Զվարճալի Աստվածաշունչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Զվարճալի Աստվածաշունչ»Այս գրքի հեղինակը ֆրանսիացի գրող և լրագրող, կաթոլիկության և կղերականության թունդ հակառակորդ Լեո Տաքսիլն է (իսկական անունը՝ Գաբրիել Անտուան Պաժես, 1854 - 1907)։ Գաբրիել Պաժեսը, ով իրեն հետագայում անվանեց Լեո Տաքսիլ, դեռևս հինգ տարեկան հասակից դաստիարակվել է ճիզվիտական վանքում։ «Իզուր չէ,― գրել է նա իր խոստովանության մեջ,― որ իմ պատանեկության տարիներն անց եմ կացրել վանքի պատերի մեջ, հոգևորականության շրջանում, ուր լիովին հասկացա, թե ինչի վրա է հիմնված պապականհավատը»։