Էմիլ Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էմիլ Գևորգյան
Ծնվել էհունիսի 27, 1947(1947-06-27)[1] (76 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մասնագիտությունկենսաֆիզիկոս և կենսաքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1970)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1990) և պրոֆեսոր (2002)
Պարգևներ

Էմիլ Սոսի Գևորգյան (հունիսի 27, 1947(1947-06-27)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կենսաֆիզիկոս-կենսաքիմիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (2002), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ[2]։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2009)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլ Գևորգյանը ծնվել է 1947 թվականին Երևանում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի բաժինը։ 1970-1973 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի կենսաֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ։ 1990 թվականին պաշտպանել է դոկտորական թեզ «Սպիտակուցների հորմոնալ ինդուկցիան և մոդիֆիկացիան. դրանց փոխկապակցությունը» թեմայով։ 1974 թվականից աշխատում է ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնում, 1975-1977 թվականներին եղել է կրտսեր գիտաշխատող, 1977-1979 թվականներին՝ ավագ գիտաշխատող՝ 1994-2000 թվականներին՝ ամբիոնի վարիչ[3]։ 1977-1978 թվականներին Բոլոնիայի համալսարանի կենսաքիմիայի ինստիտուտում եղել է հրավիրված ստաժոր, 1978-1989 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Կենսաֆիզիկայի գիտական խորհրդի քարտուղար, 1987-1988 թվականներին՝ Չինաստանի Խարբինի բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնում հրավիրված հետազոտող, 1993-1999 թվականներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կենսաբանության ուսումնական մեթոդական խորհրդի նախագահ, 2000 թվականից՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, 2008 թվականից՝ ՀՀ ԳԱԱ «Հայաստանի կենսաբանական հանդեսի» գլխավոր խմբագիր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի պետական համալսարանի ոսկե հուշամեդալ, 2007
  • ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, 2009[4]
  • Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալ, 2014

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=6826
  2. Armenia, National Academy of Sciences of. «National Academy of Sciences of Armenia». www.sci.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
  5. Էմիլ Սոսի Գևորգյան, ԵՊՀ, Կենսաբանության ֆակուլտետ
  6. Հայ գիրք, Էմիլ Սոսի Գևորգյան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Գևորգյան» հոդվածին։