Էդիր Մասեդու
Էդիր Մասեդու | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1945 (79 տարեկան) |
Ծննդավայր | Rio das Flores, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Կրոն | ավետարանչականություն |
Մասնագիտություն | աստվածաբան, գրող, գործարար, պետական ծառայող, կրոնական ծառայող և կազմակերպության հիմնադիր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | bispomacedo.com.br |
Edir Macedo Վիքիպահեստում |
Էդիր Մասեդու (Մասեդո) պորտ.՝ Edir Macedo, փետրվարի 18, 1945, Rio das Flores, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի եկեղեցական գործիչ, եպիսկոպոս-հոգեգլաստական, «Աստծո թագավորություն» համաշխարհային եկեղեցու հիմնադիր (1977), ձեռնարկատեր, գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասեդուն ծնվել է բազմազավակ ընտանիքում։ Նրա ծնվելուց կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Ռիո դե Ժանեյրո։ Բրազիլական չափանիշներով ծնողներն ապահովված մարդիկ էին, թեև չունեին առաջին անհրաժեշտության էլեկտրական տեխնիկա։ 16 տարեկանում սկսել է աշխատել, զբաղվել վիճակախաղի տոմսերի վաճառքով։ Նախկին կաթոլիկ է։ 18 տարեկանում կրոնական դարձի է ենթարկվել կանադայի հիսունական եպիսկոպոս Ռոբերտ Մաքալիսթերի ավետարանական քարոզարշավի ժամանակ։
1974 թվականից Մասեդուն սկսել է քարոզել Ռիո դե Ժանեյրոյի հրապարակներում։ 1977 թվականի ամռանը համախոհների հետ գնել է նախկին թաղման բյուրոյի շենքը և այն վերածել եկեղեցու։
1977 թվականին Բրազիլիայում պաշտոնապես հիմնադրել է քրիստոնեական նեոհիսունական համաշխարհային եկեղեցի՝ «Աստծո թագավորությունը» (պորտ.՝ Igreja Universal do Reino de Deus, IURD)[2]:
Սկզբում Մասեդուի քարոզները գրավել են ոչ ավելի, քան հարյուր մարդու, բայց շուտով ռադիոյի և հեռուստաշոուների շնորհիվ եկեղեցին սկսել է աճել և մասնաճյուղեր բացել։ Դուստր եկեղեցիների ժամերգություններն անցկացվել են Ռիո դե Ժանեյրոյի վարձակալած կինոթատրոններում։ Հաջորդ տասնամյակում եկեղեցին բացել է համայնքներ Բրազիլիայի բոլոր խոշոր քաղաքներում։ 1986 թվականին Նյու Յորքում բացվել է Բրազիլիայի սահմաններից դուրս առաջին «Աստծո թագավորություն» համաշխարհային եկեղեցու համայնքը։ Եվրոպայում առաջին եկեղեցին հայտնվել է 1989 թվականին՝ Լիսաբոնում։ 1980-ականների վերջին եկեղեցին գործում էր Ասիայում և Աֆրիկայում։ Ներկայումս «Աստծո թագավորությունը» ունի դուստր եկեղեցիներ աշխարհի 180 երկրում՝ միավորելով 8 միլիոն հավատացյալի[3]։
Էդիր Մասեդուն Բրազիլիայի ամենավիճելի կրոնական առաջնորդներից մեկն է։ Նա մերժել է բրազիլական հիսունականության առաջին ալիքին բնորոշ բոլոր պուրիտանության ձևերը։
Նա նաև Բրազիլիայում մեծությամբ երկրորդ հեռուստատեսային ցանցի՝ «Rede Record»-ի սեփականատերն էր։ Հեղինակել է կրոնական թեմատիկայով այնպիսի գրքեր, որոնք վաճառվել են ավելի քան 10 միլիոն օրինակով։
Ֆորբսի տվյալներով Բրազիլիայի ամենահարուստ մարդկանցից է։ 2013 թվականի տվյալներով նրա կարողությունը գնահատվում է 950 միլիոն դոլար, իսկ 2015 թվականի տվյալներով՝ 1,1 միլիարդ դոլար[4][5]։
Որոշ հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Orixás, Caboclos e Guias: Deuses ou Demônios? (1995) ISBN 978-85-7140-536-3
- O Caráter de Deus (1997) ISBN 978-85-7140-161-7
- Somos todos filhos de Deus? (1997) ISBN 978-85-7140-490-8
- Estudos Bíblicos (1999) ISBN 85-7140-354-6
- Mensagens que Edificam (Volume 1) (2000) ISBN 85-7140-385-6
- As Obras da Carne e os Frutos do Espírito (2001) ISBN 85-7140-163-2
- O avivamento do Espírito de Deus (2002) ISBN 978-85-7140-162-4
- Nos Passos de Jesus (2003) ISBN 978-85-7140-500-4
- Mensagens que Edificam (Volume 2) (2004) ISBN 85-7140-380-5
- O Espírito Santo (2007) ISBN 978-85-7140-334-5
- O Bispo — A História Revelada de Edir Macedo (2007) ISBN 978-85-7635-265-5
- Aliança com Deus (2007) ISBN 978-85-7140-350-5
- Como Fazer A Obra de Deus (2011) ISBN 978-85-7140-642-1
- Novo Nascimento (2012) ISBN 9788571404507
- Nada a Perder (2012) ISBN 978-85-7665-893-1
- Mensagens do Meu Blog (2013) ISBN 978-85-7140-565-3
- Jejum de Daniel (2013) ISBN 978-85-7140-685-8
- Fé Racional (2013) ISBN 978-85-7140-567-7
- A Excelência da Sabedoria (2013) ISBN 978-85-7140-498-4
- A Voz da Fé (2013) ISBN 978-85-7140-544-8
- Nada a Perder 2 (2013) ISBN 85-422-0139-6
- O Despertar da Fé (2013) ISBN 978-85-7140-223-2
- O Perfil da Família de Deus (2013) ISBN 978-85-7140-160-0
- O Perfil da Mulher de Deus (2013) ISBN 978-85-7140-159-4
- O Perfil do Homem de Deus (2013) ISBN 978-85-7140-157-0
- Nada a Perder 3 (2014) ISBN 978-85-422-0414-8
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://alerjln1.alerj.rj.gov.br/scpro91_94.nsf/347c94848f09aaaf032566f6004e6c02/4707448ee3db759a03256802004a3926?OpenDocument
- ↑ Peter Bernard Clarke Neo-Pentecostal Churches // New Religions in Global Perspective: A Study of Religious Change in the Modern World. — Psychology Press, 2006. — P. 213. — 385 p. — ISBN 9780415257480
- ↑ «В ходе давки на церковной службе пятидесятников в Анголе погибли 10 человек». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Одним из богатейших людей Бразилии стал протестантский пастор
- ↑ #1638 Edir Macedo & family. 2015 BILLIONAIRES NET WORTH