Երաժշտական գործիքների թանգարան (Միլան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երաժշտական գործիքների թանգարան (այլ կիրառումներ)
Երաժշտական գործիքների թանգարան
Տեսակերաժշտական գործիքների թանգարան, պատկերասրահ և պատմական շենք-թանգարան
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունՄիլան
Մասն էSforza Castle Civic Museums?
ՀասցեPiazza Castello
Մակերես4500 քառակուսի մետր
Հավաքածուի չափս2500 արխիվային միավոր[2]
Կայքstrumentimusicali.milanocastello.it
Քարտեզ
Քարտեզ

Երաժշտական գործիքների թանգարան (իտալ.՝ Museo degli strumenti musicali), երաժշտական գործիքներին նվիրված թանգարան Միլանի Սֆորցա ամրոցում, որտեղ ցուցադրվում է 15-րդ դարից մինչև 20-րդ դարերի երաժշտական գործիքների հարուստ և բազմազան հավաքածու։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ստեղծվել է 1958 թվականին ուսուցիչ Նատալե Գալինիի երաժշտական գործիքների հավաքածուի գնման արդյունքում։ Սկզբում գործիքները տեղադրվել են Մորանդո պալատում, այնուհետև հավաքածուի ընդլայնումից հետո 1963 թվականին տեղափոխվել են Սֆորցա ամրոցի առաջին հարկ։

Թանգարանը գտնվում է Սֆորցա ամրոցի համալիրում, որտեղ տեղակայված են նաև Սֆորցա ամրոցի պատկերասրահը, Հին արվեստի թանգարանը, Միլանի եգիպտական թանգարանը, հնագիտական թանգարանը, Կիրառական արվեստի հավաքածուն, Անտիկ կահույքի և փայտե քանդակների թանգարանը։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլանի երաժշտական գործիքների թանգարանում ցուցադրվում են 15-րդ դարից մինչև 20-րդ դարերի շուրջ 700 երաժշտական գործիքներ՝ առանձնակի ուշադրություն դարձնելով Լոմբարդիա շրջանի գործիքներին։ Հավաքածուն ներառում է կսմիթահար գործիքներ, լոմբարդյան և կրեմոնյան ջութակներ, որսորդական փողեր, բազմաթիվ փայտե գործիքներ (օրինակ՝ ֆլեյտա, հոբոյ, կլառնետ, անգլիական եղջերափողեր), ֆագոտ, դաշնամուր և մի քանի հին երգեհոններ։ Մասնավորապես, կրեմոնյան ջութակագործ վարպետները (ցածր Լոմբարդիայի Կրեմոնա քաղաքից) իրենց ստեղծած բարձր որակի երաժշտական գործիքներով հայտնի են ամբողջ աշխարհում։ Թանգարանում են ցուցադրվում նաև նախկին Studio di fonologia musicale di Radio Milano-ի սարքավորումները։

2000 թվականին Անտոնիո Մոնցինո հիմնադրամը 18-րդ դարից 20-րդ դարերին Մոնցինո ընտանիքի կողմից ստեղծված քաղաքացիական հավաքածուն համալրել է ևս 79 երաժշտական գործիքներով։ Այս երաժշտական գործիքները ներկայացնում են լոմբարդյան ջութակագործ վարպետների ավանդույթները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Le città d'arte:Milano, Guide brevi Skira, ed.2008, autori vari
  • Milano e provincia, Touring Club Italiano ed.2003, autori vari
  • Andrea Gatti, Museo degli strumenti musicali, Milano, Electa, 1997, ISBN 88-435-4681-3.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]