Էմմա Վիկլունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Վիկլունդ
Ծնվել էսեպտեմբերի 13, 1968(1968-09-13)[1][2] (55 տարեկան)
ԾննդավայրԴանդերյուդ, Դանդերյուդ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և հեռուստահաղորդավարուհի
Ամուսին(ներ)Hans Wiklund?
emmas.com

Էմմա Վիկլունդ (շվեդ.՝ Emma Wiklund), անունը ծնված ժամանակ՝ Էմմա Շյոբերգ (շվեդ.՝ Emma Sjöberg, սեպտեմբերի 13, 1968(1968-09-13)[1][2], Դանդերյուդ, Դանդերյուդ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]), շվեդական ֆոտոմոդել և կինոդերասանուհի[3]՝ առավել հայտնի ոստիկանության կոմիսար Պետրայի գլխավոր դերով՝ «Տաքսի» ֆիլմում և նրա շարունակություններում

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1968 թվականի սեպտեմբերի 13-ին Ստոկհոլմում (Շվեդիա)

Հայրը շվեդ է, մայրը՝ Կոնգոյի փախստական։ Էմման, որպես ֆոտոմոդել, նկարահանվել է կոսմետիկա արտադրող տարբեր կազմակերպությունների գովազդներում։

Դերասանական կարիերան սկսվել է 1995 թվականին, այդ ոլորտում համեմատաբար հայտնի դարձավ՝ նկարահանվելով «Տաքսի»-ի ֆիլմերում (1998-2007)՝ կին-ոստիկան Պետրայի դերում։ Առաջին ֆիլմի ռուսական տարբերակում հնչունավորել է Իրինա Մալիկովան, մնացյալ երեքում՝ Մարինա Տարասովան։

Շվեդիայի հեռուստաընկերությունում նա ունի իր սեփական հեռուստահաղորդումը։

2003 թվականին ամուսնացել է Հանս Վիկլունդի հետ, նրանք երկու երեխա ունեն. դուստրը՝ Թիրան, և որդին՝ Էլիսը։ 2016 թվականի սկզբին նրանք ամուսնալուծվեցին[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1992 ֆ Ինֆերնո Inferno մոդել
1994 ֆ Բարձր նորաձևություն Prêt-à-Porter մոդել
1995 ֆ Ինֆերնո 2 Inferno 2 մոդել
1998 ֆ Տաքսի Taxi Պետրա
1999 ֆ Սուպերլրտես Սայմոն Simon Sez պարուհի/գաղտնի լրտես
2000 ֆ Տաքսի 2 Taxi 2 Պետրա
2000 ֆ Լավագույն ընկերուհի Petite copine մոդել
2003 ֆ Տաքսի 3 Taxi 3 Պետրա
2004 ֆ Մեծ համբույր Big Kiss Սոնյա
2007 ֆ Տաքսի 4 Taxi 4 Պետրա

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sveriges befolkning 2000 (շվեդերեն)Sveriges Släktforskarförbund, 2020.
  3. Emma Wiklund berättar nu: " Läskigt"
  4. «Emma och Hans Wiklunds överraskande separation». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Վիկլունդ» հոդվածին։