Էռնեստ Բելուբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնեստ Բելուբեկյան
Ծնվել էսեպտեմբերի 1, 1940(1940-09-01) (83 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1962)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (2001)
Մասնագիտությունճարտարագետ
ԱշխատավայրՀայպետնախագիծ, ՀԱՊՀ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով և ՀՀ ԳԱԱ
Ծնողներհայր՝ Վաղարշակ Բելուբեկյան

Էռնեստ Վաղարշակի Բելուբեկյան (սեպտեմբերի 1, 1940(1940-09-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2001):

Վաղարշակ Բելուբեկյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնեստ Բելուբեկյանը ծնվել է 1940 թվականի սեպտեմբերի 1-ին, Երևանում։ 1962 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1962-1965 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1965-1992 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1992-1994 թվականներին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։ 1994 թվականին աշխատել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչությունում, միաժամանակ, 1994 թվականից՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մեխանիկայի ինստիտուտում։

Աշխատանքները վերաբերում են պինդ ձևախախտվող մարմնի մեխանիկային՝ կոմպոզիցիոն նյութերից պատրաստված սալերի և թաղանթների լավարկային նախագծմանը։ Հեղինակ է ուսումնական ձեռնարկների[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձգման և սեղմման հաշվարկներ։ Հաշվեգրաֆիկական աշխատանք 1-ի առաջադրանքներ և մեթոդական ցուցումներ։ Շինարարական մասնագիտությունների համար։ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն։ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Նյութերի դիմադրության ամբիոն, Երևան, Ա. հ., 1988 (համահեղինակ)[2]։
  • Ոլորման հաշվարկներ։ Հաշվարկագրաֆիկական № 3 աշխատանքի առաջադրանքներ և մեթոդական ցուցումներ։ Ժողովրդական կրթության մինիստրություն։ Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։ Նյութերի դիմադրության ամբիոն, Երևան։ Ա. հ., 1988 (համահեղինակ)[3]։
  • Նյութերի դիմադրություն։ Դասախոս. տեքստեր։ ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարություն։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Երևան, ՀՊՃՀ հրատ, 1993 (համահեղինակ)։
  • Նյութերի դիմադրություն։ Դասախոս. տեքստեր։ Մ. 3: ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարություն։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան։ Երևան, ՀՊՃՀ հրատ, 1993 (համահեղինակ)։
  • Նյութերի դիմադրություն։ Դասախոսությունների դասընթաց։ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն։ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան։ Երևան, Ա. հ., 2011 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  2. Բելուբեկյան, Էռնեստ Վաղարշակի; Գալոյան, Ա Հ; Սապոնջյան, Օ Մ; Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն ՀՍՍՀ; Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, eds. (1988). Ձգման և սեղմման հաշվարկներ։ Հաշվեգրաֆիկական աշխատանք 1-ի առաջադրանքներ և մեթոդական ցուցումներ։ Շինարարական մասնագիտությունների համար. Երևան: Ա.հ.
  3. Բելուբեկյան, Էռնեստ Վաղարշակի; Գալոյան, Ա Հ; Ժողովրդական կրթության մինիստրություն ՀՍՍՀ; Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, eds. (1988). Ոլորման հաշվարկներ։ Հաշվարկագրաֆիկական № 3 աշխատանքի առաջադրանքներ և մեթոդական ցուցումներ. Երևան: Ա.հ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնեստ Բելուբեկյան» հոդվածին։