Եսայի Գռուզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եսայի Գռուզյան
Ծնվել է1913[1][2]
Ամասիա, Թուրքիա[1][2]
Ազգությունհայ
Մասնագիտությունհայագետ
Հաստատություն(ներ)Մուրադ-Ռափայելյան վարժարան[1] և Սան Պաուլուի համալսարան[1]
Ալմա մատերՀռոմի Սապիենզա համալսարան (1937)[1]

Եսայի Հովհաննեսի Գռուզյան (1913[1][2], Ամասիա, Թուրքիա[1][2]), հայագետ։

1931-1937 թվականներին սովորել է Հռոմի համալսարանում։ Եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1937-1958), 1951-1952 թվականներին՝ Մուրաս Ռափայելյան, իսկ 1953-1958 թվականներին՝ Ալեքսանդրիայի (Եգիպտոս) Մխիթարյան վարժարանների տնօրեն։ 1962 թվականին հիմնադրել է Սան Պաուլոի (Բրազիլիա) համալսարանի հայագիտության ամբիոնը, ուր աշխատում է որպես դասախոս և ամբիոնի վարիչ։ Հրատարակել է երկլեզվյան՝ պորտուգալերեն-հայերեն հայագիտական եռահատոր դասագիրքը, որտեղ ըստ հատորների զետեղված են նյութեր հայ ժողովրդի կազմավորման, հայոց լեզվի ծագման մասին, հայերեն զրուցարան և հայոց լեզվի քերականությունը։ Առանձին աշխատանքներ է նվիրել հայերենի այբուբենին, Եղիշե Չարենցին, արդի հայ գրականության կապերին։ Անդրադարձել է հայ մատենագիտությանը, ճարտարապետությանը, հայ-հռոմեական հարաբերություններին։ Առաջարկել և կիրառել է լսատեսողական մեթոդը հայերենը ուսուցանելիս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 183