Երեկոյան զանգահարություն (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեկոյան զանգահարություն
տեսակգեղանկար
նկարիչԻսահակ Լևիտան
տարի1892
բարձրություն87 ± 1 սանտիմետր
լայնություն107,6 սանտիմետր
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ
 Evening Bells Վիքիպահեստում

«Երեկոյան զանգահարություն» (ռուս.՝ Вечерний звон), ռուս գեղանկարիչ, «տրամադրության բնանկարի» վարպետ Իսահակ Լևիտանի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1892 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 87 × 107,6 սմ[1][2]։ «Երեկոյան զանգահարություն» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակ Լևիտանի մոտ վանական համալիրը մայր մտնող արեգակի շողերի ներքո նկարելու գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ վերջինս ապրում էր Զվենիգորոդի արվարձանում և հետևում էր Սավինո Ստորոժևսկի մենաստանի մերձակայքի մայրամուտին։ Երկու տարի անց հեղինակն այցելում է Պլյոս և Յուրևեց քաղաքներ՝ նոր մոտիվների փնտրտուքով։ Այսպիսով, «Երեկոյան զանգահարություն» ստեղծագործության սյուժեում հեղինակը վերոհիշյալ քաղաքների եկեղեցիների միախառնումն է պատկերել[3]։

Յուրևեց քաղաքի մենաստանը կոչվում էր Կրիվոզերսկի անապատ[4] (հանդիպել է նաև Կրիվոեզերսկի և Կրիվոօզերսկի անուններով)[5][6]։ Սկզբում այդ մենաստանը Լևիտանը պատկերել է «Խաղաղ վանք» (1890) կտավում, որը նույնպես այսօր գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում։ Երկու տարի անց վանքը հայտնվում է նաև այս՝ «Երեկոյան զանգահարություն» կտավում։ 1917 թվականին Կրիվոզերսկի անապատը փակվում է, իսկ 1950-ական թվականներին մնում է Գորկիի ջրամբարի հատակում[5]։

«Երեկոյան զանգահարություն» ստեղծագործությունում պատկերված վանական համալիրը գտնվում է գետագալարի մոտ։ Այն լուսավորված է երեկոյան մայր մտնող արեգակի ճառագայթնորով։ Վանքը շրջապատված է աշնանային անտառներով։ Երկնակամարում լողում են ամպերը. այդ ամենը արտացոլվում են հանդարտահոս գետի հայելու մեջ։ Ենթադրվում է, որ հին վանքերի գեղեցկության քնարական ընկալումը Լևիտանին անցել է իր ուսուցիչ Ալեքսեյ Սավրասովից[7]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիվոզերսկի անապատ, Յուրևեց (1913 թվականի լուսանկար)

Արվեստաբան Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Ֆյոդորով-Դավիդովն իր նամակներից մեկում այսպես է արտահայտվել Լևիտանի արվեստի մասին[8].

Մտորումները Լևիտանի անդադրում փնտրտուքների հիմքում են գտնվում։ Վոլգյան սյուիտներին հաջորդում է 1892 թվականին ստեղծած «գրական» և փիլիսոփայական նկարների շարք՝ «Երեկոյան զանգահարություն», «Հորձանուտի մոտ» և, վերջապես, որպես ավարտ ու ինքնատիպ համադրություն՝ «Հավերժական անդորրի ներքո» կտավները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — М.: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 359. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  2. «Левитан Исаак Ильич — Вечерний звон». Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 29.06.2012-ին.
  3. Л. П. Смирнов (по рассказу С. П. Кувшинниковой). «Левитан в Плесе — Исторический очерк по документам, печатным материалам и семейным воспоминаниям». www.plyos.org. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 30.06.2012-ին.
  4. 5,0 5,1 «Макарьевский уезд — Троицкая Кривоезерская заштатная общежительная мужская пустынь». www.old-churches.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 02.07.2012-ին.
  5. «Кривоезерский монастырь». yurevets37.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 02.07.2012-ին.
  6. Владимир Петров Исаак Левитан. — Москва: Белый город, 2000. — ISBN 5-7793-0250-2
  7. А. А. Федоров-Давыдов. «Статья о творчестве Исаака Левитана». isaak-levitan.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 30.06.2012-ին.