Էնդի Օն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդի Օն
չինարեն՝ 安志杰
Ծնվել էմայիսի 11, 1976(1976-05-11)[1] (47 տարեկան) կամ մայիսի 11, 1977(1977-05-11)[1] (46 տարեկան)
ԾննդավայրՓրովիդենս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Չինաստան
Մասնագիտությունդերասան և երգիչ
alivenotdead.com/andyon

Էնդի Օն (չինարեն՝ 安志杰, փինյին` Ān Zhìjié, յուտպխին` On Zi Git, ի ծնե՝ Էնդի Տյան (Andy Tien), մայիսի 11, 1976(1976-05-11)[1] կամ մայիսի 11, 1977(1977-05-11)[1], Փրովիդենս, ԱՄՆ), չին-ամերիկացի դերասան, ինչպես նաև մարտական արվեստների վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդի Օնը միջնակարգ դպրոց է ավարտել։ Ռոդ Այլենդում բարմեն է աշխատել։ Մի անգամ, աշխատանքի ժամանակ հոնկոնգյան կինոռեժիսոր Ցուի Հարկը և պրոդյուսեր Չարլզ Հյոնը նկատել են Էնդիին։ Հետագայում, Էնդին դերի համար հրավիրվել է «Սև դիմակ 2, դիմակների քաղաք» (2002) ֆիլմում նկարահանվելու համար, Ջեթ Լիի հետ։

Սկզբում Էնդին ձեռք չի բերել մեծ հաջողություններ, բայց յուրացրել է և շարունակել է զարգանալ մարզային մարտարվեստի ֆիլմերում, այդ թվում Ջեքի Չանի հետ։ Ջեքի Չանի հետ մարզումները սկսվել են դեռևս 2001 թվականից։ Մեկ տարվա մարզումների ընթացքում մեծ թվով վնասավածքներ է ստացել, նաև վնասվել է «Նոր ոստիականական պատմություն» (2004) ֆիլմի նկարահանումների ժամանակ։

2004 թվականին Էնդի Օնին Հոնկոնգյան կինոմրցանակ է առաջադրվել՝ Լավագույն դերասանական խաղի համար, ինչպես նաև «Աստղային մրցավազող» (2003) ֆիլմում՝ որպես Լավագույն նոր դերասան։

Բացի այն, որ Էնդին խաղում էր ֆիլմում, նաև երգում էր։ Նա մի քանի երգ է թողարկել, այդ թվում Angel of Love երգը, երգչուհի Ջոլին Ցայի հետ։

Էնդիի հետաքրքրություններն են մարտական արվեստները և տեսախաղերը։ Նա շարունակել է ուսումնասիրել մարտական արվեստները, քունգ ֆուն ուսումնասիրել է ընկերոջ՝ Ֆիլիպի հետ, և թայական բռնցքամարտը քիքբոքսյոր Բիլլի Չոուի հետ, Վինգ չուն։

Էնդի Օնը կարողանում էր խոսել անգլերեն, մանդարին և մի քիչ կանտոնյան բարբառով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականից մինչև 2013 թվականը Էնդին հանդիպել է մոդել և դերաանուհի Ջենիֆեր Ցեի հետ (ծնվել է 1982 թվականին)։

«Զոմբիների մարտական ակումբ» (2014) ֆիլմի նկարահանումների ժամանակ նա ծանոթացել է դերասանուհի Ջեսսիկի Կամբենսիի հետ (ծնվել է 1988 թվականին)։ 2014 թվականի նոյեմբերից զույգը սկսել է հանդիպել[2]։ 2016 թվականի մարտին Էնդին և Ջեսսիկին աղջիկ են ունեցել, ում անվանել են Թեսսա[3]։ 2017 թվականի հոկտեմբերի 15-ին Էնդի Օնը և Ջեսսիկի Կամբենսին ամուսնացել են մասնավոր ծիսակատարությամբ՝ Հավայան կղզիներում[4]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Իսկական անվանում Դեր
2002 ֆ Սև դիմակ 2, դիմակների քաղաք 黑俠II Սև դիմակ
2003 ֆ Աստղային մրցավազող 少年阿虎 Թանկ Վոնգ
2004 ֆ Նոր ոստիականական պատմություն 新警察故事 Թին-Թին Լո
2006 ֆ 2 ընտրություն 黑社會:以和爲貴 Լիկ
2006 ֆ Վերջին մարտը 黑拳 Արծաթյա դրակոն
2007 ֆ Անխոցելի թիրախ 男兒本色 Թյան Են-իե
2007 ֆ Խելագար քննիչը 跟蹤 Հո Քաոնի տեսուչ
2008 ֆ Երեք թագավորություններ, Դրակոնի վերածնունդը 三國之見龍卸甲 Դեն Զի
2010 ֆ Այժմյան լեգենդը 蘇乞兒 Յուան
2011 ֆ Կլինկերի կորած վարպետը 关云长 Քոնգ Քսյու
2011 ֆ Հունմենի տոնակատարություն 鴻門宴 Հան Քսին
2015 ֆ Կիբեր Blackhat Ալեքս Թրանգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Movie Database — 1990.
  2. «Andy On and Jessica C. Admit to Dating». JayneStars (անգլերեն). 2014 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  3. «Jessica C. and Andy On Welcome Baby Girl». JayneStars (անգլերեն). 2016 թ․ մարտի 23. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  4. «Andy On and Jessica C. Tie Knot in Hawaii». JayneStars (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]