Թիֆանի Թրամփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 13, 1993(1993-10-13) (30 տարեկան)
ԾննդավայրՈւեսթ Փալմ Բիչ, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն
ԿրթությունViewpoint School?, Փենսիլվանիայի համալսարան (2016), Ջորջթաունի համալսարան, Ջորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոն, American International School of Lagos? և Regent's University London?
Մասնագիտությունմոդել, ինտերնետային հայտնիություն, սոցիոլոգ և երգչուհի
ԱշխատավայրՎոգ
ԱմուսինMichael Boulos?[1]
Ծնողներհայր՝ Դոնալդ Թրամփ, մայր՝ Մարլա Մեյփլզ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԱնդամությունԿապպա Ալֆա Թետա
 Tiffany Trump Վիքիպահեստում

Թիֆանի Արիանա Թրամփ (անգլ.՝ Tiffany Trump, հոկտեմբերի 13, 1993(1993-10-13), Ուեսթ Փալմ Բիչ, Ֆլորիդա, ԱՄՆ)[2], ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի չորրորդ և նրա երկրորդ կնոջ՝ Մարլա Մեյփլզի միակ երեխան է։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիֆանի Արիանա Թրամփը ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 13-ին, Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչ քաղաքի Սենթ Մերիի բժշկական կենտրոնում, ծնողների ամուսնությունից երկու ամիս առաջ[3]։ Նա Դոնալդ Թրամփի միակ երեխան է՝ իր երկրորդ կնոջ, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի՝ Մարլա Մեյփլզսից, որի հետ նա ամուսնացել է 1993 թվականի դեկտեմբերին[4]։ Նրան անվանել են Tiffany & Co ընկերության պատվին, նրա հայրը 1980-ական թվականներին գնել է Հինգերորդ պողոտայի ոսկերչական խանութը և դրա հարևանությոամբ կառուցել Թրամփ Թաուերը։ Նրա ծնողները բաժանվել են 1999 թվականին[5]։ Նա իր մայրիկի հետ տեղափոխվել է Կալիֆոռնիա[6][7]։

Նա ունի երեք ավագ քույր և եղբայր՝ Դոնալդ Թրամփ Կրտսերը, Իվանկա Թրամփը, Էրիկ Թրամփը՝ Դոնալդ Թրամփի առաջին կնոջից՝ Իվանա Թրամփից[8][9], և կրտսեր եղբայր Բարոն Թրամփը՝ երրորդ կնոջից՝ Մելանյա Թրամփից[10]։

Հաճախել է Կալիֆոռնիա նահանգի Կալաբասաս քաղաքում գտնվող «Viewpoint» դպրոց, որն ավարտել է 2012 թվականին։ Այնուհետև նա շարունակեց հաճախել Փենսիլվանիայի համալսարան, իր հայրիկի մայր բուհը, որը նա ավարտել է 2016 թվականին՝ ստանալով բակալավրի կոչում հասարակագիտության ոլորտում՝ մասնագիտանալով իրավունքի և հասարակության մեջ և դարձել Kappa Alpha Theta sorority-ի անդամ[11][12][13]։ Ավարտելուց հետո նա 2017 թվականին սկսել է հաճախել Վաշինգտոնի Ջորջթաունի իրավաբանական համալսարան[14] և այն ավարտել է 2020 թվականի մայիսին[15]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Թրամփը թողարկել է «Like a Bird» երաժշտական սինգլը։ Հետագայում The Oprah Winfrey Show[16] ծրագրում պատմել է, որ մտածել է որպես պրոֆեսիոնալ երաժշտությամբ զբաղվել, թե ոչ[17]

«Like a Bird»-ը լրատվամիջոցների ուշադրությանն արժանացել է «The Oprah Winfrey Show»-ում հայտնվելուց հետո։ 2016 թվականի Հանրապետական ազգային համագումարում Թրամփի ելույթից հետո երգը ստացել է նոր հետաքրքրություն հանրության շրջանում և քննադատվել է Auto-Tune-ի վրա հիմնված ձայնի ուղղման օգտագործման համար և ստացել է ընդհանուր առմամբ բացասական արձագանքներ[18][19]։

