Էլգոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսակլեռ և Վահանային հրաբուխ
Երկիր Ուգանդա և  Քենիա
ՏեղադրությունBungoma District?
Մասն էՄեծ ռիֆտային հովիտ
Բարձրություն (ԲԾՄ)4321 մետր մ

Էլգոն[1], устар. Э́льгон[2], հանգած հրաբուխ, Աֆրիկայի յոթերորդ և Ուգանդայի երկրորդ ամենաբարձր լեռը։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաբուխը անվանվել է Elgonyi հին ցեղի պատվին, որը մի ժամանակ բնակվել է լեռան հարավային լանջին գտնվող քարանձավներում։ Մասայիները հրաբուխն անվանում են «Ol Doinyo Ilgoon» (կամ «Masawa»), որը նշանակում է Կանացի կուրծք։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաբուխը գտնվում է Արևելյան Աֆրիկայի սարահարթում, Վիկտորիա լճի հյուսիս-արևելքում (Ուգանդայի և Քենիայի սահման)։ Քենիայի ամենամոտ խոշոր բնակավայրերը՝ Կիտալե, Ուգանդայի սահմանից` Մբալե։ Գտնվում է Նաիվաշա Բարինգո գագաթից արևելք։

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաբխային զանգվածը՝ 80–85 կմ տրամագծով վահանի ձև ունեցող, 4321 մ բարձրությամբ լեռ է. գագաթը հարթ է, 11 կմ տրամագծով՝ վատ պահպանված կալդերայով և ավելի քան 40 կմ տարածքով։ Հրաբխի առաջին ժայթքումը տեղի է ունեցել ավելի քան 24 միլիոն տարի առաջ[3], այժմ հրաբուխը բոլոր կողմերից շրջապատված է անանցանելի գագաթներով` ավելի քան 4000 մետր բարձրությամբ։ Հին տուֆերը, նեֆելինը և ֆոնոլիտ լավաները, ձևավորված Միզենի վերջին շրջանում, ձևավորեցին կալդերան։ Կա վարկած, որ վահանը իրենից ներկայացնում է վահանաձև մի քանի հրաբուխներ[4]։ Այն բաղկացած է հիմնականում բազալտերից: 2012 թվականի հունիսին սողանքը իջավ Ուգանդայի սահմանը, որը ձևավորվել էր հորդառատ անձրևների պատճառով։ Սողանքի հետևանքով 18 մարդ մահացավ[5].:

Գագաթները[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլգոն լեռան գագաթները

Գագաթ Բարձրություն Երկիր
Վագագայի 4320 մետր Ուգանդա
Սուդեկ 4302 մետր Կենիա-Ուգանդա սահման
Կոիտոբոս 4222 մետր Կենիա
Մուբիյի 4211 մետր Ուգանդա
Մասաբա 4161 մետր Ուգանդա

Քարանձավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլգոնի լանջին կա 4 քարանձավ՝ Նգվարիշա, Մակինգեն, Չեպնյայլիլ և Կիտում։ Կիտումի քարանձավը ձգվում է ավելի քան 200 մ խորությամբ և շուրջ 60 մետր լայնությամբ։ Քարանձավների պատերին պատկերված փղերը կռվում են այլ փղերի հետ իրենց ժանիքներով, ինչի համար նրանք ստացել են ստորգետնյա փղեր մականունը։ Այլ կաթնասուններ գիշերը գալիս են աղի մնացորդները հավաքելու համար։

Մեկ այլ պատմություն կապված է քարանձավների հետ` Մարբուրգի վիրուսը, որն առաջացնում է Մարբուրգի թութքային տենդ։ Վերնագրի «Մարբուրգ» մասը վերցված է 1967 թվականին Մարբուրգում տեղի ունեցած վիրուսի առաջին բռնկման վայրի անվանումից, որի ընթացքում հայտնի են երկու մահացու դեպքեր։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլգոնի լանջերին բնակվում են շուրջ 400 փղեր, գոմեշներ, բորենիներ, այծքաղներ և շուրջ 300 տեսակի թռչուններ։

Ազգային պարկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաբխի լանջերը ներառված են Ուգանդայի, Քենիայի Էլգոն լեռան ազգային պարկում։ Երկու այգիներն ընդգրկված են համաշխարհային կենսոլորտային տարածքի կազմում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мархинин Е. К. Неутомимый исследователь вулканов // Тазиев Г. Встречи с дьяволом. — М.: Мысль, 1976. — С. 252-261. — 384, [24] с. — (XX век: Путешествия, Открытия, Исследования). — 150 000 экз.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Географический энциклопедический словарь|с=562
  2. БСЭ2|Эльгон|том=49|страницы=6
  3. NASA (2005 թ․ օգոստոսի 28). «SRTM Africa Images». NASA. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
  4. Апродов В. А. Вулканы. — М.: Мысль, 1982. — С. 258. — 368 с. — (Природа мира). — 100 000 экз.
  5. Оползень // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլգոն» հոդվածին։