Էմիլիա Դաֆնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլիա Դաֆնի
հուն․՝ Αιμιλία Κούρτελη
Ծնվել է1881
ԾննդավայրՄարսել
Վախճանվել է1941
Վախճանի վայրԱթենք, Հունաստան
Գրական անունΑιμιλία Δάφνη և Στεφανία Δάφνη
Մասնագիտությունբանաստեղծուհի, արձակագիր և գրող
Լեզուհունարեն
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունԱրսակիոն
ԱմուսինStefanos Dafnhs?
 Aimilia Dafni Վիքիպահեստում

Էմիլիա Դաֆնի (հունարեն՝ Αιμιλία Δάφνη), իրական անունը Էմիլիա Կուրտելի (հունարեն՝ Αιμιλίας Κούρτελη, Մարսել 1881 - Աթենք 1941 հուլիսի 26), XX դարի առաջին կեսի հայտնի հույն պոետ, թարգմանչուհի և արձակագիր։ Հույն պոետ Ստեֆանոս Դաֆնիսի (1882-1947) կինն է, ում անունն ու ազգանունը իրենց հերթին գրական կեղծանուններ են։

Մանկություն և երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլիա Կուրտելին ծնվել է 1881 թվականին Մարսելում, որտեղ էլ անց է կացրել մանկության առաջին տարիները։

Նրա հայրը՝ կեֆալոնիացի Իոաննիս Կուրտելիսը, ում ընտանիքը Հունաստանի անկախության պատերազմից հետո հաստատվել էր Ֆրանսիայում, մարսելյան Semaphore ամսագրի և, միաժամանակ, Աթենքի «Իլիսսոս» (Ιλισσός) ամսագրի հրատարակիչն է եղել, ինչը որոշ չափով անդրադարձել է նրա գրականության հանդեպ հետաքրքրության վրա։ Նախապատանեկան տարիքում Էմիլիան ընտանիքի հետ տեղափոխվել է Աթենք, որտեղ հետագայում ընդունվել է Արսակիոն դպրոց։ Դպրոցում հաջողությամբ կրթություն ստանալը դառնում է դպրոցը ավարտելուց հետո Արսակիոյում մնալու և բանասիրություն դասավանդելու նախադրյալը։

Գրական գործունեության սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա տաղանդը ի հայտ է եկել դեռ մանուկ հասակում և նրա գրական խնամակալությունն իր վրա է վերցրել իր կնքահայրը՝ ռոմատիկ պոետ Աքիլլեաս Պարասհոսը, ով նրա վրա մեծ ազդոցություն է ունեցել։ Էմիլիա Կուրտելիի առաջին բանաստեղծական հավաքածուն, «Քրիզանթեմներ» (Χρυσάνθεμα) վերնագրով, հրատարակվել է 1902 թվականին։ Իր կոլլեգաների-պոետների կողմից լավ է ընդունվել, թե որպես բանաստեղծուհի, և թե որպես գեղեցիկ երիտասարդ կին։ Նա ոգեշնչել է Ս․ Սկիպիսին «Վերոնիկայի մազերը» բանաստեղծության գրելու համար, իսկ Ա․ Սիկելիանոսը Էմիլիային նկարագրում էր հետևյալ կերպ․

Հնարավոր է, որ այդպիսին էին Սապփոյի աչքերը, դրանք փայլում էին խորը թաքցված մեծ կրակով։ Եվ նրա պրոֆիլը հին տաճարի ֆլեյտահարի պրոֆիլ էր։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1911 թվականին ամուսնացել է բանաստեղծ Ստեֆանոս Դաֆնիսի (իրական անունն ու ազգանունը՝ Տրասիվուլոս Զոյոպուլոս) հետ, ում նվիրվել է ամբողջ հոգով միասին անցկացրած եռեսուն տարիներին։ Նա ոչ միայն ըստ օրենքի վերցրել է ամուսնու ազգանունը, այլ նաև վերցրել է նրա գրական ազգանունը (մականունը)[1][2]։ Միխալիս Պերանտիսի կարծիքով նրա հավատամությունն ու նվիրվածությունը Ստեֆանոս Դաֆնիսի աշխատանքի վրա դրական ազդեցություն է ունեցել, մեծ ազդեցություն ունենալով նրա վրա, սակայն խանգարել է Էմիլիայի աշխատանքին։ Նա բառացիորեն ապրելիս է եղել իր ամուսնու ստվերում։ Մ․ Պերատիսը գրում է, որ «Դա մի ստվեր էր, որը այսօր էլ չի թողնում (նրան) զբաղեցնել այն տեղը, որը իրեն է պատկանում»։

