Էռնստ Ֆյոգելին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնստ Ֆյոգելին
Ծնվել էօգոստոսի 10, 1529[1]
ԾննդավայրԿոնստանց, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել է1589[2][3]
Մահվան վայրNeustadt an der Weinstraße, Ռայնլանդ Պֆալց[4]
Մասնագիտությունտպագրիչ, հրատարակիչ և գրավաճառ
 Ernst Vögelin Վիքիպահեստում
1581 թ. Ֆյոգելինի տպագրած գրքի նկարազարդումներից

Էռնստ Ֆյոգելին (գերմ.՝ Ernst Vögelin. օգոստոսի 10, 1529[1], Կոնստանց, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն - 1589[2][3], Neustadt an der Weinstraße, Ռայնլանդ Պֆալց[4][5][6]), 16-րդ դարի գերմանացի տպագրիչ[7]։ Դասվում է առաջին տպագրիչների թվին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գերմանական Կոնստանց քաղաքում[5]։ Ուսանել է Լայպցիգում[7], ամուսնացել այդ քաղաքի առաջին տպագրիչի՝ Վալենտին Բապստի դստեր հետ[8], շարունակել աներոջ գործը[9], ընդարձակել նրա տպագրատունը, բացել դրան կից գրախանութ։ 1559 թվականին դա ամենամեծ տպագրատունն էր Գերմանիայի արևելյան մասում[8]։ Էռնստն ընկել է ծանր պարտքերի տակ, մեղադրվել կալվինականության մեջ և հարկադրված է եղել 1576 թվականին լքել Լայպցիգը[6][7]։ 1579 թվականից նա ապրել է Նոյշտադում[6], իսկ լայպցիգյան տպագրատան ու գրախանութի գործերը վարել են նրա որդիները՝ Գոթարդը, Ֆիլիպը, Վալենտինը[6]։ Նրա Ժառանգորդների հայդելբերգյան տպագրատունն է առաջինը տպագրել Յոհաննես Կեպլերի Astronomia Nova («Նոր աստղագիտություն») աշխատությունը[10]։

Էռնստ Ֆյոգլինի նշանակալի հրատարակություններից է պրոտեստանտ]]ական Corpus doctrinae-ն, որը նա լույս է ընծայել Corpus doctrinae christianae խորագրի ներքո[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #128767561 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 NUKAT — 2002.
  3. 3,0 3,1 3,2 MAK (польск.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.deutsche-biographie.de/pnd128767561.html
  5. 5,0 5,1 Geschichte der heimlichen Calvinisten in Leipzig. 1574 bis 1593, Neujahrsblätter der Bibliothek und des Archivs der Stadt Leipzig, Volume 1, C.L. Hirschfeld., 1905, pp. 6-11 (Google e-books)
  6. 6,0 6,1 6,2 6,3 Vögelin, Ernst (1529 - 1589), also this record; records of Europe's printed heritage
  7. 7,0 7,1 7,2 "Literary Leipsic", by Amelia von Ende, in: The Bookman, Vol. 39, 1914, p. 405
  8. 8,0 8,1 Leipzig - city of books Արխիվացված 2014-03-13 Wayback Machine, by Walter Mayer, Karlsruhe/Germany, Current Concerns 2012, No 11, 12 March 2012
  9. A description of De Philippi Melanchthonis ortu, totius vitae curriculo et morte. by Abe Books (retrieved March 12, 2014)
  10. Max Caspar, Kepler, 1993, 0486676056, p. 141)
  11. p. 166
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնստ Ֆյոգելին» հոդվածին։