Երվանդ Զաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Երվանդ Զաքարյան
Ծնվել է1914
ԾննդավայրՀրազդան, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1945
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1940)
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական ծառայությունների» մեդալ

Երվանդ Սուքիասի Զաքարյան (1914, Հրազդան, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1945), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երվանդ Զաքարյանը ծնվել է 1914 թվականին, Հրազդան քաղաքում։ Սովորել է Հրազդան քաղաքի № 1 միջնակարգ դպրոցում։ 1935-1936 ուսումնական տարում գերազանց գնահատականներով ավարտել է Մռավյանի անվան օրինակելի միջնակարգ դպրոցը և աշխատանքի է անցել Սևանի շրջանի Դդմաշենի դպրոցում որպես ուսմասվար և ֆիզիկայի ու մաթեմատիկայի ուսուցիչ։ Այնուհետև աշխատել է Չկալովկայում, ապա տեղափոխվել է իր ծննդավայրի՝ Հրազդանի շրջանի Ջրառատի դպրոցը։ Միաժամանակ սովորել և 1940 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը[1]։

1940 թվականին Զաքարյանը զորակոչվել է զինվորական ծառայության։ Գերմանա-խորհրդային պատերազմին մասնակցել է 1941 թվականի հունիսի վերջերից մինչև 1945 թվականի հունվարի 26-ը։ Զաքարյանը մարտնչել է տարբեր ռազմաճակատներում։ Ավարտելով գնդի դպրոցը, որպես հրետանավոր, թշնամու դեմ կռվել է 229-րդ հրետանային գնդում։ Մարտերից մեկում ծանր վիրավորվել է, ապաքինվելուց հետո սովորել է հրամանատարական դասընթացներում և ավարտելուց հետո կրտսեր լեյտենանտի կոչումով մեկնել ռազմաճակատ։ Հյուսիսային Կովկասում նորից ծանր վիրավորվել է և փոխադրվել հոսպիտալ։ 1942 թվականին ծառայել է Ադրբեջանական ԽՍՀ-ում, մասնակցել ռազմաճակատ ուղարկվող զորամասերի նախապատրաստմանը։ 1942 թվականի վերջերին, զորամասերից մեկի հետ ինքն էլ նորից մեկնել է ռազմաճակատ[1]։

1943 թվականին մարտերում ցուցաբերած խիզախության համար Զաքարյանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով։ 1943 թվականի դեկտեմբերին վիրավորվել է, բուժվելուց հետո երկրորդ անգամ սովորել է հրամանատարական դասընթացներում և ավագ լեյտենանտի կոչումով (1944) մեկնել է 3-րդ Բելոռուսական ռազմաճակատ. սկզբում դասակի, ապա վաշտի հրամանատար ծառայել է 329-րդ գվարդիական դիվիզիայում։ Հրամանատարությունը բարձր է գնահատել Երվանդի խիզախությունն ու հնարամտությունն, նրան շնորհել է կապիտանի կոչում։ 1945 թվականի հունվարին կապիտան Զաքարյանը ծառայել է 173-րդ դիվիզիայի 1313-րդ հետևակային գնդում։ Կռվել է Արևելյան Պրուսիայում, որտեղ էլ 1945 թվականին զոհվել է թշնամու գնդակից[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]