Թոմաս Վուլներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Վուլներ
Ծնվել էդեկտեմբերի 17, 1825(1825-12-17)[1][2][3][…]
ԾննդավայրHadleigh, Սուֆոլք, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 7, 1892(1892-10-07)[1][2][3][…] (66 տարեկան)
Վախճանի վայրըԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՈճՊրեռաֆայելիտներ
Մասնագիտությունքանդակագործ, բանաստեղծ և գրող
ԱմուսինAlice Gertrude Waugh?[4]
ԱնդամությունՊրեռաֆայելիտներ և Գեղարվեստի թագավորական ակադեմիա
ԵրեխաներHugh Woolner?[4] և Geoffrey Woolner?[4]
 Thomas Woolner Վիքիպահեստում

Թոմաս Վուլներ (անգլ.՝ Thomas Woolner, դեկտեմբերի 17, 1825(1825-12-17)[1][2][3][…], Hadleigh, Սուֆոլք, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 7, 1892(1892-10-07)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի քանդակագործ, բանաստեղծ։ Թոմաս Վուլները Պրեռաֆայելիտների անդամ էր և Ալֆրեդ Թեննիսոնի մտերիմ ընկերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրն. Սթեմֆորդ Ռաֆլզի արձանի կրկնօրինակ, քանդակել է Թոմաս Վուլները: Ռաֆլզը համարվում է ժամանակակից Սինգապուրի հիմնադիրը:

Թոմասը ծնվել է Անգլիայի Սաֆոլկ քաղաքում։ 1843 թվականից Թոմասը իր աշխատանքները ցուցադրել է Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ 1875 թվականին Թոմասը ընտրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Լոնդոն) յի անդամ։

Թոմաս Վուլները չէր կիսում նախառաֆայելացիների սերը միջնադարի նկատմամբ, բայց նա լիովին համաձայն էր «Բնությանը նվիրվածության» սկզբունքին, որը հռչակվել էր դեռևս Ջոն Ռասկինի կողմից։

Իր գործերում Վուլները հենց սկզբից հատուկ ուշադրություն էր դարձնում գեղարվեստական մանրուքներին։ Թոմաս Վուլները համբավ ձեռք բերեց իր կիսանդրիների և փորագրությունների շնորհիվ։ Նա ստիպված որոշ ժամանակով արտագաղթել էր Ավստրալիա, բայց հետո վերադարձել էր Մեծ Բրիտանիա, որտեղ իրեն հռչակել էր քանդակագործ և արվեստի ստեղծագործությունների առևտրական։ Առավել հայտնի քանդակներից են «Քաղաքակրթություն» (անգլ.՝ Civilisation) և «Վիրջիլիա» քանդակները, որտեղ Վուլները փորձել է պատկերել մարդու լարված վիճակն ու մարդկային կրքերի դինամիկան։ Վիրջիլիան (անգլ.՝ Virgilia) Ուիլյամ Շեքսպիրի Կորիոլան (ողբերգություն)ան (անգլ.՝ Coriolanus) ողբերգության գլխավոր հերոսի կինն է, Շեքսպիրը փոխառել է Պլուտարքոսի ձեռագրի սյուժեն, որը պատմում է հռոմեական գեներալ Կորիոլանուսին (5-րդ դար) և նրա պայքարը ապստամբների հետ։

Վուլները նաև բանաստեղծ է եղել, ով ժամանակին ունեցել է որոշակի համբավ։ Վուլների առաջին բանաստեղծությունը՝ «Իմ գեղեցիկ տիկինը» (անգլ.՝ My Beautiful Lady), տպագրվել է 1850 թվականին «Ռոստոկ» ամսագրում, պրեռաֆայելիտների բնորոշ պտուղ է։ Այնուհետև նա հրաժարվում է նախառաֆայելական աշխարհայացքից՝ հօգուտ դասական ձևերի, որը դրսևորվել է Պիգմալիոն (անգլ.՝ Pygmalion), «Սիլենուս» (անգլ.՝ Silenus) և հետագա այլ բանաստեղծություններում։

Վուլները, աշխատելով Պակի արձանի վրա, անցկացրել է մարդկանց և կենդանիների ականջային խխունջի համեմատություն, որի արդյունքում նա նախ նկարագրել է կառուցվածքը, որը հետագայում կոչվել է «դարվինյան թմբիկ»[5]։

1864 թվականին Վուլներն ամուսնացել է Ալիս Վուլների հետ։ Սկզբում նա սիրահարված էր Ալիսայի քրոջը՝ Ֆանին, բայց վերջինս նախընտրել է Վուլների գործընկերոջը՝ պրեռաֆայելիտ Ուիլյամ Հանթին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Վուլներ» հոդվածին։