալժիրի, Մավրիտանիայի և Լիբիայի արաբերենների հետ միասին մտնում է արաբերենի մաղրիբյան բարբառի կազմի մեջ՝ ըստ լեզվական դասակարգման։ Գրական թունիսյան արաբերենը օգտագործվում է երկրի մամուլում և գրականության մեջ[3]։

Գրականության մեջ թունիսյան արաբերենը առաջին անգամ օգտագործել է արաբ դրամատուրգ և գրող Ալի ադ-Ջուաջին (1909-1949)` «հանգած լապտեր» (արաբ․՝ فانوس منقرضة‎‎) աշխատության մեջ[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
  2. «Arabic, Tunisian Spoken» (անգլերեն). Ethnologue.
  3. И. О. Абрамова, О. В. Левин, К. М. Труевцев, Н. Н. Фоменко Тунисская Республика. Справочник. — Наука, 1993. — С. 21. — 445 с.
  4. Э. А. Ализаде Литература Туниса. — Наука, 1993. — С. 46. — 240 с. — (История национальных литератур стран Магриба). — ISBN 9785020177406

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թունիսյան արաբերեն» հոդվածին։