Թոնի Վիտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոնի Վիտեն
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1][2]
Մասնագիտացում՝rower
Երկիր՝ Նիդերլանդների Թագավորություն[1]
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 17, 1994(1994-03-17)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր՝Ամստերդամ, Նիդերլանդներ
2,01 մետր
Քաշ՝102 կիլոգրամ

Թոնի Վիտեն (հոլ.՝ Tone Wieten), հոլանդացի մարզիկ (թիավար), աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի չեմպիոն (2020) և բրոնզե մեդալակիր (2016), ինչպես նաև աշխարհի գավաթակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոնի Վիտենը ծնվել է 1994 թվականի մարտի 17-ին Ամստերդամում (Հյուսիսային Հոլանդիա)։ Պրոֆեսիոնալ կարիերան որպես թիավարող սկսել է 2004 թվականին։ Մարզվում է Ամստերդամի RVWillem III թիավարության ակումբում։ Այդ ակումբ նրան տարել է մայրը, երբ նա տասը տարեկան էր[3]։

Միջազգային մակարդակի առաջին մրցումը, որին մասնակցել է Վիտենը, եղել է 2013 թվականի ակադեմիական թիավարության աշխարհի գավաթի խաղարկությունը Լինցում (2013 UNDER 23 WORLD ROWING CHAMPIONSHIPS): Ութնյակի կազմում 06:00.670 արդյունքով նրա թիմը գրավել է 5-րդ տեղը, որտեղ պարգևատրման գոտուց նրանց հետ են մղել Ավստրալիայի (05:56.350 - 4-րդ տեղ) և Իտալիայի (05:56.150 - 3-րդ տեղ) թիմերը[4]։

Առաջին մրցումները, որոնց ընթացքում Վիտենը նվաճել է իր առաջին մեդալը, եղել է Սիդնեյում 2014 թվականի ակադեմիական թիավարության աշխարհի գավաթի I էտապը (2014 WORLD rowing CUP I): Հոլանդացի թիավարների ութնյակի կազմում, 05։ 37.760 արդյունքով, նրա թիմը գրավել է երկրորդ տեղը՝ ոսկե մեդալը զիջելով ավստրալիացիների թիմին (05:35.580)[5]:

Վիտենը բրոնզե մեդալ է նվաճել թիավարության աշխարհի 2015 թվականի առաջնությունում, որն անցկացվել է Ֆրանսիայի Էքբելետ լե Լաք քաղաքում։ Վիտենը հոլանդական ութնյակի կազմում զբաղեցրել է երրորդ տեղը 05:38.090 հաշվով[6]։

Ռիո դե Ժանեյրոյում կայացած 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Վիտենը նվաճել է առաջին օլիմպիական մեդալը։ Հոլանդացի թիավարների ութնյակը 05։ 31.590 արդյունքով զիջել է առաջնությունում Գերմանիայի (05:30.960, 2-րդ տեղ) և Մեծ Բրիտանիայի (05:29.630, 1-րդ տեղ) թիմերին։ Մեկնարկային գոտեմարտում հոլանդացի մարզիկները եղել են հինգերորդը և իրենց արդյունքը բարելավել են մեկ հորիզոնականով 1000 մ-ից հետո։ 1500 մետրից հետո առաջ անցնելով Նոր Զելանդիայի թիմին՝ նրանք եղել են երրորդը մինչև եզրագիծը[7]։

2020 թվականի Օլիմպիական խաղերում Թոնի Վիտենը Հոլանդիայի թիմի կազմում նվաճել է ոսկե մեդալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Tone Wieten
  2. 2,0 2,1 Tone Wieten
  3. «Tone Wieten». roeien.nl. 2015.
  4. «(BM8+) U23 Men's Eight - Final». STARTLISTS & RESULTS. WORLDROWING.COM. 2013.
  5. «(M8+) Men's Eight - Final». STARTLISTS & RESULTS. WORLDROWING.COM. 2014.
  6. «Rowing - 2015 World Championships - Results Men». Rowing. The-sports.org. 2015.
  7. «Rowing: Men's Eight». RIO 2016. BBC. 2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոնի Վիտեն» հոդվածին։