Էմիլիա Դաֆնի անվան տակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր երկրորդ բանաստեղծական ժողովածուն, հրատարակված «Ոսկե մրցանակներ» (Τα χρυσά κύπελλα) վերնագրով, Էմիլիա Դաֆնին հրապարակել է 1922 թվականին, առաջին ժողովածուի հրապարակումից 20 տարի հետո։ Ժողովածուի ներածությունը գրել է Կ․ Պալամասը։ Ինչպես նրա նախորդ բանաստեղծական ստեղծագործություններում, այստեղ էլ կա մետաֆիզիկական տագնապ, իդեալիստական տրամադրություն, սակայն արտահայտչական միջոցն ավելի վարպետորեն և հասուն է։ Հաջորդ տարի՝ 1923 թվականին, Դաֆնին հրատարակեց իր առաջին արձակ ստեղծագործությունը՝ «Սմարոյի տաղանդը» («Το τάλαντο τής Σμαρώς») վեպը[3][4][5]։ Բացի պոեզիայից, Դաֆնին գրել է մեկ գործողությամբ թատերական պիեսներ, պատմվածքներ և թարգմանություններ է արել ֆրանսերենից։ Նրա թատերական գործը՝ Gloria Victis-ը (1921) պարգևատրվել է հույն թատերական գրողների «Հետերիա»-ով (հասարակություն)։ Նրա գործերից շատերը թարգմանվել են ֆրանսերեն և գերմաներեն։ Նրա պոեզիային բնորոշ է զգայականությունը և էլեգիական խոհերը։ Իր ակտիվ գրական գործունեության բոլոր տարիներին Դաֆնին ամսագրերում ու թերթերում տպագրում էր հոդվածներ, պատմվածքներ ու բանաստեղծություններ[6]։ Նրա ստեղծագործության վերջին առանձին և կյանքի վերջին հրատարակությունը եղել է «Օտար երկիր» (Η ξένη γη) վեպը, որը հրատարակվել է 1937 թվականին։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլիա Դաֆնին մահացել է Աթենքում 1941 թվականի հուլիսի 26-ին, գերմանական զորքերի Հունաստանի մայրաաղաք մտնելուց երեք ամիս հետո[7][8]։ Նա «հանգչեց նույնքան հանգիստ ու անաղմուկ, ինչպես էլ ապրել էր», թողելով «Վայրի շան տունը» չհրատարակված նովելը։

Էմիլիա Դաֆնիի գործերից մի քանիսը[7][8][խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեզիա
  • ««Քրիզանթեմներ։ Քնարերգություն» (Χρυσάνθεμα. Λυρικαί ποιήσεις, 1902)։
  • «Ոսկե մրցանակներ» (Τα χρυσά κύπελλα, 1923)։
Արձակ
  • «Սմարոյի տաղանդը» ( Το τάλαντο της Σμαρώς, 1923)։
  • «Օտար երկիր» (Η ξένη γη, 1937)։
Թարգմանություններ
  • Henry Bordeaux, «Պայծառ աչքեր» (Η αλαφρωίσκιωτη, 1922)։
Թատրոն
  • Gloria victis, 1921։

Այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլիա Դաֆնիի աշխատանքները այսօր էլ (վերա)թողարկվում կամ ընդգրկվում են հունական պոեզիայի անթոլոգիաներում[9][10]։ Հարկ է նշել նաև ժամանակակից հույն կոմպոզիտորների հետաքրքրությունը նրա բանաստեղծությունների նկատմամբ։ Այսպես Յաննիս Սպանոսը 1967 թվականին երաժշտություն է գրել նրա «Երեք երիտասարդ» բանաստեղծության համար, իսկ կոմպոզիտոր և երգչուհի Նենա Վենեցանուն 1984 թվականին երաժշտություն է գրել «Հույս» բանաստեղծության համար[11]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիմիտրիս Յակոս «Էմիլիա Դաֆնի» (Γιάκος Δημήτρης, «Δάφνη Αιμιλία», Μεγάλη Εγκυκλοπαίδεια της Νεοελληνικής Λογοτεχνίας Αθήνα, Χάρη Πάτση)
  • Մ․ Մերակլիս «Էմիլիա Դաֆնի» (Μερακλής Μ.Γ., «Αιμιλία Δάφνη», Η ελληνική ποίηση• Ρομαντικοί – Εποχή του Παλαμά - Μεταπαλαμικοί• Ανθολογία – Γραμματολογία, σ.508. Αθήνα, Σοκόλης, 1977)
  • Կոստիս Պալամաս «Նամակ Էմիլիա Դաֆնիին» (Παλαμάς Κωστής, Επιστολή στην Αιμιλία Δάφνη, Φιλολογική Πρωτοχρονιά 1952, σ.46 )
  • Կոստիս Պալամաս «Ոսկե գմբեթների նախաբան» (Παλαμάς Κωστής, Πρόλογος στα Χρυσά Κύπελλα, σ.ζ΄-ιδ΄. Αθήνα, Σιδέρης, [1923] ( και στον τόμο Άπαντα14, σ.479-485. Αθήνα, Γκοβόστης – Μπίρης)
  • Ի․ Պանայոտոպուլոս «Ստեֆանոս և Էմիլիա Դաֆնի» ( Παναγιωτόπουλος Ι.Μ., «Ο Στέφανος και η Αιμιλία Δάφνη», Νέα Εστία 62, ετ.ΛΑ΄, 15/7/1957, αρ.721, σ.1009-1010)
  • Աֆինա Տարսուլի «Էմիլիա Կուրտելի - Դաֆնի» (Ταρσούλη Αθηνά, «Αιμιλία Κούρτελη Δάφνη», Ελληνίδες ποιήτριες, σ.67-83. Αθήνα, Αετός, 1951)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Δάφνης Στέφανος (1882-1947) | ΑΡΓΟΛΙΚΗ ΑΡΧΕΙΑΚΗ ΒΙΒΛΙΟΘΗΚΗ ΙΣΤΟΡΙΑΣ ΚΑΙ ΠΟΛΙΤΙΣΜΟΥ
  2. «Εθνικό Κέντρο Βιβλίου / Από το 18ο αιώνα μέχρι το 1935». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.
  3. Ανέμη - Ψηφιακή Βιβλιοθήκη Νεοελληνικών Σπουδών - Το τάλαντο της Σμαρώς : Μυθιστόρημα / Αιμιλίας Στεφ. Δάφνη
  4. Το τάλαντο της Σμαρώς | Αλφειός
  5. Το Τάλαντο της Σμαρώς
  6. Δημοσιεύσεις της Αιμιλίας Δάφνη Արխիվացված 2022-02-26 Wayback Machine στη Νέα Εστία
  7. 7,0 7,1 «Αρχείο Ελλήνων Λογοτεχνών: Κούρτελη Αιμιλία». www.ekebi.gr. Εθνικό Κέντρο Βιβλίου. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 20 Οκτωβρίου 2018-ին.
  8. 8,0 8,1 «Δάφνη, Αιμιλία». www.ygeiaonline.gr. Εγκυκλοπαίδεια Δομή. Վերցված է 20 Οκτωβρίου 2018-ին.
  9. Τα Χρυσα Κυπελλα / Δαφνη Αιμιλια
  10. :BiblioNet : Ανθολογία της ελληνικής ποίησης (20ός αιώνας) / Συλλογικό έργο
  11. stixoi.info: Αιμιλία Δάφνη (Στιχουργός)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլիա Դաֆնի» հոդվածին։