2015 թվականին Թրամփը աշխատել է Վոգի համար, իսկ 2016 թվականին՝ Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում, զբաղվել Էնդրյու Ուորենի նորաձևության ցուցադրության մոդելավորմամբ[20]։

2016 թվականի նախագահական քարոզարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիֆանին, խորթ եղբայր Բարոնը և խորթ մայր Մելանյա Թրամփը 2016 թվականին RNC-ում

Թրամփը բազմաթիվ ելույթներ է ունեցել իր հոր՝ 2016 թվականի նախագահական քարոզարշավի ընթացքում[21]։

Նա ելույթ է ունեցել 2016 թվականի Հանրապետական ազգային համագումարի երկրորդ գիշերը[22][23][24]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փենսիլվանիայի համալսարանում սովորելու ընթացքում Թրամփը 2015 թվականի հոկտեմբերից մինչև 2018 թվականի մարտ հանդիպում էր ուսանող Ռոս Մեխանիկի հետ[25][26]։ Մի քանի ամիս անց այդ ամռանը, դերասանուհի Լինդսի Լոհանի հետ Հունաստանում արձակուրդի ժամանակ, Թրամփը հանդիպել է նիգերիաամերիկացի միլիարդատիրոջ ժառանգ և բիզնեսի գործադիր տնօրեն Մայքլ Բոուլոսին, որի ընտանիքին էր պատկանում Boulos Enterprises-ը և SCOA Nigeria-ը Նիգերիայում, այն երկրում, որտեղ Բուլոսը մեծացել է։ Թրամփը սկսել է հանդիպել Բոուլոսի հետ 2018 թվականից[27][28]։

