Երեքնուկի երկարակնճիթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երեքնուկի երկարակնճիթներ, երկարակնճիթների ընտանիքի Apion ցեղի բզեզների տեսակներ, երեքնուկի, առվույտի, կորնգանի վտանգավոր վնասատուներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերմնակերներից առավել վգանգավոր է երեքնուկի սերմնակեր երկարակնճիթը (A. apricans)՝ տանձաձև մարմնով, 3-3,5 մմ երկարությամբ սև բզեզ է․ վնասում է մատղաշ տերերները, կմախքացնում դրանք կամ կրծելով՝ մանր անցքեր բացում։ Ձվադրում են տերևային և ծաղկային բողբոջներում ու կակոններում։ Թրթուրները սնվում են բազմացման օրգանների վրա։ Առավել վնաս են պատճառում ոչ սևահողային շրջաններում։ Ցողունային երկարակնճիթն բզեզ է, որի երկարությունը 2-3,5 մմ է, նեղ մարմինը վերևից ծածկված է խիտ, սպիտակ մազերով։ Ցողունային երկարակնճիթը (A. seniculus) սև բզեզ է (երկարությունը՝ 2-3,5 մմ), նեղ մարմինը վերևից ծածկված է խիտ, սպիտակ մազիկներով։ Վնասում է վարդագույն և սպիտակ երեքնուկները, առվույտը, կորնգանը, իշառվույտը։ Կանաչավուն ցողունակերը (A. virens) կանաչ կամ կապույտ բզեզ է, կարմիր երեքնուկի վնասատու։ Թրթուրները զարգանում են ցողունների ներսում, կրծոտելով անցքեր են բացում, վնասում են ցողունի մերձարմատային մասն ու արմատները։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են Եվրասիայում, Ռուսաստանի եվրոպական մասում, Սիբիրում, Միջին Ասիայում։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեգետացիայի ընթացքում սերմնադաշտի սրսկում՝ թունաքիմիկատներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։