Զարմանալի հայերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Զարմանալի հայերեն»
Ժանրզրույցներ
ՀեղինակԴավիթ Գյուրջինյան
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակչություն«Էդիթ Պրինտ»
Հրատարակվել է2020

«Զարմանալի հայերեն», բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Գյուրջինյանի գիրքը։ Լույս է տեսել 2020 թվականին, «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակի «Զարմանալի հայերեն» զրույցների գիրքը լույս է տեսել 2020 թվականի մայիսին։ Գիրքը նվիրված է արդի հայերենում հաճախ գործածվող այն բառերին, որոնց ծագումն սկսվում է գրաբարից։

Կազմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքն ունի 224 էջ։ Կազմված է բառարանային սկզբունքով (բառերը դասավորված են ըստ այբբենական կարգի)։ Զրույցների վերնագրերն էլ հենց քննարկվող բառերն են։ Ինչպես ընթերցողին ուղղված խոսքում հեղինակն է նկատում՝ «Այսպես դյուրանում է գրքից օգտվողի գործը (միաժամանակ վերանում է առարկայացանկի անհրաժեշտությունը)»։

Գրախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակն ամենայն բծախնդրությամբ ուսումնասիրել է հին հայերենի բառային կազմի համաժամանակյա և տարժամանակյա իմաստները, հետևել է լեզվի զարգացման ընթացքում բառերի կրած տարատեսակ փոփոխություններին և արձանագրել արդի լեզվավիճակում դրանց ցուցաբերած իմաստներն ու նշանակությունները, որոնք, շատ հաճախ հեռացած լինելով նախնական իմաստից ու արժեքից, ներկայանում են բոլորովին նոր իմաստներով։ Այդ կարգի աշխատանք կատարելու համար հեղինակն ուսումնասիրել է գրաբարի արժեքավոր բառարանները, գրաբարալեզու հեղինակների մատյանները, արդի հայերենի բացատրական բառարաններն ու մեծածավալ գեղարվեստական երկեր և իր ուսումնասիրության արդյունքները հաստատել է բնագրային համարժեք վկայություններով։
- Լալիկ Խաչատրյան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Կրթություն». Հ. 30-31 2020 - Պաշարների շտեմարան». lib.armedu.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.