Լեո Տաքսիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեո Տաքսիլ

Լեո Տաքսիլ (իրական անունը` Գաբրիել-Անտուան-Ժոգան-Պաժես, 1854-1907) - ֆրանսիացի գրող։

Լեո Տաքսիլը ուրույն դեմք էր կաթոլիկ եկեղեցու արատները բացահայտող գրողների շարքում։ Մանկության և պատանեկության տարիներին նա դաստիարակվել է կաթոլիկ քոլեջում։ Տաքսիլը շատ արագ նկատել և քննադատել է եկեղեցականների սուտը, երկերեսանիությունը, կեղծավորությունը և մանավանդ շահամոլությունը։ Տաքսիլի քննադատությունը այնքան սուր էր, որ Հռոմի պապը նրան ենթարկեց բանադրանքի։ 1884 թվականին Հռոմի պապ Լևոն Տասներեքերորդը հրապարակեց մի հոդված «Մարդկային ցեղը» անունով, որտեղ անհավատության դեմ պայքարելու վճռական կոչ էր անում և ազատամտությունը համարում սատանայի ձեռքի գործ։ Մեծ եղա հոգևորականների զարմանքը, երբ նրանք իմացան, որ այդ հոդվածը ազդել է նույնիսկ Տաքսիլի վրա։ Տաքսիլը Հռոմի պապին ծնկաչոք խնդրեց ետ ընդունել իրեն եկեղեցի։ Այդ պահից սկսած նա նորովի սկսեց ուսումնասիրել եկեղեցին։ Եվ ահա 1897 թվականին նա հայտարարեց, որ 12 տարի շարունակ ուսումնասիրել է եկեղեցու ներքին կյանքը, պարզել նրա զազրելի էությունը։ Այդ հայտարարությունից հետո նա ընդմիշտ հեռացավ եկեղեցուց և իր գրչով սկսեց պայքարել նրա դեմ։

Աղբյուրներ[խմբագրել]

Ռուբինա Նազարյան «Հետաքրքիր պատմություններ նշանավոր մարդկանց մասին»