Երկաթային գլխարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազուրիտա-մալաքիտային երկաթային գլխարկի հանքաքար

Երկաթային գլխարկ (անգլ.՝ iron hat, գերմ.՝ Eiserner Hut, ֆր.՝ gossan, chapeau de fer), պղնձի, ցինկի, կապարի և պիրիտ պարունակող սուլֆիդային այլ հանքավայրերի վերին օքսիդացած մասը։ Կազմված է երկաթի ջրային օքսիդներից, սիլիկահողից և կավային միներալներից։ Պարունակում է բնածին մետաղներ (պղինձ, ոսկի) և հանքային մետաղների որոշ վատ լուծելի միացություններ։ Երկաթային գլխարկը խորքում գտնվող սուլֆիդային հանքավայրերի որոնման համար լավ նշան է։ Երկաթային գլխարկները տարածված են Ուրալում, Ղազախստանում, Անդրբայկալում և այլուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 594