Թրամփը հաճախակի է հրապարակումներ անում Ինստագրամում, որտեղ նա ունի 1.3 միլիոն հետևորդ 2020 թվականի նոյեմբերի դրությամբ[29][30]։ Ինստագրամում նա հաճախ է լուսանկարներ հրապարակում իր ընկերների, ծնողների կամ տատիկ-պապիկների հետ, ինչպիսիք են՝ Կիրա Քենեդին, Գաիա Ջաքիթ Մատիսը, Ռեյա Բենիտեսը, Իզրա Ուիլլիամսը և ԷՋ Ջոնսոնը։ Խումբը, որի լուսանկարները խմբագրվում են Էնդրյու Ուորենի կողմից, Նյու Յորք Փոստ թերթի կողմից անվանվել է «Ինստագրամի հարուստ երեխաները»[13][31][32][33]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kappa Alpha Theta-ի անդամների ցանկը
  • Միացյալ Նահանգների նախագահների երեխաների ցանկը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  2. Struyk, Ryan (2016 թ․ ապրիլի 11). «Trump Kids Eric and Ivanka Miss Deadline to Vote in NY GOP Primary». ABC News. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  3. Ellison, Sarah (2017 թ․ փետրվար). «Inside Ivanka and Tiffany Trump Complicated Sister Act». Vanity Fair (magazine). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. Singer, Glenn (1993 թ․ հոկտեմբերի 15). «Tiffany Trump Greets Attention with a Snore». Sun-Sentinel. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  5. Stasi, Linda (1993 թ․ հոկտեմբերի 14). «The stork visits Donald & Marla». New York Daily News. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  6. Stanley, Alessandra (2016 թ․ հոկտեմբերի 1). «The Other Trump». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.
  7. Graham, Ruth (2016 թ․ հուլիսի 20). «Tiffany Trump Sad, Vague Tribute to Her Distant Father». Slate (magazine). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  8. Krieg, Gregory (2016 թ․ ապրիլի 13). «Who is Tiffany Trump?». CNN. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  9. Silva, Christianna (2017 թ․ սեպտեմբերի 25). «Ivanka Trump and Donald Jr. Tried to 'Bump' Tiffany Out of Her Inheritance, According to Newly Released Recordings». Newsweek. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  10. Winsor, Morgan (2016 թ․ հուլիսի 19). «5 Things to Know About Tiffany Trump». ABC News. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  11. «Profile:- Tiffany Trump». Instagram. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին. «UPenn, B.A. Sociology: Law & Society»
  12. Walloga, April (2015 թ․ հուլիսի 12). «Meet the wild-card Trump daughter no one is talking about». Business Insider. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  13. 13,0 13,1 «What's the deal with Donald Trump mystery daughter?». New York Post. 2015 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  14. Bryant, Kenzie. «Tiffany Trump Has a Fun Hobby». Vanities (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
  15. Chockrek, Ella (2020 թ․ մայիսի 17). «Tiffany Trump Celebrates Her Law School Graduation in Summery Tank Top + Worn-In White Loafers». Footwear News. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  16. «Introducing Tiffany Trump». wherearetheynow.buzz. The Oprah Winfrey Show clip, Harpo Productions, Inc. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  17. Yousefi, Ryan (2016 թ․ ապրիլի 15). «Tiffany Trump Cannot Escape Her Pop Song». Broward New Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  18. «Tiffany Trump Recorded a Pop Song in 2011». Billboard magazine. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
  19. «Tiffany Trump's "Like a Bird" Pop Song Reviewed». Audiokite. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
  20. Leone Shewfelt, Raechel (2016 թ․ փետրվարի 16). «Donald Trump's Daughter Tiffany Makes Her New York Fashion Week Debut». Yahoo News. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  21. Triggs, Charlotte (2016 թ․ ապրիլի 20). «Marla Maples and Tiffany Trump Likely to Get Secret Service Detail Amidst Donald Trump's Presidential Campaign as Marla Says, 'I Always Knew' He Would Run». People magazine. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  22. «RNC 2016: Complete schedule, speakers, events, what to expect from GOP in Cleveland». NJ.com. 2016 թ․ հուլիս. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  23. «Republican National Convention diary day 2: Donald Trump formally nominated as 2016 presidential candidate». Telegraph. 2016 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  24. Drabold, Will (2016 թ․ հուլիսի 19). «Watch Tiffany Trump Speak at the Republican Convention». Time. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  25. Schmidt, Ingrid (2018 թ․ մարտի 21). «Tiffany Trump and Boyfriend Ross Mechanic Call It Quits». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  26. Polus, Sarah (2018 թ․ փետրվարի 20). «The social media signs that Tiffany Trump and boyfriend Ross Mechanic may have broken up». The Washington Post (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  27. Carlson, Adam; Kelly, Kristen (2019 թ․ հունվարի 9). «Lindsay Lohan's Surprising Connection to Tiffany Trump & Boyfriend She Showed Off at White House». People (magazine) (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  28. Harwood, Erika (2018 թ․ նոյեմբերի 30). «Tiffany Trump's Billionaire Heir Boyfriend Spent Thanksgiving at Mar-a-Lago». Vanity Fair (magazine) (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  29. «Tiffany Ariana Trump (@tiffanytrump) • Instagram photos and videos». Instagram (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  30. Heil, Emily (2016 թ․ հուլիսի 14). «Meet Tiffany Trump, Donald Trump's Instagram-famous daughter». Washington Post (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  31. Carson, Griffith (2015 թ․ ապրիլի 20). «The privileged lives of the real 'Rich Kids of Instagram' – including Tiffany Trump». Business Insider. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  32. Rosman, Katherine (2016 թ․ ապրիլի 6). «Move Over, Rat Pack and Brat Pack: Here Comes the Snap Pack». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  33. Jones, Allie (2016 թ․ ապրիլի 6). «Rich NYC Party Kids Just Trying to Inspire Others». New York. New York Media. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիֆանի Թրամփ» հոդվածին։