Էդվարդ Բարի Օ'Միրա
Ծնվել է | 1786[1][2][3][…] |
---|---|
Ծննդավայր | Իռլանդիա |
Մահացել է | հունիսի 3, 1836[1][4] |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Դուբլինի Թրինիթի քոլեջի բժշկական դպրոց |
Մասնագիտություն | վիրաբույժ և գրող |
Ռազմական ծառայություն | Թագավորական նավատորմի |
Ամուսին | Թեոդոսյա Աննա Մարիա Բոթոն[5] |
Զավակներ | Դենիս Օ'Միրա |
Էդվարդ Բարի Օ'Միրա (անգլ.՝ Barry Edward O'Meara, 1786[1][2][3][…], Իռլանդիա - հունիսի 3, 1836[1][4], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), իռլանդացի բժիշկ, վիրաբույժ, Լոնդոնի Բարեփոխումների ակումբի (անգլ.՝ Reform Club) հիմնադիրներից մեկը։ Նապոլեոն Բոնապարտին ուղեկցել է Սուրբ Հեղինեի կղզի, որտեղ երեք տարի եղել է նրա բժիշկը[6]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1786 թվականին Քորք կոմսության Մալոու քաղաքում։
Եղել է Նապոլեոն Բոնապարտի բժիշկը, հետևել է նրա առողջությանը «Բելերոֆոն» նավի վրա և Սուրբ Հեղինեի կղզում աքսորի ժամանակ։ 1817 թվականի աշնանը նա հեռացրել է Նապոլեոնի իմաստության ատամներից մեկը[7]։
1818 թվականին նա վերադարձել է Լոնդոն։ 1821 թվականին Նապոլեոնի մահից հետո, 1822 թվականին Օ'Միրան հրատարակել է իր հուշերը՝ «Ձայն Սուրբ Հեղինե կղզուց» (անգլ.՝ «Napoleon in Exile, or A Voice From St. Helena»)։
Օ'Միրայի թոռնուհին՝ Քեթլինը, կաթոլիկական գրող էր, որն ապրել և մահացել է Փարիզում[8]։
Էդվարդ Օ'Միրայի դերը «Արծիվը վանդակում» ֆիլմում կատարել է անգլիացի դերասան Մայքլ Ուիլյամսը։
Մահացել է 1836 թվականին Լոնդոնում։ Թաղվել է Իռլանդիայում։
Կերպարը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Նապոլեոնը Սուրբ Հեղինեի կղզում» (համր, Գերմանիա, 1929), դերասան Էլվին Կալսեր
- «Սուրբ Հեղինե, փոքր կղզի» (Իտալիա, 1943), դերասան Պաոլո Ստոպա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 3,0 3,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ 4,0 4,1 4,2 Lundy D. R. The Peerage
- ↑ Kindred Britain
- ↑ Dr Barry Edward O’Meara, Physician to Napoleon Արխիվացված 2016-11-11 Wayback Machine(անգլ.)
- ↑ Napoleon’s Tooth Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(անգլ.)
- ↑ Kathleen O’Meara Արխիվացված 2017-07-14 Wayback Machine(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- O’Meara, surgeon to Napoleon Архивная копия от 11 ноября 2016 на Wayback Machine (անգլերեն)
- «Inside Longwood — Barry O’Meara’s clandestine letters» Архивная копия от 11 декабря 2012 на Wayback Machine (անգլերեն)