Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ
ՀեղինակՋոն Կիրակոսյան
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր360 (գիրք 1)
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակման տարեթիվ1982, 1983
ՀՏԴԿ 53
ԳՄԴ63.3 (5 Թու.)
Թվային տարբերակlib.mindiaspora.am

Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ, հայազգի պատմաբան Ջոն Կիրակոսյանի մենագրությունը Հայոց ցեղասպանության մասին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենագրության մեջ նկարագրված է, թե ինչպես 19-րդ դարի վերջերին օսմանյան կյանքի քաղաքական ասպարեզ իջած երիտասարդ թուրքերը ստեղծեցին «միություն և առաջադիմություն» կուսակցությունը, թմբկահարեցին թուրքական պետությունը վերակառուցելու, բարեփոխելու իրենց ծրագրերը։ Իշխանության գլուխ անցնելով՝ 1908 թվականին երիտթուրքերն իրենց դրսևորեցին որպես մոլի շովինիստներ, զարկ տվեցին պան-թուրքիզմին, ոտնահարեցին երկրի ոչ թուրք ժողովուրդների տարրական իրավունքները։ Նրանք Թուրքիան ներքաշեցին առաջին համաշխարհային պատերազմի հորձանուտը, կազմակերպեցին արևմտահայության հրեշավոր գենոցիդը, հակասովետական ինտերվենցիա սանձազերծեցին Անդրկովկասում։ Երիտթուրքերը դատապարտվում են քաղաքակրթության ու մարդկության դեմ իրենց կատարած չարագործությունների համար։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը բաղկացած է՝

  • Գիրք առաջին

Նախաբան
Գլուխ առաջին
«Թուրքական իրականությունը 19-րդ դարի 90-ական թվականներին»
Գլուխ երկրորդ
«Եվրոպական դիվանագիտությունը և Հայկական հարցը 19-րդ դ. 90-ական թթ.»
Գլուխ երրորդ
«Երիտթուրքական շարժման խանձարուրը»
Գլուխ չորրորդ
«Երիտթուրքերը պետական իշխանության գլուխ (1908-1914)»
Գլուխ հինգերորդ
«Արևմտահայությունը երիտթուրքերի կրնկի տակ (1908-1914)»
Գլուխ վեցերորդ
«Երիտթուրքական ռեժիմը և հայ ազգային կուսակցությունների գործելակերպը»[1]

  • Գիրք երկրորդ

Գլուխ առաջին
«Երիտթուրքերն արևմտահայության գենոցիդի կազմակերպիչներ»
Գլուխ երկրորդ
«1918 թվական. պանթուրքիզմը գործողության մեջ»
Գլուխ երրորդ
«Երիտթուրքական ոճրագործները զինվորական դատարանի առաջ»
Գլուխ չորրորդ
«Օսմանյան կայսրությունը խորտակվեց»
Գլուխ հինգերորդ
«Ընդդեմ պատմության թուրքական կեղծարարության»
Գլուխ վեցերորդ
«Թուրքիզմն այսօր»[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ։ Գիրք առաջին(չաշխատող հղում)
  2. «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ։ 1915 թվականից մինչև մեր օրերը։ Գիրք երկրորդ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին.