Կոչվել է ի պատիվ Վիկտորիա թագուհու ավագ որդու՝ Էդուարդ VII-ի։ Իր հերթին, Աֆրիկայի մեկ այլ մեծ լիճ` Վիկտորիա լիճը կոչվում է Վիկտորիա թագուհու անունով։ Լճի անունը տրվել է Մորտոն Ստենլին, ով այցելել է լիճը 1888 թվականին։ Հետագայում լիճը վերանվանվել է Իդի Ամին Դադա` ի պատիվ Ուգանդայի բռնապետԻդի Ամինի, սակայն այսօր լիճը կրկին կրում է իր նախկին անունը։
Էդուարդ լիճ են թափվում Նիամուգասանի, Իշաշա, Ռուցուրու և Ռվինդի գետերը[3]։ Լճից ջուրը հյուսիսից Սեմլիկի գետով հոսում է Ալբերտ լիճ։ Էդվարդ լիճը Կազինգա ջրանցքով կապված է նաև հյուսիսարևելյան Ջեորջ լճի հետ։
Լիճը գտնվում է 912 մ բարձրության վրա։ Լճի մակերեսը 2.150 կմ² է (մայրցամաքում մեծությամբ 15-րդը)[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 311)։