Էռա-Սոֆյա Բարուտչևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռա-Սոֆյա Բարուտչևա
Հիմնական տվյալներ
Ծնվել էմարտի 9, 1934(1934-03-09)[1]
Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Մահացել էապրիլի 16, 2019(2019-04-16) (85 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Մասնագիտություներաժիշտ և դաշնակահարուհի
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Էռա-Սոֆյա Սուրենովնա Բարուտչևա (մարտի 9, 1934(1934-03-09)[1], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 16, 2019(2019-04-16), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայազգի երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, Ռուսաստանի բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ (1981 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռա-Սոֆյա Բարուտչևան ծնվել է 1934 թվականի մարտի 9-ին, Բաքու քաղաքում։ 1946 թվականից որոշ ժամանակ ապրել է Կիսլովոդսկ քաղաքում[2]։ 1951 թվականին ավարտել է Բաքվի միջնակարգ երաժշտական դպրոցի դաշնամուրի, 1956 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության (Գևորգ Տիգրանովի դասարան) բաժինները[3]։ Այնուհետև Էռա-Սոֆյա Բարուտչևան ուսումը շարունակել է Լենինգրադի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում (Գևորգ Տիգրանովի դասարան)։

1958 թվականից դասավանդել է Լենինգրադի կոնսերվատորիայում, 1999 թվականին արժանացել է պրոֆեսորի կոչման, 1969 թվականից եղել է կոնսերվատորիայի թանգարանի հիմնադիր-ղեկավարը[4]

Հեղինակ է «Ընտանիք. ճակատագրի նախշերը պատմության ուղիներում», «...Եվ սիրտն իմ չի մոռանա. ժամանակակիցների դիմանկարներ» (2004), «Գեորգի Ալեքսիձե. Խորեոգրաֆ՝ Աստծո կամոք» (2006, երեքն էլ՝ ռուս.) մենագրությունների, 250-ից ավելի գիտական և հրապարակախոսական հոդվածների (Grove և MGG հանրագիտարաններում), կինոսցենարի (4 մասից, նվիրված է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիային

Էռա-Սոֆյա Բարուտչևայի սումնասիրությունները վերաբերում են Արամ Խաչատրյանի ստեղծագործությանը, հայ կինոերաժշտությանը, Լենինգրադի երաժշտական անսամբլներին, մենակատարներին, դիրիժորներին, երաժշտության և պարարվեստի խնդիրներին։

Էռա-Սոֆյա Բարուտչևան մահացել է 2019 թվականի ապրիլի 16-ին, Սանկտ Պետերբուրգ քաղաքում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։