Թիլ (Մեծ Հայք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավան
Թիլ
ԵրկրամասՄեծ Հայքի Եկեղյաց գավառ
Առաջին հիշատակում4-րդ դար

Թիլ, ավան Մեծ Հայքի Բարձր Հայք Աշխարհի Եկեղյաց գավառում, այժմ՝ Էրզրումի նահանգի Երզնկայի գավառում՝ Երզնկա քաղաքից մոտ 8 կմ հյուսիս-արևմուտք՝ Սեպուհ լեռան փեշերին՝ Եփրատ գետի աջ կողմում՝ այգեվետ ու պարտեզներով հարուստ վայրում։ Այն Հայաստանի հնագույն բնակավայրերից էր, Հայաստանի հնագույն հեթանոսական պաշտամունքի կենտրոններիից, որտեղ վաղ ժամանակներից կառուցված էր Հայոց մայրության Նանեի մեհյանը (Նանեի դիք)։ Այստեղ էր գտնվում նաև Աթենաս աստվածուհու արձանը։ Այս շինութունը չորրորդ դարում պաշտամունքային մյուս շինությունների հետ մեկտեղ կործանվել է, սակայն չի կորցրել իր նշանակությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիլը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Նրա մասին հիշատակություններ ունեն Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Մովսես Խորենացին։ Չորրորդ դարից սկսած՝ Թիլը դարձել է Հայոց կաթողիկոսների նստավայրը։ Այն եղել է Գրիգոր Լուսավորչի անձնական կալվածքը։ Այստեղ են թաղվել Հայոց կաթողիկոս Արիստակես Ա-ն, Ներսես Մեծը և Պապ Արշակունի թագավորը։ Կաթողիկե եկեղեցին ոչնչացվել է 7-րդ դարի կեսերին արաբական հրոսակների կողմից և չի վերականգնվել։ Այն հետագայում կոչվել է Հանգած Եկեղեցի, որի տարածքում կառուցվել է Թիլ վանքը։ Միջին դարերում Թիլը եղել է Հայ գրչության կենտրոն, իսկ թուրքական տիրապետության ժամանակ անշքացել է։ 1915 թվականին Թիլը բնակեցվել է 200 տուն բնակչով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թ․Խ․ Հակոբյան, Ստ․ Տ․ Մելիք- Բախշան, Հ․ Խ․ Բարսեղյան, Հայաստանի և Հարակից շրջանների տեղանունների բառարան, Երևան, 1988