Էլիսոն Գուդման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիսոն Գուդման
անգլ.՝ Alison Goodman
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 18, 1966(1966-08-18)[1][2] (57 տարեկան)
ԾննդավայրՄելբուռն, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա[1]
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունRMIT University?
Մասնագիտությունգրող, վիպասան և գիտաֆանտաստիկ գրող
Պարգևներ և
մրցանակներ
Կայքalisongoodman.com.au
 Alison Goodman Վիքիպահեստում

Էլիսոն Գուդման (անգլ.՝ Alison Goodman; օգոստոսի 18, 1966(1966-08-18)[1][2], Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի գրող։ Երեխաների համար վեպերի հեղինակ։ Ավստրալիական հեղինակավոր Աուրելիս (գրողների համար ազգային երկու մրցանակներից մեկը, որը աշխատում է ֆանտաստիկայի և ֆենտեզի ժանրում) մրցանակի եռակի հաղթող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիսոն Գուդմանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 18-ին Մելբուռնում։ Մելբուռնի համալսարանը ավարտել է արվեստի մագիստրոսի կոչումով։ Նրա առաջին վեպը եղել է «Շների աստղերը երգում են բլյուզ»-ը (անգլ.՝ Singing the Dogstar Blues), հրատարակվել է 1998 թվականին Ավստրալիայում՝ «Պատանիների համար լավագույն վեպ» անվանակարգում արժանանալով Աուրելիս մրցանակին։ 2007 թվականի հունիսին բանաստեղծուհու «Նապաստակի սպանությունը» քրեական թրիլլերը հրատարակվել է ԱՄՆ-ում և առաջադրվել «Դևիթ» մրցանակի։

2008 թվականի կեսերին Ավստրալիայում և Մեծ Բրիտանիայում հրատարակվել է բանաստեղծուհու առաջին ֆանտաստիկ «Իմաստնության երկու մարգարիտ» երկերգությունը և նույն թվականի դեկտեմբերի վերջերին ԱՄՆ-ում մեկ ուրիշ վերնագրով՝ «Էոն։ Վերածնված վիշապի աչք»։ Արդյունքում այդ գիրքը թարգմանվել է տասնմեկ լեզուներով, ընդգրկվել է 2010 թվականի ընթերցողների միջազգային ասոցիացիայի ընթերցանության ցանկում[3] և «Լավագույն ֆանտաստիկ վեպ» անվանակարգում արժանացել է Աուրելիս մրցանակի[4]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «One Last Zoom at the Buzz Bar» (1994)
  • «Dead Spyders» (1997)
  • «Singing the Dogstar Blues» (1998)
  • «The Real Thing» (2006)
  • «Killing the Rabbit»(2007)
  • «The Two Pearls of Wisdom» (2008)
  • «Eona » (2011)
  • «A New Kind of Death » (2012)
  • «The Dark Days Club: A Lady Helen Novel» (2016)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուրելիս մրցանակի արժանացած գրքեր․

  • 2017՝ «Վեպ դեռահասների համար» անվանակարգում՝ Lady Helen and the Dark Days Pact (2016)[5]
  • 2008՝ ֆենտեզի վեպ անվանակարգում՝ Eon (2008)
  • 1998՝ Վեպ դեռահասների համար անվանակարգում՝ Singing the Dogstar Blues (1998)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://web.archive.org/web/20170323111557/http://jeugdliteratuur.org/auteurs/alison-goodman
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. «Young Adults' Choices». web.archive.org. 2010 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  4. «Alison Goodman: short biography». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  5. Aurealis Awards (2017T05:39). «The Winner for the Best Young Adult Novel is... Lady Helen and the Dark Days Pact, @AlisonGoodman @HarperCollinsAUpic.twitter.com/tibAj5bR0O» (անգլերեն). @aurealisawards. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիսոն Գուդման» հոդվածին։