Թոնի Շվարց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոնի Շվարց
անգլ.՝ Tony Schwartz
Ծնվել էմայիսի 2, 1952(1952-05-02) (71 տարեկան)
Մասնագիտությունգրող և լրագրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄիչիգանի համալսարան

Թոնի Շվարց (անգլ.՝ Tony Schwartzմայիսի 2, 1952(1952-05-02)), ամերիկացի լրագրող և գրող, մի քանի բեսթսելլերների հեղինակ, The Energy Project կազմակերպության հիմնադիր և ղեկավար[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվարցը լրագրողի կարիերան սկսել է 1975 թվականին 25 տարեկանում աշխատել է ամերիկայան ԶԼՄ-ներում։ Աշխատել է The New York Post-ում, եղել է Newsweek-ի խմբագրի օգնական, The New York Times աշխատել է որպես լրագրող, եղել է նահանգային հեղինակ New York Magazine և Esquire-ում։ 1988 թվականին Դոնալդ Թրամփի հետ համատեղ ստեղծել է «Գործարքներ կատարելու արվեստը» գիրքը, որը դարձել է համաշխարհային բեսթսելլեր։

1995 թվականին լույս է տեսել Թոնի Շվարցի What Really Matters: Searching for Wisdom in America գիրքը։ 1998 թվականին The Walt Disney Company-ի ապագա ղեկավար Մայքլ Այսների հետ համատեղ ստեղծել են Risking Failure, Surviving Success գիրքը։

1993-2003 թվականներին Շվարցը զբաղեցրել է LGE Performance Systems ուսուցանող կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնը։ 1999 թվականին նույն կազմակերպության տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Ջիմ Լոերի հետ համատեղ (անգլ.՝ Jim Loehr) հրատարակել է «Կյանքն ամբողջ հզորությամբ! Ինչպես կառավարել աշխատանքային օրն ու հաջողել բիզնեսում» (անգլ.՝ The Power of Full Engagement: Managing Energy Not Time) գիրքը, որը դարձավ Wall Street Journal-ի համար առաջին բեսթսելլերը և յոթ շաբաթ շարունակ գլխավորել է New York Times-ի բեսթսելլերների աղյուսակը։ Գիրքը թարգմանված է 28 լեզուներով, այդ թվում ռուսերեն։

2003 թվականին Շվարցը հիմնադրել է The Energy Project կազմակերպությունը, 2005 թվականին Լոնդոնից ոչ հեռու բացվեց եվրոպական մասնաճյուղը։ Կազմակերպության հաճախորդների մեջ են Ernst & Young, Google, Nokia, Sony, Toyota, Gap, PricewaterhouseCoopers, Barclays Capital, Procter & Gamble, Ֆորդ։

Թոնի Շվարցի վերջին գիրքը հրատարակվել է 2010 թվականին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոնի Շվարցը Catalyst, Inc. ոչ առևտրային կազմակերպության հիմնադիր Ֆելիս Շվարցի որդին է (անգլ.՝ Felice Schwartz). կազմակերպությունն օգնում է կանանց առավելագույնս օգտագործել իրենց իրավունքներն ու հնարավորությունները գործարար միջավայրում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Biography Արխիվացված 2013-08-06 Wayback Machine at The Energy Project