Էյֆորիա (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էյֆորիա
Euphoria
Изображение логотипа
ԺանրԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ և դեռահասական դրամա
Թեմահակում, սեր, անցումային տարիք և բազմազանություն
ՍտեղծողՍեմ Լևինսոն
Երկիր ԱՄՆ[1]
ՀիմքEuphoria?[2][3]
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Զենդայա, Հանթեր Շաֆեր, Էրիկ Դեյն, Մոդ Ապատոու, Ալեքսա Դեմի, Ջեյքոբ Էլորդի, Բարբի Ֆերեյրա, Սթորմ Ռիդ, Ալջի Սմիթ, Սիդնի Սուինի, Անգուս Քլաուդ, Nika King?, Ջոն Ալես, Ալանա Յուբակ, Օսթին Աբրամս, Քայան Ջոնսոն, Քոլմեն Դոմինգո, Լուկաս Գեյջ, Ջավոն Ուոլթոն, Paula Marshall?, Mercedes Colón?, Tyler Chase?, Փել Ջեյմս, Դոմինիկ Ֆայք, Demetrius Flenory Jr.?, Chloe Cherry? և Martha Kelly?
ՊատմողRue Bennett?
Գործադիր պրոդյուսերRon Leshem?, Սեմ Լևինսոն, Դրեյք, Future the Prince?, Kevin Turen? և Զենդայա
ՍցենարիստՍեմ Լևինսոն, Ron Leshem? և Հանթեր Շաֆեր
ՕպերատորՄարսել Ռև, Andre Chemetoff? և Դրյու Դենիելս
ԵրաժշտությունԹիմոթի Մակքենզի
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ18
Էկրաններին էհունիսի 16, 2019-ից
ՀեռուստաալիքHBO
ԸնկերությունA24 և DreamCrew?
ԴիստրիբյուտորՀուլու և HBO Max
Պաշտոնական կայքէջ

«Էյֆորիա» (անգլ.՝ Euphoria), պատանեկան դրամա ժանրի ամերիկյան հեռուստասերիալ։ Այն ստեղծվել է Սեմ Լևինսոնի կողմից և հիմնված է եբրայերեն համանուն (եբրայերեն՝ אופוריה‎) մինի սերիալի վրա, որը ստեղծել են Ռոն Լեշեմը, Դաֆնա Լևինը և Թմիրա Յարդենը[4]։ Որպես սերիալի գլխավոր աստղ հադնես է գալիս Զենդեյան։ Հեռուստասերիալը թողարկվել է 2019 թվականի հուլիսի 16-ին HBO հեռուստաալիքով[5][6]։ 2019 թվականի հուլիսին սերիալը երկարաձգվել է մինչև երկրորդ եթերաշրջան[7]։

Ընդհանուր ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյֆորիան ավագ դպրոցի աշակերտների մի խմբի մասին է, ովքեր օգտագործում են թմրանյութեր և սոցիալական ցանցեր, փորձում են ձեռք բերել ինքնություն և ընկերություն, փախչել հալածանքներից, փորձում են զգալ սեր[8]։

Դերասաններ և կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զենդեյան որպես Ռու Բենեթ, 17 տարեկան ապաքինվող թմրամոլ, ով պայքարում է այս աշխարհում իր տեղը գտնելու համար
  • Մոդ Ապատոուն որպես Լեքսի Հովարդ, Ռուի մանկության ընկերը և Քեյսիի կրտսեր քույրը
  • Անգուս Քլաուդը որպես Ֆեզկո, տեղական թմրավաճառ, Ռուի հետ գտնվում է սերտ հարաբերությունների մեջ
  • Էրիկ Դեյնը որպես Քալ Ջակոբս, Նեյթի հայրը, ով գաղտնիքներ ունի իր ընտանիքից
  • Ալեքսա Դեմին որպես Մեդի Փերեց, Նեյթի ընկերուհին
  • Ջեյքոբ Էլորդին որպես Նեյթ Ջեքոբս, ավագ դպրոցի մարզիկ, որը զայրույթի խնդիրները թաքցնում է սեռական անվստահությամբ
  • Բարբի Ֆերեյրան որպես Քեթ Հերնանդեզ
  • Նիկա Քինգը որպես Լեսլի Բենեթ, Ռուի մայրը
  • Սթորմ Ռեյդը որպես Ջիա Բենեթ, Ռուի 13 տարեկան կրտսեր քույրը
  • Հանթեր Շաֆերը որպես Ջուլս Վոհն, տրանսգենդեր աղջիկ, որը դառնում է Ռուի ամենալավ ընկերուհին՝ քաղաք տեղափոխվելուց հետո
  • Ալջի Սմիթը որպես Քրիստոֆեր ՄակՔեյ, երիտասարդ ֆուտբոլիստ և Քեյսիի ընկերը
  • Սիդնի Սուինին որպես Քեյսի Հովարդ, Լեքսիի ավագ քույրը
  • Ջավոն Ուոլթոնը որպես Էշթրի, Ֆեզկոյի խորթ կրտսեր եղբայրն ու թմրավաճառ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 1-ին հայտարարվել է, որ HBO-ն պատրաստվում է նոր ձևաչափով նկարահանել 2012 թվականի իսրայելական «Էյֆորիա» հեռուստասերիալը։ Ակնկալվում էր, որ այն կգրի Սեմ Լևինսոնը[9]։ Սեմ Լևինսոնը հիմնել է սերիալը իր երիտասարդական փորձից՝ նույնիսկ թմրամոլության դեմ պայքարը։

