Էլեանոր Թոմլինսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեանոր Թոմլինսոն
Ծնվել էմայիսի 19, 1992(1992-05-19)[1] (31 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲևեռլի ավագ դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի

Էլեանոր Թոմլինսոն (անգլ.՝ Eleanor Tomlinson, մայիսի 19, 1992(1992-05-19)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի և երգչուհի։ Նրա հայտնի դերերից են՝ Արքայադուստր Իզաբելը՝ «Հսկաներին նվաճող Ջեքը» ֆիլմից (2013), Իզաբել Նևիլ՝ «Սպիտակ թագուհին» հեռուստասերիալից և Դեմելզա Պոլդարկ՝ «Պոլդարկ» հեռուստասերիալից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմիլսոնը ծնվել է 1992 թվականի մայիսի 19-ին, Լոնդոնում։ Հետագայում իր ընտանիքի հետ տեղափոխվել է Բևեռլի։ Անգլիայում ընդունվել է Բևեռլիի քոլեջը (անգլ.՝ Beverley High School):

Նա Ջուդիթ Հիբերդի և երգիչ, դերասան ու ձիասպորտի մեկնաբան Մալքոլմ Թոմլինսոնի դուստրն է։ Նրա եղբայրը՝ Ռոսս Թոմլինսոնը, նույնպես դերասան է։ Իր առաջին դերը Էլեանորը խաղացել է «Անկում» ֆիլմում՝ 2005 թվականին։ 2010 թվականին իր էպիզոդիկ դերն է խաղացել Ալիսան հրաշքների աշխարհում ֆիլմում։ 2011 թվականին, որպես գլխավոր դերասանուհի, խաղացել է «Հսկաներին նվաճող Ջեքը» ֆիլմում[2][3][4]։ 2015 թվականին Էլեանորը նկարահանվել է «Պոլդարկ» հեռուստասերիալում[5][6]։

Էլեանորը նկարահանվել է «Սպիտակ թագուհին» հեռուստասերիալում, մարմնավորել է Լեդի Իզաբել Նևիլի դերը։ «Մահը գալիս է Փեմբեռլի» ֆիլմում խաղացել է Ջորջինա Դարսիի դերը։ Այն նույնպես BBC-ի հեռուստասերիալներից է։

2018 թվականին Թոմլինսոնը հայտնվել է «Radio Times» թոփ 100-ի ցուցակում և զբաղեցրել 56-րդ տեղը։ Ցուցակը կազմվել է տարբեր հեռուստատեսությունների տնօրենների կողմից։

2019 թվականին Էլեանորը նկարահանվել է BBC հեռուստաալիքի «Աշխարհների պատերազմ» (անգլ.՝ The War of the Worlds) սերիալում, որտեղ խաղացել է Էմիի դերը։ Այդ սերիալն էկրանավորվել է Հերբերտ Ուելսի համանուն վեպի հիման վրա։

2015 թվականից մինչև 2017 թվականի հունիս ամիս Թոմլինսոնը հարաբերությունների մեջ է եղել Բեն Ատկինսոնի հետ։ Էլեանորն ուներ բնական խարտյաշ մազեր, սակայն Պոլդարկ հեռուստասերիալի համար փոխել է իր մազերի գույնը կարմիր՝ կարծելով, թե իր կերպարին այն ավելի համապատասխան է։

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Գրառումներ
2005 Անկում Falling փոքրիկ Դաֆնա հ/ս
2006 Իլյուզիոնիստը The Illusionist Երիտասարդ Սոֆին ֆ
2008 Էինսթոնը և Էդդինթոնը Einstein and Eddington Ագնես Մյուլեր ֆ
2008 Անգուս, հանգիստ և կատարյալ խորտակում Angus, Thongs and Perfect Snogging Ջաս ֆ
2009 Սարա Ջեյնի արկածները The Sarah Jane Adventures Էվա ս
2010 Ալիսան հրաշքների աշխարհում Alice in Wonderland Ֆիոնա Չաթուեյ ֆ
2010 Կորած ապագան The Lost Future Մայրու ֆ
2013 Սիբիրյան կրթություն Siberian Education Հենյաու ֆ
2013 Հսկաներին նվաճող Ջեքը Jack the Giant Slayer Իզաբել ֆ
2013 Սպիտակ թագուհին The White Queen Իզաբել Նեվիլ ֆ
2013 Մահը գալիս է Պեմբեռլի Death Comes to Pemberley Ջորջինա Դարսի հ/ս
2015-2019 Պոլդարկ Poldark Դեմելզա Պոլդարկ ս
2017 Սիրով, Վինսենթ Loving Vincent Ադելին Ռավու ֆ
2018 Կոլեթթ Colette Ջորջի Ռաուլ Դուվալ ֆ
2019 Աշխարհների պատերազմ The War of the Worlds Էմի հ/ս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեանոր Թոմլինսոն» հոդվածին։