Էդվարդ Պատրիկ Ֆրենսիս Իգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Պատրիկ Ֆրենսիս Իգան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ, բոբսլեիստ և ռազմական գործիչ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 26, 1897(1897-04-26)[1]
Ծննդավայր՝Դենվեր, ԱՄՆ
Մահվան ամսաթիվ՝հունիսի 14, 1967(1967-06-14)[1] (70 տարեկան)
Մահվան վայր՝Ռայ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ

Էդվարդ Պատրիկ Ֆրենսիս Իգան կամ Էդի (անգլ.՝ Edward Patrick Francis "Eddie" Eagan, ապրիլի 26, 1897(1897-04-26)[1], Դենվեր, ԱՄՆ - հունիսի 14, 1967(1967-06-14)[1], Ռայ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի մարզիկ, պատմության մեջ հայտնի տարբեր մարզաձևերում ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային օլիմպիական խաղերի միակ չեմպիոն[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Պատրիկ Ֆրենսիսը ծնվել է Դենվերում՝ աղքատ ընտանիքում։ Սովորել է իրավագիտություն Հարվարդի համալսարանում, ապա՝ Օքսֆորդի[4]։

1920 թվականի օգոստոսին Անտվերպենի օլիմպիադայում մինչև 79,4 կգ քաշային կարգում նվաճել է բռնցքամարտի ոսկե մեդալ՝ եզրափակչում հաղթելով նորվեգացի Սվերեր Սորսդալին։ Էդին 1924 թվականին Փարիզի Օլիմպիական խաղերում 79,4 կգ-ից ավել քաշային կարգում առաջին մենամարտում միավորներով զիջել է Արթուր Քլիֆթոնին[5]։ Ութ տարի անց Իգանը վերադարձել է Օլիմպիական խաղեր արդեն որպես բոբսլեյդեր։ 1932 թվականի փետրվարին Լեյկ Պլեսիդի Օլիմպիական խաղերի ժամանակ 34-ամյա Էդի Իգանը շահել է իր երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը օդաչու Բիլլի Ֆիսկի և ամերիկացի չորս հոգու հետ։

Սպորտային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդին առաջին մարզիկն էր, ով տարբեր մարզաձևերում՝ ամառային և ձմեռային օլիմպիական խաղերում, դարձել է մեդալակիր։ Արդյունքում միայն չորսին է հաջողվել հասնել դրան՝ նորվեգացի Յակոբ Թուլին Թամսին (դահուկացատկ թռիչք և ծովագնացություն), գերմանուհի Քրիստա Լյուդինգ-Ռոտենբուրգերին (արագ սահադաշտ և հեծանվավազք), կանադացի Կլարա Հյուզին (նաև արագ չմշկասահք և հեծանվավազք) և ամերիկացի Լորին Ուիլյամսին (աթլետիկա և բոբսլեյ)[6][7]։ Միևնույն ժամանակ, Էգանը միակն էր, ով կարողացել է տարբեր մարզաձևերում նվաճել ամառային և ձմեռային օլիմպիական խաղերի ոսկի մեդալները։ Նշենք, որ հայտնի շվեդ գեղասահորդ Գիլլիս Գրաֆստրյոմը ոսկե մեդալ է նվաճել 1920 թվականի ամառային Օլիմպիական խաղերում և 1924 և 1928 թվականների ձմեռային Օլիմպիական խաղերի տղամարդկանց մենախաղում։ Ֆիննական զույգ Վալտեր և Լյուդովիկա Յակոբսոնը սահադաշտում հաղթելուց հետո 1920 թվականի ամառային օլիմպիական խաղերում 4 տարի անց նվաճեցին արծաթե մեդալ, երբ գեղասահքը մտավ ձմեռային խաղերի ծրագրի մեջ։

Էգանը մարզական գործունեության ավարտից հետո դարձել է իրավաբան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է ամերիկական բանակում և հասնում մինչև գնդապետի կոչման։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդին մահացել է 70 տարեկան հասակում Նյու Յորքում և հուղարկավորվել Գրինվուդ Յունիոնի գերեզմանատանը[8][9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարզիկների ցուցակ, ովքեր մասնակցել են ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային օլիմպիական խաղերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. «Who's competed in the summer and winter Olympics?». web.archive.org. 2014 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին. {{cite web}}: Text "GrindTV.com" ignored (օգնություն)
  3. «Eddie Eagan Bio, Stats, and Results». web.archive.org. 2020 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին. {{cite web}}: Text "Olympics at Sports-Reference.com" ignored (օգնություն)
  4. «Eddie Eagan, Former Chairman Of Boxing Commission, Is Dead; 2-Sport Olympic Champion Held the U.S. Amateur Title as Heavyweight at Yale (Published 1967)» (ամերիկյան անգլերեն). 1967 թ․ հունիսի 15. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. «Eddie Eagan - BoxRec». boxrec.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. «This Day in Sports: Eddie Eagan Wins His "Other" Olympic Gold». ESPN.com (անգլերեն). 2010 թ․ փետրվարի 15. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
  7. «BOXERS WIN PLACES ON OLYMPIC TEAM; Eddie Eagan and Bill Spengler Qualify in Bouts at 69th Regiment Armory. (Published 1920)» (ամերիկյան անգլերեն). 1920 թ․ հուլիսի 14. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
  8. «Eddie Eagan, Former Chairman Of Boxing Commission, Is Dead; 2-Sport Olympic Champion Held the U.S. Amateur Title as Heavyweight at Yale (Published 1967)» (ամերիկյան անգլերեն). 1967 թ․ հունիսի 15. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
  9. «Edward Eagan - The official website of the Beijing 2008 Olympic Games». web.archive.org. 2011 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Պատրիկ Ֆրենսիս Իգան» հոդվածին։