2018 թվականի մարտի 13-ին HBO-ի ծրագրավորման նախագահ Քեյսի Բլոյսը Երուսաղեմում INTV համաժողովի ժամանակ հայտարարել է, որ ցանցը փորձնական պատվեր է տվել։ Հայտարարվել է նաև, որ A24 հեռուստատեսությունը կծառայի որպես պիլոտային սերիայի արտադրության ընկերություն[10]։

2018 թվականի մարտի 27-ին հայտարարվել է, որ Օգոսթին Ֆրիզելը կղեկավարի փորձնական սերիայի նկարահանումը և կլինի համագործադիր պրոդյուսեր[11]։ 2018 թվականի հուլիսի 30-ին HBO-ն արդեն տվել է սերիալի պատվերը[8]։ Lրացուցիչ գործադիր պրոդյուսերները կլինեն Դրեյքը, Future the Prince-ը, Ռավի Նադանը և Քևին Թուրենը։

Սերիալը 2019 թվականի հուլիսի 11-ին երկարաձգվել է մինչև 2-րդ եթերաշրջան[7]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջանի երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Տևողություն
1. «New Girl»   1:02
2. «Formula»   1:31
3. «Preparing for Call»   0:28
4. «Forever»   3:22
5. «Planning Date»   1:41
6. «Nate Growing Up»   2:33
7. «Home from Rehab»   0:43
8. «We All Knew»   3:01
9. «Say Goodnight»   0:43
10. «Shy Guy»   1:25
11. «Following Tyler»   1:28
12. «Still Don't Know My Name»   2:33
13. «Kat's Denial»   1:30
14. «Slideshow»   0:56
15. «Family Vacation»   0:22
16. «Grapefruit Diet»   1:35
17. «WTF Are We Talking For»   2:51
18. «Euphoria Funfair»   10:07
19. «The Lake»   3:45
20. «Maddy's Story»   4:51
21. «Demanding Excellence»   3:30
22. «McKay & Cassie»   1:32
23. «Gangster»   2:30
24. «When I R.I.P.»   2:54
25. «Arriving at the Formal»   5:58
26. «Virgin Piña Coladas»   0:22
63:13

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոուի պրեմիերան դիտողների թիվը անցել է 577,000-ից, որոշ ժամանակի ընթացքում դիտողների թիվը հասել է 1 միլիոնի։ #EuphoriaHBO հեշթեգը պրեմիերայից հետո թվիթթերում օգտագործողների ցանկում բարձրացել է ԱՄՆ-ի տարածքում առաջին հորիզոնականին, իսկ ամբողջ աշխարհում՝ երրորդ[12]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյֆորիայի առաջին եթերաշրջանը արժանացել է քննադատների կողմից դրական գնահատականների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. Internet Movie Database — 1990.
  3. https://deadline.com/2017/06/euphoria-provocative-drama-israeli-format-hbo-1202106195/
  4. «Euphoria - TV Productions». Tedy Productions. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  5. «HBO/Cinemax Programming Overview - Fall 2018». The Futon Critic. 2018 թ․ հոկտեմբերի 4.
  6. «Zendaya's HBO Drama Euphoria to Premiere in June — Watch Teaser». TVLine. 2019 թ․ ապրիլի 11.
  7. 7,0 7,1 Petski, Denise (2019 թ․ հուլիսի 11). «'Euphoria' Renewed For Season 2 By HBO». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  8. 8,0 8,1 Andreeva, Nellie (2018 թ․ հուլիսի 30). «'Euphoria' Pilot Starring Zendaya Picked Up To Series By HBO, Drake & Future the Prince Join As Executive Producers». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  9. Andreeva, Nellie (2017 թ․ հունիսի 1). «'Euphoria' Provocative Teen Drama Based On Israeli Format In Works At HBO». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  10. White, Peter (2018 թ․ մարտի 13). «HBO Hands 'Kids'-Meets-'Trainspotting' Teen Drama 'Euphoria' Pilot Order Based On Israeli Thriller». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  11. White, Peter (2018 թ․ մարտի 27). «'Never Goin' Back' Director Augustine Frizzell To Direct HBO's Teen Drama Pilot 'Euphoria'». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  12. Andreeva, Nellie; Andreeva, Nellie (2019 թ․ հունիսի 17). «'Euphoria' Premieres To OK Linear Ratings On HBO, Does Well On Digital & Social». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյֆորիա (հեռուստասերիալ)» հոդվածին։