Էմմա Օստրյոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Օստրյոմ
շվեդ.՝ Emma Irene Åström
Դիմանկար
Ծնվել էապրիլի 27, 1847(1847-04-27)[1][2]
ԾննդավայրՏայվասսալո, Վարսինայս-Սուոմի, Տուրկու և Փորի նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 3, 1934(1934-07-03)[1] (87 տարեկան)
Մահվան վայրՏամմիսաարի, Ուուսիմաա
Քաղաքացիություն Ֆինլանդիա[3]
Մայրենի լեզուշվեդերեն
ԿրթությունՀելսինկիի համալսարան և Յուվյասկյուլյայի ուսուցչական ուսումնարան
Մասնագիտությունուսուցչուհի
 Emma Irene Åström Վիքիպահեստում

Էմմա Իրենա Օստրյոմ (շվեդ.՝ Emma Irene Åström, ապրիլի 27, 1847(1847-04-27)[1][2], Տայվասսալո, Վարսինայս-Սուոմի, Տուրկու և Փորի նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 3, 1934(1934-07-03)[1], Տամմիսաարի, Ուուսիմաա), բարձրագույն կրթության դիպլոմ ստացած առաջին կինը Ֆինլանդիայում (1882)։ Մանկավարժական ուսումնարանում աշխատել է որպես ուսուցիչ։

Չնայած նրան, որ Օստրյոմը կարող է կոչվել Ֆինլանդիայում կանանց համալսարանական կրթության առաջամարտիկ, կյանքի վերջում ասել է, որ երբեք իրեն չի համարել գիտակցված ռահվիրա։ Նա համարում էր, որ այնպես է ստացվել, որ իր անձնական մասնավոր հետաքրքրությունները համընկել են այդ դարաշրջանի նոր պահանջների հետ, պարարտ հող նախապատրաստելով գիտելիքի այնպիսի «տղամարդկային» ոլորտների համար, ինչպիսիք են փիլիսոփայությունն ու լատիներեն լեզուն, որոնց աջակցում էին համալսարանական դասախոսները և դրանք իրականացան[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Օստրյոմը ծնվել է 1847 թվականի ապրիլի 27-ին, Ֆինլանդիայի Մեծ Դքսության Վարսինայս-Սուոմի շրջանի Տայվասալո համայնքում` հողաչափ Կարլ Օստրյոմի և նրա կնոջ Յուստինա Յակոբսոնի ընտանիքում։ Մինչև վեց տարեկան աղջիկը մեծացել է Տայվասսալոյում, իսկ հետո մոր հետ տեղափոխվել է Ալանդյան կղզիներ, որտեղ նախապես հայրը տեղափոխվել էր մոր (Էմմա տատիկ) հետ։ Էմմայի մոր համար ֆիններենը մայրենին էր, իսկ Ալանդյան կղզիները ամբողջովին շվեդախոս էին և աղջկա համար շվեդերենը նույնպես դարձել է նրա մայրենին[4]։

Էմմա Օստրյոմը հանդիսավոր գլխարկով Հելսինկիի համալսարանից փիլիսոփայության պատվավոր դոկտորի կոչում ստանալու օրը (1927)

1865 թվականից սովորել է Յուվյասկուլյայի մանկավարժական ուսումնարանում, որը ղեկավարում էր հայտնի ֆինն մանկավարժ՝ «ֆիննական դպրոցի հայր» Ունո Սիգնեուսը։ Ուսումնարանն ավարտելուց հետո Օստրյոմն աշխատել է Յուվյասկյուլյայի աղջիկների տարրական դպրոցում (1869-1870), ապա` Հելսինկիի աղջիկների ֆիննական դպրոցում (1871-1872), 1873-1874 թվականներին` Հելսինկիի քաղաքային ժողովրդական դպրոցում[5]։

1873 թվականին սովորել է Ալեքսանդրովյան կայսերական համալսարանում (այժմ՝ Հելսինկիի համալսարան), բայց հաջորդ տարի ստիպված ընդհատել է ուսումը հոր մահվան և ընտանիքին օգնելու անհրաժեշտության պատճառով։ Ունո Սիգնեուսի հովանու ներքո նա ուսուցչի ժամանակավոր պաշտոն է ստացել Տամմիսաարիի ուսուցիչների վերապատրաստման ուսումնարանում և այնտեղ աշխատել մինչև 1876 թվականը, բայց հետագայում վերադարձել է Հելսինկի և շարունակել ուսումը համալսարանում՝ փիլիսոփայության մագիստրոսի աստիճանով ավարտելով այն 1882 թվականին[5]։

Համալսարանն ավարտելուց հետո լայն ճանաչում է ստացել Ֆինլանդիայի լիբերալ շրջանակներում և Ֆինլանդիայի կանանց ազգային շարժման առաջամարտիկների շրջանում, իսկ հայտնի Զախարիաս Տոպելիուսը և Ադելաիդա Էրնրուտը նրան փառաբանող բանաստեղծություններ են նվիրել։ Համալսարանն ավարտելուց հետո շարունակել է աշխատել որպես ուսուցիչ։ Դասավանդել է Հելսինկիի շվեդական դպրոցում (1882-1886), ապա վերադարձել է Տամմիսաարիի մանկավարժական դպրոց և այնտեղ դասավանդել պատմություն, ինչպես նաև շվեդերեն և ֆիններեն (1886-1920)[5]։

1927 թվականին Էմմա Օստրյոմին շնորհվել է Հելսինկիի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտորի կոչում[5]։

Էմմա Օստրյոմը մահացել է 1934 թվականի հուլիսի 3-ին, Ուուսիմաայի շրջանի Տամմիսաարի քաղաքում[4]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օստրյոմ գործչի հանդեպ հետաքրքրությունը Ֆինլանդիայում բավականին մեծ է եղել, ինչի մասին են վկայում նրա կենսագրությամբ հրատարակված երկու գրքերը, ինչպես նաև նրա հուշագրությունների գիրքը (1933 թվականին գիրքը լույս է տեսել ֆիններեն՝ Elämäni ja ystäväni: muistelmateos «Իմ կյանքը և իմ ընկերները։ Հուշեր» վերնագրով, 1934 թվականին այդ գիրքը լույս է տեսել շվեդերեն, որը թարգմանվել է բարձրագույն կրթությամբ մեկ այլ առաջամարտիկի՝ Էլսա Էնյայարվի-Հաավիոյի կողմից, որը եղել է Ֆինլանդիայում բանահյուսության առաջին դոկտորը կանանց շրջանում)։ Տամմիսաարի մանկավարժական ուսումնարանում ստեղծվել է նրա անվան կրթաթոշակային ֆոնդ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Օստրյոմ» հոդվածին։