Էլիսա Ալտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիսա Ալտո
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 22, 1922(1922-11-22)[1][2]
ԾննդավայրԿեմի, Լապլանդիա, Ֆինլանդիա
Մահացել էապրիլի 12, 1994(1994-04-12)[3][1] (71 տարեկան)
Մահվան վայրՀելսինկի, Ֆինլանդիա[2]
ԳերեզմանՀիետանիեմի գերեզմանատուն[4]
Քաղաքացիություն Ֆինլանդիա
ԿրթությունՀելսինկիի պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտությունճարտարապետ
ԱմուսինԱլվար Աալտո
Ծնողներհայր՝ August Mäkiniemi?
 Elissa Aalto Վիքիպահեստում

Էլիսա Ալտո (ֆիններեն՝ Elsa Kaisa Aalto, ծննդյամբ՝ Մյակինեմի ֆիններեն՝ Mäkiniemi, նոյեմբերի 22, 1922(1922-11-22)[1][2], Կեմի, Լապլանդիա, Ֆինլանդիա - ապրիլի 12, 1994(1994-04-12)[3][1], Հելսինկի, Ֆինլանդիա[2]), ֆինն ճարտարապետ և դիզայներ, Ալվար Ալտոյի երկրորդ կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիսան ծնվել է 1922 թվականին Քեմիում, գնդապետ Ավգուստ Մակինեմիի ընտանիքում։ 1949 թվականին ավարտել է ճարտարապետական կրթություն է ստացել Հելսինկիի պոլիտեխնիկական ինստիտուտում և սկսել աշխատել ճարտարապետ Ալվար Աալտոյի մոտ։ Ալվարի կնոջ՝ Այնո Աալտոյի մահից հետո, 1952 թվականին նրանք ամուսնացել են։ Ալվարը եղել է 54 տարեկան, իսկ Էլիսան՝ 29[5]։

Նրանք միասին աշխատել են ճարտարապետական նախագծերի վրա։ Էլիսան մասնակցել է ամուսնու բոլոր մրցութային աշխատանքներին, նա նաև նախագծել է մինիմալիստական պաստառների շարք « Artek» կահույքի ընկերության համար, որը հիմնադրվել է 1935 թվականին՝ Ալվարի և Այնոյի կողմից[6]։

1976 թվականին Ալվարի մահից հետո Էլիսան դարձել է «Artek» ընկերության ղեկավարը։ Նա ավարտին է հասցրել ամուսնու կիսատ թողած աշխատանքները՝ Էսսենի օպերային թատրոնի շենքը, Օլբորգի ժամանակակից արվեստի թանգարանի շենքը, Լյուցեռնում բնակելի համալիրը, Լահտիի եկեղեցին և Լուի Կարեի տունը[7][8]։ Նա նաև ծրագրեր է ունեցել Վիբորգի Ալվար Աալտոյի անվան գրադարանի վերակառուցման համար[9]։

1981 թվականին Էլիսա Ալտոն դարձել է Ամերիկյան ճարտարապետների ինստիտուտի պատվավոր անդամ։ Նա մահացել է քաղցկեղից, 1994 թվականին 72 տարեկան հասակում, թաղվել է Հիետանիեմի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Elissa Aalto — 2008.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://arch-pavouk.cz/index.php/architekti/1499-aalto-elissa
  3. 3,0 3,1 3,2 Elissa Aalto; Architect, 71 // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1994. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  4. Hautahaku
  5. «Obituary: Elissa Aalto». The Independent (անգլերեն). 1994 թ․ ապրիլի 22. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  6. Thomas Kellein (Editor), Alvar & Aino Aalto: Design. Hatje Cantz Publishers, 2005.
  7. «AD Classics: Maison Louis Carré / Alvar Aalto». ArchDaily (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ ապրիլի 6. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
  8. Virtanen B. (22.04.1994). «Obituary: Elissa Aalto» (անգլերեն). The Independent. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին.
  9. Obituary: Elissa Aalto

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիսա Ալտո» հոդվածին։